Rhayader-ի խոսքերից
Չգիտեմ, վերևի թեմայով իմ կարծիքը ձեզ համար էական է, թե ոչ: Աթեիստը իրավական հիմքերը դատավճռի ներկայացրել է: Շինարարն էլ բավականին լավ նկարագրել է մեր բանակային բարքերը:
Դիահերձման արդյունքից կարող ենք տեսնել, որ զոհը տևական կերպով ենթարկվել է ֆիզիկական ու սեռական բռնության:
Դատաբժշկական պրակտիկայի մեջ սեռական բռնությունից հետո 120 ժամվա ընթացքում կարելի է ԴՆԹ փորձանմուշ վերցնել (հեղուկներ, մաշկ, արյուն, կախված հանգամանքներից՝ տարբեր): Այն, որ փորձանմուշ չի վերցվել, պայմանավորված է եղել, ինչպես հասկանում եմ, սեռական բռնությունից հետո ավելի քան 120 ժամ անցած լինելով:
Եղել է սպանության փաստ, ծեծի, խոշտանգումների, սեռական բռնության փաստեր, որոնք հայտնաբերվել են նախաքննության ընթացքում: Եղել է մեղադրյալ:
Եղել են ապացույցներ, եղել են վկայություններ: Դրանք դատաքննության ընթացքում ընթերցվել, քննարկվել, հաստատվել կամ հերքվել են:
Կոնկրետ հոդվածներով մեղադրյալը մեղավոր է ճանաչվել, սպանության հոդվածի ու հարակից ծանրացուցիչ հանգամանքների հիման (առանձնակի դաժանությամբ իրականացված սպանությունն, օրինակ) վրա որպես պատիժ ընտրվել է ցմահ ազատազրկում:
Սպանություններն անգլոամերիկյան իրավունքում (որն ավելի լավ է նկարագրում արարքի բնույթը) բաժանվում են չորս աստիճանների.
ա) առաջին աստիճանի՝ կանխամտածված, պլանավորված, նպատակային (Ա մարդը գնում է ատրճանակ, ուսումնասիրում է Բ մարդու աշխատանքի գնալու ճանապարհը, գտնում է առանց վկաների նրբանցք, այնտեղ իրականացնում է սպանությունը)
բ) երկրորդ աստիճանի՝ չպլանավորված, բայց նպատակային (Ա մարդը տեսնում է, որ Բ մարդու ձեռքին թանկարժեք ժամացույց կա, կրակում, սպանում է նրան, ժամացույցը վերցնում)
գ) երրորդ աստիճանի՝ չպլանավորված, «էմոցիաների ազդեցության տակ» (Ա մարդն ու Բ մարդը վիճում են փողոցում, Ա մարդն աֆեկտի տակ Բ մարդուն հրում է մեքենայի տակ)
դ) այսպես կոչված չորրորդ աստիճանի, երբ չկա սպանելու նպատակ (Ա մարդը Բ մարդուն հարվածում է առանց սպանելու նպատակի, Բ մարդն ընկնում է գետնին, գլխով հարվածում քարի ու մահանում)
Զաքարն, ինչքան հասկանում եմ, դատապարտվել է երրորդ աստիճանի սպանության համար: Ինքը ցանկանում է համոզել մեզ, որ իրականում իր արարքը չորրորդ աստիճանի սպանություն է: Որպես դրա հիմնավորում բերում է զուտ իր խոսքն ու որոշ չանձնավորված մեղադրանքներ անհայտ մութ ուժերի նկատմամբ: Ոչ մի վկա, ոչ մի փաստ:
Սա այն է, ինչ մենք գիտենք գործի մասին:
Ինձ մի քիչ զարմացրեց, որ որոշ մարդկանց նեղում է, երբ Զաքարին վերաբերվում են որպես պսիխոպատի: Խնդիրն այն է, որ ես ինքս ինչ-որ մեկին տանջամահ արած մարդուն այլ կերպ վերաբերվել չեմ կարող: Ի վերջո, վերաբերմունքը պայմանավորվում է մարդկանց արարքներով:
Ինչ վերաբերում է ՔԿՀ-ի ուղղիչ կառույց լինելու կամ չլինելու հարցին, ցմահ ազատազրկման դեպքում ենթադրվում է, որ ուղղել տվյալ անձին իմաստ չունի, մնում է միայն իզոլացնել հասարակությունից՝ հաշվի առնելով, որ ինքը շարունակելու է հասարակության համար վտանգ ներկայացնել անկախ ուղղիչ աշխատանքներից:
Գիտեմ, որ հայկական իրավական համակարգը թերի է, բանտերն էլ դրախտ չեն: Բայց սա այն դեպքը չի, երբ մարդու անարդար կերպով փակել են բանտում ու հիմա էլ խոշտանգում են:
Հակառակը: Մարդը բանտում կարծես թե նորմալ ապրում է, նույնիսկ ինտերնետ ունի: Չգիտեմ, իհարկե, ինչ ճանապարհով, բայց ունի:
Բնականաբար, ցանկացած նման մտածելակերպի մարդ էլ ունի ընկալում, որ իրեն անարդար են դատապարտել, ինքը դեռ ժխտման փուլում է: Ինքը փորձում է արդարացում կամ մեղմացուցիչ հանգամանքներ գտնել իր արարքի համար: Ինչպես նաև մարդիկ, ովքեր իր նկատմամբ սիմպատիա կարտահայտեն: Մարդիկ, որոնց ինքն, ինչպես հասկանում եմ, գտնում է: Ամեն մարդ էլ իր պատմության մեջ հերոս է:
Ինչ արած: Ես չեմ, որ պիտի իրենից պահանջեմ մարդասպանի խարանը ճակատին խփած ման գալ, բայց արդյոք ինքը վտանգ ներկայացնում է ֆորումի անդամների համար, թե ոչ՝ ահա թե ինչից պետք է կախված լինի իր ֆորումում գտնվելը: Ու դա մի որոշում է, որն ընդունելու համար դատարանի կարիքը չկա: Եթե ադմինիստրացիան չի ցանկանում միանձնյա նման որոշում կանգնեցնել, կարելի ֆորումի վստահելի ու հասուն անդամներից ընտրել հանձնաժողով, որի մեջ երկու տեսանկյուններն էլ ներկայացված կլինեն: Փակ քննարկման մեջ կարող են քննարկվել բոլոր փաստարկները: Հանձնաժողովի վճիռը կարտահայտի ամբողջ ֆորումի կարծիքը:
Էջանիշներ