Մի բան էլ նկատեմ․ ագրեսիան հակադարձում է զղջման հնարավորությանը և ծնում հակառակ ագրեսիա։
Sambitbaba (04.02.2017), StrangeLittleGirl (03.02.2017), Զաքար (10.02.2017), Ուլուանա (03.02.2017)
Երկու օր ա՝ գցում—բռնում եմ, թե արդյո՞ք գրեմ էս թեմայում:
Էնքան «մանիպուլացված մալալետկա» պիտակը չի ստիպում, ինչքան թյուրըմբռնումները:
Ուղղակի ուզում եմ ասել, որ Զաքարն ինքն ա ուղարկել Դատալեքսում դրված վճիռը, հոդվածներն էլ, դե բնականաբար՝ պատմել ա նաև իր պատմությունը, ու դա էն ա, ինքն ինչ էստեղ էլ ա գրել: Էնպես չի, որ ես անվերապահորեն հավատում եմ իր ասածներին, չէ՜, հավատն ուրիշ ա, ապացույցն՝ ուրիշ: Բայց ձեր պես չեմ կարա պնդեմ, որ ինքը չի զղջացել, չի ուզում փոխվի: Երբ ինքն ասում ա, որ անարդար բաներ են եղել, ես մենակ կարամ ասեմ, որ փորձի դատարանով—օրենքով էլ ապացուցել:
Ինչևէ, ես իր հետ շփվելու ընթացքում զգացել եմ, որ փոխվել ա ու ուզում ա փոխվի, սովորի, զարգանա: Եթե ինքը ինձնից կամ մյուս մանիպուլացվածներից շահ ունի, ապա դա ուղղակի նորմալ մարդկային շփումն ա: Իմ կարծիքով, եթե ինքն իմ մոտ տենց լավ զղջալ խաղար, գոնե ինչ—որ չափով կփորձեր էստեղ էլ բեմադրել:
Ես հասկանում եմ մարդկանց էմոցիաները՝ գործը կարդալուց հետո, սարսափելի ա, ի՞նչ խոսք, ինչ—որ չափով հասկանում եմ ռեակցիաները, բայց էդքանից հետո էլ ինձ թվում ա ինքը նույն հրեշը չի: Ես էլ ինձ Զաքարի զոհը չեմ համարում:
Ես չգիտեմ՝ ինչ ա իրեն տվել հետս շփումը, բայց ես հաստատ դրանից վատը չեմ դարձել, ինչպես էստեղ պնդում են:
Կներեք, ոչինչ չէի ուզում ասել, ոչ էլ քննարկման մեջ մտնել: Ուղղակի անարդար կլիներ, որ էստեղ չլիներ քննարկման թիրախ խմբի՝ «մոլորված աղջկա» կարծիքը:
Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 03.02.2017, 15:27:
enna (04.02.2017), GriFFin (05.02.2017), laro (03.02.2017), Mr. Annoying (03.02.2017), Rammstein (03.02.2017), Sambitbaba (04.02.2017), StrangeLittleGirl (03.02.2017), Բարեկամ (03.02.2017), Զաքար (10.02.2017), Նաիրուհի (03.02.2017), Ուլուանա (03.02.2017), Վոլտերա (03.02.2017), Տրիբուն (03.02.2017)
Զաքարի տեսակետը.
«նենց չի, որ էն ժամանակ հոռի սխալներ եմ արել, բայց այնուամենայնիվ հիմա սավսեմ ուրիշ Զաքար ա, ապդեյթ էղած, ոսկեղենիկ հայերենին լիովին տիրապետող, օրենսգրքի իրան ձեռ տվող մասերը անգիր իմացող»:
A long time ago, in a galaxy far, far away...
Շինարար (21.03.2017)
Ռուբ, քանի որ իմ ունեցած «հեքիաթները» խոստացել եմ չհրապարակել, խնդրում եմ դու, որ ասում ես Զաքարը նույն բանն արդեն ասել ա, ստեղ դնես ասածները, ես ցույց տամ, թե ինչն ա սուտ (բռնաբարությունը սարքել են, որ ցմահ տան), ինչն ա մանիպուլյացիա (անալիզ չեն վերցրել, ուրեմն վստահել չի կարելի)։
Ոնց հասկանում եմ, հարցերից թռնող Զաքարին ուղղված մատը շատերն են ծանր տարել։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
SLG-ին, ու մնացած բոլորին, ովքեր կարծում են թե «սամասուդ» է եղել․
2009-ից ցմահ նստած անձնավորությունը կարծում եմ լիքը մտածելու տեղ ու ժամանակ ա ունեցել թե՛ իր արարքների մասին, և թե՛ դրանց հետևանքների մասին։ Բայց, ցավոք սրտի, ինչպես երևում է, հետևանքների պահը հատուկացվել ա մենակ Զաքարի վրա թողած հետևանքներով։ Ինձ Զաքարի կողմից մեկ բառը հերիք կլիներ, որ ասեի մարդը 7+ տարվա մեջ արել ա առնվազն մեկ քայլ զղջման ուղու վրա։ Ու այդ բառը «Տարոնն» է։ Դատարան-մատարան, փաստաբան-շմաստաբան, տո ակումբ-մակումբ․․․ քանի դու քո մեղքով տուժածին այնքան մարդու տեղ չես դնում, որ մի հատ անունը տաս, էլ ինչ զղջալ․․․ չէ մի չէ ուղղվել։
Ու համոզված եմ, որ իր անձնական շփումների ժամանակ էլ Զաքարը զոհի անունը չի տվել, ու դե քանի անուն չունի, մարդ չկա․․․
Էս վերջին 15 էջում մի հազար հատ Զ․ ասինք, քանի՞ հատ Տարոն ասվեց? Տո հատուկ գրեցի, որ հանցանքը զոհի ապամարդկայնացմամբ ա պայմանավորված, էլի այդքան մարդու տեղ չենք դնում, որ անունը ասենք․․․
Տարոն, Տարոն, Տարոն, Տարոն․․․ Տարո՜ն, Տարո՜ն, Տարոն․․․ Տարոն, Տարոն, Տարոն, Տարոն Ալոյան, Տարոն!
Տարո՜ն, Տարո՜ն, Տարո՜ն․․․․ Տարո՜ն, Տարո՛ն, Տարոն
Մի հատ անունը գրեք, հետն էլ հիշելով Տարոնին, ու հասկացեք թե Զ․-ի արածը ինչ ա։ Տարո՜ն․․․
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 03.02.2017, 15:55:
Alphaone (04.02.2017), CactuSoul (03.02.2017), Cassiopeia (03.02.2017), Chilly (22.01.2019), GriFFin (05.02.2017), John (03.02.2017), LisBeth (03.02.2017), _Հրաչ_ (03.02.2017), Աթեիստ (03.02.2017), Անվերնագիր (03.02.2017), Արամ (15.10.2018), Արէա (03.02.2017), Բարեկամ (03.02.2017), Գաղթական (03.02.2017), մարդագայլուկ (05.02.2017), Ներսես_AM (03.02.2017), Շինարար (03.02.2017), Պիրիտ (03.02.2017), Ռուֆուս (03.02.2017), Վիշապ (04.02.2017), Տրիբուն (03.02.2017)
Ռուբի ջան, լավ, մոլորված աղջիկ չես, այլ խելոք ու հասուն մարդ:
Դե հիմա խնդրում եմ մի հատ էդ խելոք ու հասուն մարդու տեսնակյունից նայիր գրածիդ:
Հանցագործի փոխվելը պիտի սրանո՞վ որոշվի: Թե իր սեփական արարքի ու զոհի հանդեպ վերաբերմունքով:
Հա, ինքը լավ ինքնակրթությամբ է զբաղվում, ու դա իր պաշտպանվելու զենքն է, ոչ թե իր զղջման ճանապարհը:
CactuSoul (03.02.2017), Cassiopeia (03.02.2017), GriFFin (05.02.2017), John (03.02.2017), Rhayader (16.01.2021), Աթեիստ (03.02.2017), Գաղթական (03.02.2017), մարդագայլուկ (05.02.2017), Շինարար (03.02.2017), Ռուֆուս (03.02.2017)
Ես ինձ հիմա շատ վատ եմ զգում:
Խոսակցությունը մոտավորապես էն ա, ինչ պատկերացնում էի: Դրա համար ամեն ինչ փորձեցի անել, որ թեման շրջանցվի: Բայց Զաքարի՝ իր կարգավիճակը հրապարակայնացնելուց հետո գրեթե անհնար էր շրջանցելը: Սրան զուգահեռ Զաքարն ինքը սկսեց հրապարակային հարցուպատասխան պահանջել: Մինչ այդ հրապարակային հարցուպատասխանի առաջարկ ստացել էի Արտակենցից ու մերժել, խնդրել, որ թեման չբարձրաձայնվի: Զաքարի հրապարակային քայլերից հետո փորձեցի սաստել ու փրկել իրավիճակը: Ի դեպ էդքան ասելիք ունենալով Արտակենք հորդորս լսում էին, իսկ Զաքարը՝ ընդդիմանում: Չստացվեց, տարբեր տեղերում քննարկումները տարբեր ֆորմատներով շարունակվեցին, ակումբին ու ինձ էլ մնաց բռնապետության, խոսքի ազատության սահմանափակողի կոչումը:
Ես հիմա ձեզ եմ ուզում հարցնել: Ասե՞ք: Պետք ա փորձել էս էջը ջնջե՞լ, թե՞ չէ: Գրողի ծոցն ուղարկել բոլոր էս գրառումները: Մոռանալ էս թեման: Զաքարին էլ խնդրել շրջանցել ակումբը, մոռանալ էս հարթակը, որտև մեկ է, իր մասնակցությամբ էլ երբեք քննարկումները հինը չեն լինի: Ի՞նչ կասեք, ի՞նչ եք մտածում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Cassiopeia (03.02.2017), John (03.02.2017), Mr. Annoying (03.02.2017), _Հրաչ_ (03.02.2017), Աթեիստ (03.02.2017), Շինարար (03.02.2017)
Ծլնգ, հասկանում՝ ես ինչ ես ասում, և ընդունում եմ լրիվ, բայց էստեղ կարծես ուրիշ իրավիճակ ստեղծվեց․ Զաքարի վրա խմբակային հարձակում և մեղադրանք սկսվեց, որին մի քիչ դժվար է պատկերացնել, որ մարդ գլխահակ կանգնի և մեղա գա։ Չեմ կարծում, որ բոլորովին չի զղջում, բայց մյուս կողմից էլ այդքան տարի է անցել, հնարավոր է, որ զղջման զգացմունքը կոշտացել է, փոխարենը մարդն ուզում է, որ իրեն ընդունեն նորմալ մարդու պես, ամեն ինչ անում է դրա համար, ու մեկ էլ հանկարծ՝ թե դու իրավունք չունես նորմալ մարդկանց մեջ գտնվելու։ Եվ սա էլ իր ռեակցիան էր․ պաշտպանվել՝ թե ամեն ինչ տենց հրեշային չի եղել, ոնց ներկայացվում է, ու որ հրեշի որպես իրեն չվերաբերվեն։
Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 03.02.2017, 16:18:
Sambitbaba (04.02.2017), Զաքար (10.02.2017), Ուլուանա (03.02.2017)
Չուկ ջան, ինձ չի թվում, որ այս ամենից հետո Զաքարը ինքը ցանկություն կունենա մասնակցելու հին ու բարի քննարկումներին։ Իսկ ջնջել երևի թե արժի։ Ես էլ, Բյուրի նման, այսօր բոլորը միանգամից կարդացի, ու աննախադեպ էին շատ նման կրքերը, մանավանդ որ էստեղ գաղափարական ոճի վեճեր չէին, այլ շատ ավելի լուրջ հարթակի վրա ։
Շնորհակալություն հասկանալու համար։ Ես էլ, ու կարծում եմ մյուսներն էլ, հասկանում ենք քո, SLG-ի ու Ռուբի ասածները, բայց չենք ընդունում որպես ճիշտ։ Ավելին, մեկը ես այս մոտեցումդ համարում եմ աբսուրդ, ու լավագայուն դեպքում՝ կարճատես։ Զ․-ն չէր եկել այստեղ պատմելու թե ինքը որտեղ է գտնվում հիմա իր զղջալու ուղու վրա, այլ եկել էր իր տուֆտա արդարացումների կուտը մասսայական շաղ տալու։ Ու մարդիկ հենց դա տեսան, մոտները ի պատասխան ռեակցիա սկսվեց։ Այնպես որ այստեղ տուժածը հաստատ Զ․-ն չի, էլի։
Կարծում ես ինքը ուզո՞ւմ ա զղջալ։ Հարց չկա, առաջարկ ունեմ իր համար, թող ամեն քնելուց վերջին բառը, որ ասում ա լինի «Տարոն», ու առավոտյան զարթնելուց էլ լինի «Տարոն»։ Ու տենց 6 ամիս։ Հետո թող գա, նորից փորձենք հասկանալ իր ուզածը ինչն ա այս հարթակից։ Իսկ մինչև այդ, ջուր ենք ծեծում․․․
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 03.02.2017, 16:27:
Կարծում եմ էս գրառումները ջնջել ա պետք։
Բայց իրեն արգելափակել պետք չի, կարելի ա նույնիսկ անվանափոխություն առաջարկել։
Թող էլի նկարի իր նկարները, տեղադրի, մասնակցի քննարկումներին եթե կուզի, բայց պայմանով որ էլ երբեք չբացի էս թեման։
Էս քննարկումները կարծեմ պիտի որ դեռ անդրադառնան իր վրա, որովհետև էնտեղ որտեղ ինքն ա հիմա, բռնությունը չի դատապարտվում, մի բան էլ խրախուսվում ա կոնկրետ խավի նկատմամբ, ու ինքը չի լսել իր հասցեին էս ամեն ինչը։
Ես Զաքարի փոխարեն մի քանի անգամ սկզբից մինչև վերջ կկարդայի էս բոլոր գրառումները, կարտագրերի ծոցատետրումս, ու անգիր կանեի բոլորը, մինչև գա էն օրը, երբ սարսափի իր նախկին կերպարից։
CactuSoul (03.02.2017), Cassiopeia (03.02.2017), Chilly (03.02.2017), Chuk (03.02.2017), John (03.02.2017), Mr. Annoying (03.02.2017), Sambitbaba (04.02.2017), Աթեիստ (03.02.2017), Բարեկամ (03.02.2017), Շինարար (03.02.2017), Ռուֆուս (03.02.2017)
Ծլնգ ջան, ներողություն եմ խնդրում, համարյա անմիջապես հետո ուղղեցի, բայց փաստորեն չհասցրի․․․![]()
Բայց հնարավոր ա, չէ՞, որ Զաքարը չհամարի, որ պարտավոր ա պարբերական հաշվետվություն ներկայացնել ակումբին իր զղջման գործընթացի մասին։
Ինձ թվում ա՝ իրեն ուղղակի հունից հանում է, որ իրեն դատում են, և, իր կարծիքով, առանց իմանալու իրական փաստերը։ Էստեղ էլ ասում են՝ դատալեքսի ներկայացրածը մեզ համար իրական փաստ ա։ Ու էդպես էլ առաջանում ա էս բախումը։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