User Tag List

Էջ 4 45-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 663 հատից

Թեմա: Ցմահ բանտարկյալներից մեկի մասին քննարկում

  1. #46
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր պետության ՔԿՀ-ներում որոշակի ծառայությունների ու գումարի դիմաց շատ ավելին է թույլ տրվում
    Ո՞ւր են չակերտները տեքստում, մոռացել ես: )

  2. #47
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞ւր են չակերտները տեքստում, մոռացել ես: )
    Հիմա ավելացնեմ, չնայած վստահ չեմ, որ էդ ի նկատի ունեիր)

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    _Հրաչ_ (03.02.2017)

  4. #48
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե որ կարող ենք հարցեր տալ, մի հարց էլ ես տամ, որ հենց գրառումը կարդալիս մոտս առաջացել էր:

    «Մենք»-ը ովքե՞ր են: Իմ պատկերացմամբ պիտի լիներ՝ «ես»: Բայց գրված է առաջին դեմքի հոգնակիով.

    Մեջբերում Զաքար-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, կարիք չկա երևույթները աղավաղված ներկայացնելու, այնուհետև գերագնահատելու, ու ստացված վատ մտքերը ինձ վերագրելու։
    Այդպես իրականությունը մարդկանաց մոտ խեղաթյուրվում է։
    Հիմա ասեմ ինչպես է եղել։
    Ինձ լուրեր հասան, որ որոշ ֆորումցիներ քննարկել են գործս (որի մասին ես բացարձակապես տեղյակ չեմ եղել) և հայտնել կարծիք, որ կարելի է թեմա բացել և հարցեր ուղղել ինձ։
    Հետո ասվեց, որ դու դեմ ես եղել, թե ինչ պատճառով մենք չգիտեինք։ Եզրակացրեցինք, որ կամ կարծել ես ինձ համար ծանր կլինի, կամ պարզապես չես ուզել, որ քո ֆորումում նման թեմա քննարկվի։ Էդտեղ ասել եմ, որ եթե խնդիրը ես եմ, ապա ես պատրաստ եմ պատասխանել ցանկացած կոռեկտ հարցի։

  5. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.02.2017), CactuSoul (03.02.2017), Chilly (03.02.2017), John (03.02.2017), Sky (03.02.2017), Աթեիստ (03.02.2017), մարդագայլուկ (03.02.2017), Յոհաննես (03.02.2017), Ներսես_AM (03.02.2017), Շինարար (03.02.2017), Ռուֆուս (03.02.2017)

  6. #49
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,255
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    Քրեակատարողական հիմնարկներում ազատություն ա, հեռախոս, ինտերնետ կա, ի՞նչ ատբոյ:
    Նենց որ, Անվերնագիր ջան, թե կա, էդ պոպկորնիցդ ընդհանուր դիր, բոլորս էլ օգտվենք:
    Պրծավ
    A long time ago, in a galaxy far, far away...

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (03.02.2017), enna (03.02.2017), John (03.02.2017), _Հրաչ_ (03.02.2017), Աթեիստ (03.02.2017), Ռուֆուս (03.02.2017)

  8. #50
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,472
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա ավելացնեմ, չնայած վստահ չեմ, որ էդ ի նկատի ունեիր)
    Ես պետության վրա կդնեի
    Si vis pacem, para bellum

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (04.02.2017), Աթեիստ (03.02.2017)

  10. #51
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,472
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես ինչքան գիտեմ բանտարկյալների շփման ձևերը սահմանափակվում են: Օրինակ Նահանգներում ինտերնետով միայն թույլատրվում է հարազատների հետ նամակագրական կապը, այն էլ հատուկ կապով, որտեղ բոլոր հաղորդագրությունները վերահսկվում են: Առանձնակի դեպքերում թույլատրվում է օգտվել սահմանափակ ու հատուկ կրթական ծրագրերից: Զաքարի դեպքում նման է, որ կամ Հայաստանը բանտարկյալների համար թույն ազատամիտ ու մարդասեր կարգ ունի, կամ էլ Զաքարն արտոնյալ է, այլ խոսքերով ասած՝ պռախոդ ունի:
    Si vis pacem, para bellum

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.02.2017), Cassiopeia (03.02.2017)

  12. #52
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Զաքար ջան, խնդրում եմ հստակ ասել, թե դու մեղքիդ որ հատվածն ես ընդունում, որը՝ չէ։

    Հստակեցնեմ, քեզ դատապարտել են.

    - ամիսներ շարունակ զինվորին խոշտանգելու ու ստորացնելու համար (այդ թվում մարմնական վնասվածքներ, թախտի տակ հաչել, այլ ստորացումներ)
    - զինվորին բռնաբարելու համար (ինչ-որ մեկը գլուխը բռնել ա գործողությունների ընթացքում ու ինքն էլ ա դատապարտվել)
    - դաժանորեն սպանել

    Էսքանից ինչքանն ա ըստ քեզ ճիշտ։

    Sent from my A0001 using Tapatalk
    Չուկ, մի փոքր ուղղում անեմ, ոչ թե մեղքիս, այլ ինձ առաջադրված մեղադրանքների, որովհետև իմաստային տարբերություններ կան «մեղքիդ» ու «առաջադրված մեղադրանքների մեջ»։

    Ինձ մեղադրել են սպանության, սեքսուալ բռնի գործողությունների ու օրինազանցության մեջ։

