User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 663 հատից

Թեմա: Ցմահ բանտարկյալներից մեկի մասին քննարկում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ինձ հիմա շատ վատ եմ զգում:

    Խոսակցությունը մոտավորապես էն ա, ինչ պատկերացնում էի: Դրա համար ամեն ինչ փորձեցի անել, որ թեման շրջանցվի: Բայց Զաքարի՝ իր կարգավիճակը հրապարակայնացնելուց հետո գրեթե անհնար էր շրջանցելը: Սրան զուգահեռ Զաքարն ինքը սկսեց հրապարակային հարցուպատասխան պահանջել: Մինչ այդ հրապարակային հարցուպատասխանի առաջարկ ստացել էի Արտակենցից ու մերժել, խնդրել, որ թեման չբարձրաձայնվի: Զաքարի հրապարակային քայլերից հետո փորձեցի սաստել ու փրկել իրավիճակը: Ի դեպ էդքան ասելիք ունենալով Արտակենք հորդորս լսում էին, իսկ Զաքարը՝ ընդդիմանում: Չստացվեց, տարբեր տեղերում քննարկումները տարբեր ֆորմատներով շարունակվեցին, ակումբին ու ինձ էլ մնաց բռնապետության, խոսքի ազատության սահմանափակողի կոչումը:

    Ես հիմա ձեզ եմ ուզում հարցնել: Ասե՞ք: Պետք ա փորձել էս էջը ջնջե՞լ, թե՞ չէ: Գրողի ծոցն ուղարկել բոլոր էս գրառումները: Մոռանալ էս թեման: Զաքարին էլ խնդրել շրջանցել ակումբը, մոռանալ էս հարթակը, որտև մեկ է, իր մասնակցությամբ էլ երբեք քննարկումները հինը չեն լինի: Ի՞նչ կասեք, ի՞նչ եք մտածում:
    Գիտեմ, ծլնգոցս շատ բանի տեղ չես դնում, բայց միևնույն է ասեմ․ վատ զգալու բան հեչ էլ չկա։ Թեման հաշվի առնելով, այս վերջին 15 էջը դասագրքային օրինակ են «քաղաքավարի քննարկումների»։ Ես որ շատ ավելի շատ եմ սիրում ակումբը էսքանից հետո (անկախ նրանից թե ինչ կողմնորոշում ունեմ այս կոնկրետ հարցով, ինչը ահագին տարբերվում ա երկու հիմնական ջոկատների դիրքորոշումից)։ Իսկ ջնջել, գտնում եմ, որ չարժի։ Թե չէ ստացում ա, որ հա՛ խոսքի ազատության վրա չենք բռնանում, բայց վերջում այդ ազատ խոսքով գրած գիրքը հրդեհի մեջ ենք նետում՝ վառում։ Զ․-ի հետ էլ ես երբեք չեմ խոսել, բայց պատրաստ եմ ցանկացած հարցով էլ քննարկումների մասնակցելու, նույնիսկ այս թեմայով էլ։ Ու կարծում եմ որ սրանից հետո դա ավելի հեշտ կլինի, քան թե այս 15 էջերի ասելիքները կոծկելով, ինչը արվում էր մինչև հիմա։

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.02.2017), Cassiopeia (03.02.2017), Chuk (03.02.2017), ivy (03.02.2017), Sambitbaba (04.02.2017), Աթեիստ (03.02.2017), Անվերնագիր (03.02.2017), Բարեկամ (03.02.2017), Ռուֆուս (03.02.2017), Տրիբուն (03.02.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 119
    Վերջինը: 14.01.2019, 22:37
  2. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն
    Հեղինակ՝ REAL_ist, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 463
    Վերջինը: 20.09.2017, 03:13
  3. Մեր նորեկներից մեկի ծնունդն ա :)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 29.12.2012, 15:52
  4. Մեկի միջոցով «ցավ» պատճառել մեկ ուրիշին...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 17.08.2007, 15:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •