Ժառ ջան, ողջույն, սիրելի բարեկամ:
Սկսեմ նրանից, որ ես երբեք քեզ այնպիսի օգնություն ցույց չեմ տվել, որի համար միշտ պետք է հիշել այդ վերաբերմունքը: Եղել է շատ սովորական մարդկային համագործակցություն ու ոչ ավելին: Կներես, եղբայր, որ էն սայտն էլ էդպես էլ չսարքվեց:
Հիմա գանք մնացածին, կետ առ կետ չեմ անդրադառնալու: Յուրաքանչյուր կարծիքդ ու այն բարձրաձայնելը քո իրավունքն է: Ուղղակի արձանագրենք, որ Զաքարը հստակ հերքում է իրեն առաջադրված մեղքերի մի մասը, բայց ոչ ինքը, ոչ էլ իր պաշտպաններից որևէ մեկը հանձն չեն առնում դա հիմնավորելը՝ սահմանափակվելով բարոյախրատական գրառումներով, ռոմանտիզմով, գեղեցիկ խոսքերով: Սա ուղղակի, ֆիքսենք, որ հասկանալի լինի երկու կողմերի տարբերությունը: Որտև «իմ ականջին շշնջացել է» ոճի գրառումները որևէ կերպ չեն գալիս հակառակ կողմին ցույց տալու, որ իրենք սխալվել են:
Մեզնից ոչ մեկը սուրբ չի, վատ ու լավ բաներ ենք արել մեր կյանքում, բայց իմ համար սաստիկ ցավալի է, որ մեր պոտենցիալ գործած մեղքերը դու կարող ես դնել Զաքարի մեղքի հետ նույն հարթության հետ, որ այստեղի բազմաթիվ ընկերներիդ ու ոչ ընկերներիդ կարող ես ստորադասես նման անմարդկային ձևով սպանություն գործածին: Սրանք բոլորը ցավալի են, տխրեցնող: Բայց քո գործն է, դու ես ընտրում ում ինչպես վերաբերվես, ու արարքն ու խոսքը ոնց մեկնաբանես, բայց էս հատվածի մասին պիտի խոսեմ.
Շնորհակալություն Զաքարի կողմից «անշահախնդրորեն» օգտագործվելու համար: Քո գրառումը դրա «վառ ապացույցն» է:
Ու իմացիր, որ դու որոշակիորեն պատասխանատվություն ես կրում, որովհետև կամա թե ակամա նպաստել ես, որ որոշ մարդիկ հավատան Զաքարին:
Բարին ընդ քեզ, իմ սիրելի ընկեր:
Էջանիշներ