Մեջբերում Ruby Rue-ի խոսքերից Նայել գրառումը
Երկու օր ա՝ գցում—բռնում եմ, թե արդյո՞ք գրեմ էս թեմայում:
Էնքան «մանիպուլացված մալալետկա» պիտակը չի ստիպում, ինչքան թյուրըմբռնումները:
Ուղղակի ուզում եմ ասել, որ Զաքարն ինքն ա ուղարկել Դատալեքսում դրված վճիռը, հոդվածներն էլ, դե բնականաբար՝ պատմել ա նաև իր պատմությունը, ու դա էն ա, ինքն ինչ էստեղ էլ ա գրել: Էնպես չի, որ ես անվերապահորեն հավատում եմ իր ասածներին, չէ՜, հավատն ուրիշ ա, ապացույցն՝ ուրիշ: Բայց ձեր պես չեմ կարա պնդեմ, որ ինքը չի զղջացել, չի ուզում փոխվի: Երբ ինքն ասում ա, որ անարդար բաներ են եղել, ես մենակ կարամ ասեմ, որ փորձի դատարանով—օրենքով էլ ապացուցել:
Ինչևէ, ես իր հետ շփվելու ընթացքում զգացել եմ, որ փոխվել ա ու ուզում ա փոխվի, սովորի, զարգանա: Եթե ինքը ինձնից կամ մյուս մանիպուլացվածներից շահ ունի, ապա դա ուղղակի նորմալ մարդկային շփումն ա: Իմ կարծիքով, եթե ինքն իմ մոտ տենց լավ զղջալ խաղար, գոնե ինչ—որ չափով կփորձեր էստեղ էլ բեմադրել:
Ես հասկանում եմ մարդկանց էմոցիաները՝ գործը կարդալուց հետո, սարսափելի ա, ի՞նչ խոսք, ինչ—որ չափով հասկանում եմ ռեակցիաները, բայց էդքանից հետո էլ ինձ թվում ա ինքը նույն հրեշը չի: Ես էլ ինձ Զաքարի զոհը չեմ համարում:
Ես չգիտեմ՝ ինչ ա իրեն տվել հետս շփումը, բայց ես հաստատ դրանից վատը չեմ դարձել, ինչպես էստեղ պնդում են:

Կներեք, ոչինչ չէի ուզում ասել, ոչ էլ քննարկման մեջ մտնել: Ուղղակի անարդար կլիներ, որ էստեղ չլիներ քննարկման թիրախ խմբի՝ «մոլորված աղջկա» կարծիքը:
Ռուբի, եթե դու էս թեմայում Զաքարի գրառումները կարդացիր ու դեռ մտածում ես, որ ինքը զղջման ուղին ա բռնել ու ինքը նույն հրեշը չի, ավելացնել որևէ բան, քեզ հետ հետագայում սա քննարկել իմաստ էլ չունի, որովհետև հստակ դու չես ուզւոմ տեսնել՝ ինչն ինչոց ա: