Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
Բայց ինչ նոր բան են հիմա իմացել որ։ Իր մասին հոդվածներն ու իր դատական գործը՝ բաց, դատալեքսում, հա էլ կար։ Եթե Զաքարը հիմնականում հերքում է էդտեղ ներկայացված մեղադրանքները, է հիմա էլ է հերքելու, էստեղ ոչ մի կոնկրետ փաստ կամ ուղեղ մաղելու օրինակ չդրվեց, ոչ մի նորություն չկար։
Ես մինչև վերջերս «Զաքարնոց» գործի մասին չէի լսել։ Կարող ա հպանցիկ հոդվածը (հոդվածի անունը կարծեմ «Զաքարնոցը փակվեց») կարդացել էի, բայց հաստատ մտքիս ծերով էլ չէր անցնի, որ ակումբի անդամն ու հոդվածի գլխավոր դերակատարը նույն անձինք են։
Բացի այդ, դատալեքսի մասին քանի՞ հոգի գիտի։ Ես որ ամբողջ օրը ինտերնետում եմ, առաջին անգամ երկու օր առաջ եմ նման կայքի մասին լսել։ Որտեղի՞ց պիտի իմանային մյուսները։ Ինտերնտով էլ փնտրելով միայն անունով նորմալ տեղեկություն չէին ստանա։