User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 663 հատից

Թեմա: Ցմահ բանտարկյալներից մեկի մասին քննարկում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ, վերևի թեմայով իմ կարծիքը ձեզ համար էական է, թե ոչ: Աթեիստը իրավական հիմքերը դատավճռի ներկայացրել է: Շինարարն էլ բավականին լավ նկարագրել է մեր բանակային բարքերը:

    Դիահերձման արդյունքից կարող ենք տեսնել, որ զոհը տևական կերպով ենթարկվել է ֆիզիկական ու սեռական բռնության:

    Դատաբժշկական պրակտիկայի մեջ սեռական բռնությունից հետո 120 ժամվա ընթացքում կարելի է ԴՆԹ փորձանմուշ վերցնել (հեղուկներ, մաշկ, արյուն, կախված հանգամանքներից՝ տարբեր): Այն, որ փորձանմուշ չի վերցվել, պայմանավորված է եղել, ինչպես հասկանում եմ, սեռական բռնությունից հետո ավելի քան 120 ժամ անցած լինելով:

    Եղել է սպանության փաստ, ծեծի, խոշտանգումների, սեռական բռնության փաստեր, որոնք հայտնաբերվել են նախաքննության ընթացքում: Եղել է մեղադրյալ:

    Եղել են ապացույցներ, եղել են վկայություններ: Դրանք դատաքննության ընթացքում ընթերցվել, քննարկվել, հաստատվել կամ հերքվել են:

    Կոնկրետ հոդվածներով մեղադրյալը մեղավոր է ճանաչվել, սպանության հոդվածի ու հարակից ծանրացուցիչ հանգամանքների հիման (առանձնակի դաժանությամբ իրականացված սպանությունն, օրինակ) վրա որպես պատիժ ընտրվել է ցմահ ազատազրկում:

    Սպանություններն անգլոամերիկյան իրավունքում (որն ավելի լավ է նկարագրում արարքի բնույթը) բաժանվում են չորս աստիճանների.
    ա) առաջին աստիճանի՝ կանխամտածված, պլանավորված, նպատակային (Ա մարդը գնում է ատրճանակ, ուսումնասիրում է Բ մարդու աշխատանքի գնալու ճանապարհը, գտնում է առանց վկաների նրբանցք, այնտեղ իրականացնում է սպանությունը)
    բ) երկրորդ աստիճանի՝ չպլանավորված, բայց նպատակային (Ա մարդը տեսնում է, որ Բ մարդու ձեռքին թանկարժեք ժամացույց կա, կրակում, սպանում է նրան, ժամացույցը վերցնում)
    գ) երրորդ աստիճանի՝ չպլանավորված, «էմոցիաների ազդեցության տակ» (Ա մարդն ու Բ մարդը վիճում են փողոցում, Ա մարդն աֆեկտի տակ Բ մարդուն հրում է մեքենայի տակ)
    դ) այսպես կոչված չորրորդ աստիճանի, երբ չկա սպանելու նպատակ (Ա մարդը Բ մարդուն հարվածում է առանց սպանելու նպատակի, Բ մարդն ընկնում է գետնին, գլխով հարվածում քարի ու մահանում)

    Զաքարն, ինչքան հասկանում եմ, դատապարտվել է երրորդ աստիճանի սպանության համար: Ինքը ցանկանում է համոզել մեզ, որ իրականում իր արարքը չորրորդ աստիճանի սպանություն է: Որպես դրա հիմնավորում բերում է զուտ իր խոսքն ու որոշ չանձնավորված մեղադրանքներ անհայտ մութ ուժերի նկատմամբ: Ոչ մի վկա, ոչ մի փաստ:

    Սա այն է, ինչ մենք գիտենք գործի մասին:

    Ինձ մի քիչ զարմացրեց, որ որոշ մարդկանց նեղում է, երբ Զաքարին վերաբերվում են որպես պսիխոպատի: Խնդիրն այն է, որ ես ինքս ինչ-որ մեկին տանջամահ արած մարդուն այլ կերպ վերաբերվել չեմ կարող: Ի վերջո, վերաբերմունքը պայմանավորվում է մարդկանց արարքներով:

