Մեջբերում Զաքար-ի խոսքերից Նայել գրառումը
Շին, եթե չլիներ բռնաբարություն, ապա ցմահ չէին կարող դատել։ Տվյալ դեպքում բռնաբարությունը խիստ ծանրացնում էր գործը, նաև շինծու ցուցմունքները։ Պարզապես պետք էր, որ մեկին ցմահ դատապարտեին, իբր մյուսներին դաս լիներ։
Մյուս պատճառի մասին կարիք չեմ գտնում խոսելու։
Իսկ իմ ընդունած արարքներս իմ անձով չէին պայմանավորված, դա հասարակությունն էր իմ մեջ։ Որ մի քիչ անձի հոգեբանություն ուսումնասիրես հաստատ պարզ կլինի, թե ինչի է սոց. հոգեբանորեն չհասունացած մարդը հարցերին այդ կերպ լուծում տալիս։
Բայց մի պահանջեք զղջանք կամ չգիտեմ ինչ, որովհետև երբեք ոչ ոք չի կարող հասկանալ, այն ինչ ես եմ ապրել ու ապրում։ Թե ոնց մեռավ նախկին Զաքարը, ոնց ծնվեց նորը, ինչի միջով անցավ, ինչ ապրեց և այլն։
Հույս ունեմ՝ ակումբի իրավաբանները կգան ու կպատասխանեն, թե ցմահ կլիներ, թե չէ, բայց եթե չէր էլլինի, ուրեմն օրենքի թերացում ա, որովհետև էլ եմ ասում՝ զինովրի սպանությունը, մեղմացուցիչ հանգամանքների բացակայության դեպքում, հայրենիքի դավաճանություն ա: