Ես մինչև հիմա էլ էդ կարծիքին եմ։
Արտ, ոնց որ Տրիբունը ասեց «Ժառը ով ա, որ էդքան դնում քննարկում եք»։ Էդ իսկապես տենց ա։ Նենց տպավորություն ա, որ ես ես իմ ով եմ, որ պիտի որոշեմ ով ա իմ ընկերների մեջ։ Չկա տենց բան։ Ես բավական կոմպլեքսավորված մարդ եմ )) Բայց ինձ սիրում եմ հենց տենց։
Ֆեյսբուքի թեման իմ համարել է շատ դժվար թեմա։ Որովհետև եկավ մի պահ, որ ես ջնջեցի շատ մարդկանց, որոնց հանդեպ ունեի և ունեմ լավ վերաբերմունք։ Բայց իրանց ֆեյսբուքյան ակտիվությունը ինձ ահավոր ներվայնացնում էր։ Նրանց ովքեր ինձ տհաճ էին բլոկ եմ արել։ Ու ցուցակը բավական կարճ է։
Ընկերներից հանելու պատճառները տարբեր են եղել.
- անդադար քաղաքական, կրոնական և սեռական թեմաներ շոշափելը
- իմ հանդեպ անտարբերությունը
- գրառումներ, որտեղ ամեն ինչ արվում ա, որ ուշադրությունդ դարձնես էդ մարդու անձի վրա
- սկետիցիզմի իսպառ բացակայություն
- անդադար բողոքներ կառավարությունից, պայմաններից ու կյանքից
Իմ Ֆեյսբուքը նենց ա, որ երբ բացում եմ իմ սիրած թեմաներն են, մարդկ գրում են փիլիսոփայության մասին, երաժշտության, տարբեր հետաքրքիր իրադարձությունների մասին։
Դա միակ պատճառն ա եղել։ Գիտեմ, որ իմ արածը ու դրա մասին գրելը գեղեցիկ չի։
Իսկ իմ «հանդուրժողականության» հետ զուգաեռ, կա նաև անհանդուրժողականություն, ագրեսիա։ Էդ ամենը կա։ Ու մեղկ է էն մարդը ով իրա մեջ չի տեսնում էդ հատկությունները։






Էջանիշներ