    Ինչ վերաբերում է ՔԿՀ-ի ուղղիչ կառույց լինելու կամ չլինելու հարցին, ցմահ ազատազրկման դեպքում ենթադրվում է, որ ուղղել տվյալ անձին իմաստ չունի, մնում է միայն իզոլացնել հասարակությունից՝ հաշվի առնելով, որ ինքը շարունակելու է հասարակության համար վտանգ ներկայացնել անկախ ուղղիչ աշխատանքներից:

    Գիտեմ, որ հայկական իրավական համակարգը թերի է, բանտերն էլ դրախտ չեն: Բայց սա այն դեպքը չի, երբ մարդու անարդար կերպով փակել են բանտում ու հիմա էլ խոշտանգում են:

    Հակառակը: Մարդը բանտում կարծես թե նորմալ ապրում է, նույնիսկ ինտերնետ ունի: Չգիտեմ, իհարկե, ինչ ճանապարհով, բայց ունի:

    Բնականաբար, ցանկացած նման մտածելակերպի մարդ էլ ունի ընկալում, որ իրեն անարդար են դատապարտել, ինքը դեռ ժխտման փուլում է: Ինքը փորձում է արդարացում կամ մեղմացուցիչ հանգամանքներ գտնել իր արարքի համար: Ինչպես նաև մարդիկ, ովքեր իր նկատմամբ սիմպատիա կարտահայտեն: Մարդիկ, որոնց ինքն, ինչպես հասկանում եմ, գտնում է: Ամեն մարդ էլ իր պատմության մեջ հերոս է:

    Ինչ արած: Ես չեմ, որ պիտի իրենից պահանջեմ մարդասպանի խարանը ճակատին խփած ման գալ, բայց արդյոք ինքը վտանգ ներկայացնում է ֆորումի անդամների համար, թե ոչ՝ ահա թե ինչից պետք է կախված լինի իր ֆորումում գտնվելը: Ու դա մի որոշում է, որն ընդունելու համար դատարանի կարիքը չկա: Եթե ադմինիստրացիան չի ցանկանում միանձնյա նման որոշում կանգնեցնել, կարելի ֆորումի վստահելի ու հասուն անդամներից ընտրել հանձնաժողով, որի մեջ երկու տեսանկյուններն էլ ներկայացված կլինեն: Փակ քննարկման մեջ կարող են քննարկվել բոլոր փաստարկները: Հանձնաժողովի վճիռը կարտահայտի ամբողջ ֆորումի կարծիքը:

    Դե, որ էլի խոսք գնաց, ասեմ իմ դիտարկումները, զուտ իրավական: Մեր քրեական օրեսդրությունը տարբերակում է ՔՕ 104 սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը և ազգուշությամբ մահ պատճառելը, (Ռայդերի ասած 4-րդ կետը), մեր պարագայում ՔՕ 112 հոդվածը` առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ: Եվ էս գործի հիմնական պաշտպանությունը փաստաբանները կառուցել են հենց էդ հիմքով, էդ մարտավարությամբ, որ հանցագործությունը որակվեր ՔՕ 112-ի 14 կետով, որով առավելագուն պատիժը 25 տարի է: Պատժի նշանակման մասով մնացածը էական չի, քանի որ հանցագործությունների համակցության դեպքում անձը պատասխանատվություն է կրում յուրաքանչյուր հանցագործության համար և եթե համակցության մեջ մտնող հանցանքներից մեկի համար դատարանը նշանակում է ցմահ ազատազրկում, ապա վերջնական հիմնական պատիժը որոշվում է կլանելու միջոցով:

    Ընդհանրապես քրեական իրավունքում մեղքը դրսևորվում է դիտավորությամբ կամ անզգուշությամբ: Դիտավորությամբ կատարված հանցանքը կարող է դրսևորվել ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ:
    Հանցանքը համարվում է ուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար դրա վտանգավոր հետևանքները և ցանկացել է դրանց վրա հասնելը:

    Դեպքին ներկա բոլոր վկաների ցուցմունքներով, ապացուցվել ա, որ սպանության օրը, էդ վայր գնալու ճանապարհին, ծեծել, ստորացրել ու խոշտանգել է այքան ժամանակ, մինչև անգիտակից ընկել ա, դրանից հետո, ոտքով սեղմել ա կոկորդին, մի ահագին ժամանակ ու ասել ա մեռի այ … : Նույնիսկ հորդորներից հետո չի դադարեցրել, գիտակցելով որ նման ձևով սպանում ա մարդուն:

    Հանցանքը համարվում է անուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցել է իր գործողության (անգործության)՝ հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, չի ցանկացել այդ հետևանքները, բայց գիտակցաբար թույլ է տվել դրանք: Սա հատուկ ընդգծում եմ, քանի որ նրա հիմնական արդարացումն էր, որ սպանելու մտադրություն չի ունեցել:

    Ուրեմն մնաց մեր 104-ը: Կա ապօրինություն, կա դիտավորություն, եթե ոչ ուղղակի այլ անուղղակի, դրա հետևանքով զրկել ա կյանքից, զրկել ա:
    Այսինքն հոդվածը ոչ մի պարագայում չէր կարող որակվեր, որպես ծանր մարմնական վնասվածքներ պատճառելը, որը անզգուշությամբ առաջացրել է մահ: Հանցագործությունը դրա տակ որակում են, Ռայդերի ասած 4-րդ կետով, երբ կռվի կամ նույն ծեծ ու ջարդի ժամանակ, նույնիսկ առանց մյուս կողմի պաշտպանության, հրելուց կամ վեճի ընթացքում, ընկներ գլուխը տար քարին մահանար: Այդ դա կլիներ 112-րդ հոդվածի 14-րդ կետ, ոչ թե ոտքով կոկորդին խեխդելը, մի հատ էլ հաթաթա տալը թե մեռի …

    Իսկ դատարանը գնահատելով ապացույցները, վկաների ցուցմունքները ու իր ներքին համոզմամբ նշանակել ա տվյալ հանցագործության համար նախատեսված առավելագույն խիստ պատիժը:

    Մի գուցե դատարանում զղջար կատարված հանցագործության համար, մեղադրելով բանակի բարքերը, հասարակությանը, սպաներին, Գյուլնազ տատին ու չգիտեմ ում և դատարանը դա հաշվեր որպես մեղմացուցիչ հանգամանք ու չնշանակեր առավելագույն պատիժ: Բայց այլ մարտավարություն են ընտրել, ողջ պաշտպանությունը կառուցել են դրա վրա, ինչ էլ բերել ա էն պատժի նշանակմանը, որն այսօր կա և դատարանի աչառ-անաչառություն ստեղ կապ չունի:
    Վերջին խմբագրող՝ insider: 08.02.2017, 21:18:
    The Truth Is Out There

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (10.02.2017), boooooooom (08.02.2017), CactuSoul (08.02.2017), Cassiopeia (08.02.2017), Chuk (09.02.2017), ivy (08.02.2017), John (08.02.2017), Rhayader (08.02.2017), Sky (08.02.2017), _Հրաչ_ (08.02.2017), Աթեիստ (08.02.2017), Գաղթական (08.02.2017), Հայկօ (08.02.2017), մարդագայլուկ (08.02.2017), Նաիրուհի (08.02.2017), Շինարար (08.02.2017), Ռուֆուս (08.02.2017), Վիշապ (09.02.2017), Տրիբուն (08.02.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 119
    Վերջինը: 14.01.2019, 22:37
  2. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն
    Հեղինակ՝ REAL_ist, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 463
    Վերջինը: 20.09.2017, 03:13
  3. Մեր նորեկներից մեկի ծնունդն ա :)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 29.12.2012, 15:52
  4. Մեկի միջոցով «ցավ» պատճառել մեկ ուրիշին...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 17.08.2007, 15:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •