Ու եթե նույնիսկ էսի չի բռնաբարել, ցմահը մեկ ա ամենաճիշտ պատիժն ա
Ու եթե նույնիսկ էսի չի բռնաբարել, ցմահը մեկ ա ամենաճիշտ պատիժն ա
A long time ago, in a galaxy far, far away...
CactuSoul (03.02.2017), Cassiopeia (03.02.2017), Անվերնագիր (03.02.2017)
Դատարանը տենց էլ ասել ա։
1. Զաքար Ալբերտի Զոհրաբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերով, 375-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Զաքար Ալբերտի Զոհրաբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հեդվածի 1-ին մասով դատապարտել ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով դատապարտել ազատազրկման 6 (վեց) տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերով դատապարտել ցմահ ազատազրկման:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նշանակված պատիժներից նվազ խիստ պատիժներն առավել խիստ պատժով կլանելու միջոցով վերջնական պատիժ սահմանել ցմահ ազատազրկում:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Անվերնագիր (03.02.2017), Մուշու (03.02.2017)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Մուշու (03.02.2017)
Ես իմ քննարկումը ծավալում եմ բացառապես իրավական դաշտում։ ֆորումը ինձ համար եկեղեցի չէ, տուժվածի ընտանիքը չէ, որտեղ իմ զղջանքը արտահայտեմ։
Բոլոր հարցերին հստակ պատասխաններ տվել եմ, սակայն այլ հարց է, թե ով ինչ տեսանկյունից է հասկանում։
Դադարում եմ, որևիցե հարցի պատասխանելուց, որովհետև խոսվում է օրենքից, մինչդեռ հազար անգամ ոտնահարվեց այն։
Ֆորումը (խոսքս ոչ բոլորին է վերաբերում) չի գիտակցում, որ «Դատավճռի հիման վրա ազատությունից զրկված ոչ մի անձ չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Ոչ մի հանգամանք չի կարող հիմք ծառայել խոշտանգումները կամ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժն արդարացնելու համար:»
Այսքանը։
Բոլոր հարցերի՞ն, հստակ պատասխա՞ն։ Ժողովուրդ, ոնց որ սխալ թեմա եմ մտել, մի հատ պատասխանների լինկը ուղարկեք կարդամ։ Հատկապես Չուկի հարցերի ու Այվիի հարցի պատասխանները։
CactuSoul (03.02.2017), Cassiopeia (03.02.2017), Աթեիստ (03.02.2017), Ռուֆուս (03.02.2017)
Ուստավ(օրենք)դեմ դնելն էլ երևի չաստից հլը մնացել ա. Երբ ձեռ ա տալիս մեջբերում ես, երբ ձեռի չի տալիս՝ սխալ են դատել, ես մեղավոր չէի, բլա-բլա-բլա
A long time ago, in a galaxy far, far away...
Աթեիստ (03.02.2017)
Աթեիստ (03.02.2017)
Զգում ե՞ք, ով ա խոսում խոշտանգումներից ։)
Սաղ հարցերին պատասխանողը։
Չէ, սենց չէ։
ՍԱՂ
ՀԱՐՑԵՐԻՆ
ՊԱՏԱՍԽԱՆՈՂԸ։
Էն որ մարդ ա սպանել, ու տենց էլ բերանը չի բռնում ասում սպանվածի։ «Տուժվածի»։ Երևի իրան լուրերը չեն հասել, որ «տուժվածն» իրականում մահացել ա։
Էն որ եկավ ֆորում որպես տիրոջհրեշտակ։ Զգում ե՞ք ցինիզմի աստիճանը։ Բայց սա հո եկեղեցի չի՞, որ արածի համար զղջա։ Ստեղ հասարակ մահականցուներ են, մարդիկ, որոնցին շատերը մտածում էին, թե գազանը կարա մարդ դառնա։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ես դեռա սելիք ունեմ, երեկվանից տեղս չեմ գտնում, նորմալ չեմ կարում աշխատեմ:
Ենթադրենք՝ ուղղակի ծեծի արդյունքում մահացել ա, ներքևում կանդրադառնամ՝ ոնց են բանակում ծեծում, որ մահանում են:
Զղջացող մարդը կես բերան անգամ չէր ակնարկի որևէ բան, որ կարող ա նսեմացնի իր զոհին, ասենք՝ գողություն անել, քոձություն անել: Դա միտքն էլ չէր գա, զղջացող մարդը կպատմեր, թե ոնց ա ինքը իր մեղքի հետ ապրում, թե ոնց ա իր պատիժն իր հետ, ներսից իրան ուտում, որովհետև ինքը չի կարողանում նորմալ քնի, որովհետև մղձավանջներից վեր ա թռնում, որ չգիտի ինչ անի, որ չգիտի ոնց ապրի այլևս, որ ինքն ահավոր դժբախտ ա իրան զգում, որ իր արարքին արդարացում չկա: Չգիտեմ՝ թեկուզ մարդ պատահաբար մարդու ավտոյի տակ գցի, նա պիտի դրա հետ ամբողջ կյանքում ապրի չէ՞: Թեկուզ ինչ չափով, որ ընդունում ա իր մեղքը, կարար նշեր, բայց արա զղջում էրևար, ցավ ու տառապանք էրևար էդ ասածի մեջ:
Բանակում ուրեմն կաս ենց ասած յախշիների կաստա, որ աֆիցերի փոխարեն ծառայում են, փոխարենը ստանում են կապտյորկա, որտեղ լռվցնում են, շարք չեն իջնում բան, կամ իջնելուց էլ զորքի կողքով են քայլում, զորքին են շարք հանում, իրանց ծառայությունը փոխարենը զորքը վախի մթնոլորտում պահելն ա, նախ ջոկում են կամազուրկ, աղքատ ընտանքիներից ելած, ազգային փորքամասնությունների ներկայացուցիչներին, եզդիներին օրինակ, հոմոսեքսուալներին ու նրանց նվաստացրած պահում, ստիպում կատարել մաքրման աշխատանքները, լվանալ իրանց շորերը, ներքնազգեստները, մասաժ անել ոտքերը, երգել իրանց համար, պարել իրանց համար, չարեցին՝ ծեծում են, բանակի ծեծը դա մի ահավրություն ա, հարյուրավոր նման ծեծեր եմ տեսել, նաև ծեծվել եմ՝ և սպաների կողմից, և զինվորների, սա մի ահավորություն ա, էնպիսի անմարդկային ծեծ են տալիս, որ մենակ էդ ծեծը տեսնելը հերիք ա, որ զարմանաս որ էդ անողը մարդ ա, բռնաբարության հասնել պետք չի: Ուրեմն բացի էս ստորացված կաստայից ու յախշիներից, կան նաև բանակում իմ նման անասուններ,որ ինչ-ինչ պատճառներով մի կերպ կարողանում են իրանց կաշին պահել ու աչքները փակում են մնացած ամեն ինչի վրա, բարով խերով տուն հասնեն: Արա, ես եմ երեկվանից դեսը մեղքի մեջ կորած ինձ զգում, թող քիբորդ-միբորդ գան ասեն հրեշտակ ես խաղում, մեռնեմ, թե մի կաթիլ կեղծում եմ, իմ լռության համար, իմ հանցավոր լռության համար, որ էդ անասուն ծեծերը տեսնելիս, ամենաշատը որ արել եմ էդ էլ ընդամենը մեկ անգամ, գնացել եմ էդ յախշուն ասել եմ՝ իմ խաթեր մի ծեծի: Այ տվար, ինչ իմ խաթեր, անմիջապես դիմիր ռազմական ոստիկանություն, լրատվամիջոցներին, որ գան կարգի հրավիրեն, էդ էրեխեքը հոգեպես հաշմանդամ են տուն դառնալու: Թեկուզ չեն մեռել, նրանց վրա պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կնիք ա թողում էդ դաժանությունը:
Սա ա մեր կայացած բանակի պատկերը, հետո էդ նույն ծեծող յախշի կաստան լավ տղա-լավ տղա տուն ա գալիս, սկսում հանրապետականի համար ձայներ հավաքելը:
Որ գուբախտում էի, հետս մի բոզի տղա կար էդ թավուր: Սիսիանցի հարուստի լակոտ: Ինձ ասում էր՝ քաղաքացիական կյանքում դու կողքս նստելու ձև անգամ չէիր ունենա, յանի ինքը մեծ քաք էր:Տասնսութ տարեկան, էշ կերել, չէր քաքել, ինձնից տասը տարով մեծ էր էրևում, եթե գուբախտում չլինեինք, նա ինձ կծեծեր էլ, դե երկու ժամը մեկ ստուգում էին, կբռնաբարեր էլ հարյուր տոկոս, աներկիմաստ հայացքներ էր գցում որ հաստատ: Ես էլ վախում էի՝ բողոքեմ, որովհետև բոզի անուն կհանեի, սաղ ծառայությանս ընթացքում կմիանայի էդ նվաստացած կաստային: Ես ինչ, սաղ կյանք գիրք կարդացած, գրքի մեջ մեծացած պոետիկ տղա:
Սրանք էդպես մեր բանակի հախից են գալիս, հետո երկրի հախից են գալիս՝ իրանց մի փոր կուշտ հացի համար:
Ու բանակում որը ավելի նեղ տարածք ա, էդպես բոլորը իրանց անասնական կերպարը ավելի վառ են արտահայտում, բայց իհարկե էս աստիճան դաժանություն չէի տեսել: Բայց ասում եմ՝ նույնիսկ էդ ծեծերը որ հիշում եմ, էդ ծեծողներին ա պետք ցմահ տալ, որ մեր բանակը վերջապես բանակ դառնա, որ էս մի փոքր հաղթանակը կարողանանք պահել: Ինձ մի հետ մի աֆիցեր շարքից դուրս ճաշարան գնալու համար զորքի դեմը գցեց գետնին սապոգով գլխիս քացով տվեց, մի անգամ չէ, քացով ծեծեց, էն աստղերը որ մուլտերում տեսնում եք է, այ տենց պարզորոշ ֆռռում էին գլխիս վերև: Զորքը քարացել էր վախից, ծպտուն չէր լսվում:
Բա էս խեղճ տղու վիճակը ի՞նչ ա եղել: էս շուտվանից իմացողները ո՞նց եք երեխեք զգում ձեզ, ի՞նչ ա փոխվել ձեր մեջ:
Բայց վերջում ասեմ՝ օրենքը մնում ա օրենք, եթե օրենքով հասնում ա ժամկետից շուտ ազատվել, ես օրենքի դեմ բան չունեմ: Ես նույնիսկ կարամ շփվեմ էդ մարդու հետ, նույնիսկ ընկերություն կարող ա կարենամ անեմ, եթե էդ զղջումը դեմքին էրևա: Ես հա խղճով եմ: Նա ռսի ասած կակ ագուրչիկ՝ թարմ, մի սպիտակ մազ չկա, մի կնճիռ չկա: Գրառման մեջ զղջման հետք չկա: էդ դեմքով ասեմ Հոլիվուդում սերիական մարդապանների դեր կստանաս, Հայկո-Մկոն որց որ իրանից ներշնչված լինեն իրան մանյակների դեմքերի արտահայտությունները ստանալիս:
Վերջը ավել պակաս կներեք: Շատ բան էի ուզում ասել, ավելի կապակցված էի ուզում ասել:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 03.02.2017, 02:17:
Arpine (21.03.2017), boooooooom (03.02.2017), CactuSoul (03.02.2017), Cassiopeia (03.02.2017), Chilly (03.02.2017), einnA (05.02.2017), ivy (03.02.2017), John (03.02.2017), Life (03.02.2017), Progart (11.01.2019), Rammstein (03.02.2017), Rhayader (08.02.2017), Sambitbaba (03.02.2017), Sky (03.02.2017), Smokie (16.02.2017), Srtik (03.02.2017), _Հրաչ_ (03.02.2017), Աթեիստ (03.02.2017), Անվերնագիր (03.02.2017), Արէա (03.02.2017), Բարեկամ (03.02.2017), Գաղթական (03.02.2017), մարդագայլուկ (03.02.2017), Մուշու (03.02.2017), Յոհաննես (03.02.2017), Նաիրուհի (03.02.2017), Ներսես_AM (03.02.2017), Պիրիտ (03.02.2017), Ռուֆուս (03.02.2017), Վիշապ (03.02.2017), Տրիբուն (03.02.2017)
Ես փորձեցի թեման մեղմել, չստացվեց։
Զաքար նորից երեք հարց։
1. սպանե՞լ ես
2. խոշտանգե՞լ ես
3. բռնաբարե՞լ ես
Sent from my A0001 using Tapatalk
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
պատահաբար մտա ակումբ ու լռվեցի, էս ինչ հետաքրքիրա![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