    Առաջադրված մեղադրանքում ընդունել եմ ու շարունակում եմ ընդունել միայն, որ ծեծի եմ ենթարկել, սակայն չունենալով սպանելու նպատակ։ Ասածս հիմանվորում եմ հետևյալներով ՝ երեք վկաներից երկուսի դատարանում տված ցուցմունքը (- Զաքարն ուզու՞մ էր սպանել։
    -Ոչ), և դեպքի պահին իմ կատարած գործողությունները ՝ կանչել եմ բուժակ, փորձել ամեն գնով հետ բերել երբ մի քանի հարվածներիցս տղան ուշագնաց եղավ, նաև ոչ մի տեսակ զենք չօգտագործելս ինչի հնարավորությունը բանակում միշտ կար։

    Ինչ վերաբերում է սեքսուալ բռնի գործողություններին, ինչպես վկան է ասել, թե իբր տեսել է բռնաբարելուց, ասեմ որ չի եղել այդպիսի բան։ Հերքելս հիմնավորում եմ հետևյալ փաստերով ՝ սենյակը, որտեղ իբր բռնաբարություն է կատարվել, դեպքի հաջորդ օրը վերացրել են (դա էլ կարող էր ինձ մի ապացույց ծառայել), դատական բժիշկը եզրակացություն չի տվել, որ տուժողը բռնաբարված է, առավելն ասեմ, անգամ եթե տար էլ, ապա պետք է ինձանից էլ անալիզ վերցնեին (սակայն չեն վերցրել), որ նոր եզրակացության գային։ Սակայն փաստացի կրում եմ գիտական փաստերով չապացուցված մեղադրանքը, ինչ արդեն կասկած է հարուցում մյուս մեղադրանքների ու տված ցուցմունքների մասով։

    Եղել է, Չուկ, դեպքեր մասնավորապես մի քանի անգամ, որ հարվածել եմ տղային։ Օրինակ ՝ երբ գողացել է զորքի հագուստը, դիրքերի ծխախոտները։ Հազար անգամ ասել եմ, որ բան է պետք լինում, մի հատ դիմիր, կարող է որևէ մեկը ունենալ ու տալ, բայց մի գողացիր։
    Հա, նաև անհանդուրժող էի, չէի հանդուրժում «դաշնիկների», որոնք քոձություն էին անում սպաների տանը ինչ է խուսափեին ծառայությունից։
    Եղել է, որ կատակը միակողմանի է եղել, ինչը առաօրյա կյանքում միշտ կա։
    Ջեկո ասել եմ, բայց չեմ ստիպել, որ «նառի» տակ մտնի։
    Ինքն իր ընտանիքին սեռական հայոյանքներ տալու համար հարվածել եմ։
    Եղել է, որ դեմքի հատվածում կապտուկ է հայտնվել, որի պատճառով սպաները տարել են իրենց տուն հետո անունը դրել, թե ես եմ մեկուսացրել։ Էդ դեպքում չէի՞ն տեսնում, որ շաբաթներով զինվորը զորամասում չի լինում...

    Ես գիտեմ, որ ճիշտ չեմ արել, որ չպետք է ծեծեյի, բայց սա այնքան խորը հարց է, որ ենթադրում է մասնագիտական մասնավորապես հոգեբանի վերլուծություն։
    Սակայն էս ամենի համար, մարդուն ցմահ չեն ազատազրկում։



    Երևի առայժմ այսքանը։
    Վերջին խմբագրող՝ Զաքար: 03.02.2017, 00:55:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (03.02.2017)

  14. #53
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հասկանում եմ, որ սենց փաստարկներով մի քիչ միամիտ մարդուն կարելի էր լավ համոզել ։)

    Ասենք, եզրակացության մեջ գրած ա որ ուղիղ աղիքում սպերմա չեն հայտնաբերել, հետևաբար կասկածյալից վերցնելու իմաստ էլ չկա։ Բայց դե մարդը սենց վստահ տոնով ասում ա ...
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (12.02.2017), Արէա (03.02.2017)

  16. #54
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ծեծում էի ոչ թե սպանելու համար, այլ հաշմանդամ սարքելու, բայց հանկարծակի մեռավ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  17. #55
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,666
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Գրածդ կարդալուց միակ բանը որ զգացի զզվանք էր,իրոք որ Զաքարանոցը փակել էր պետք
    Հ.Գ Կներեք ես հանդուրժող չեմ

  18. #56
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասկանում եմ, որ սենց փաստարկներով մի քիչ միամիտ մարդուն կարելի էր լավ համոզել ։)

    Ասենք, եզրակացության մեջ գրած ա որ ուղիղ աղիքում սպերմա չեն հայտնաբերել, հետևաբար կասկածյալից վերցնելու իմաստ էլ չկա։ Բայց դե մարդը սենց վստահ տոնով ասում ա ...
    Գիտելիքներիդ պակասը մի վերագրիր մյուսների միամտությանը։
    Դատաբժշկի նմանատիպ եզրակացությունը իրավական դաշտում միայն անբաստանյալի օգտին է գրանցվում։
    Բացի այդ, եթե մի բանը փաստացի չի ապացուցվել, ապա օրենքը արգելում է դրա համար որևէ մեկին դատապարտել։

  19. #57
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էլի խելացի տոնով սո՞ւտ։
    Երեք անգամից գուշակի, թե ո՞վ ա որոշում ապացուցվել ա, թե՞ ոչ։

    Մնացածին հուշեմ՝ դատարանը։
    Հիմա փորձի գուշակել, դատարանի որոշմամբ ապացուցված ա՞, թե՞ ոչ։ Վայ քու, փաստորեն՝ հա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  20. #58
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բայց չասեցիր, քեզնից անալիզ վերցնելու էին, ի՞նչ անեին։
    Դա ոնց որ որպես փաստարկ էիր, չէ՞, ներկայացնում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  21. #59
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սա տասնյակ վկաների ցուցմունքների, դատաբժիշկների եզրակացությունների, փաստերի արդյունքում կազմված պաշտոնական փաստաթղթից հատված ա, փոքր հատված, կարդացեք, նոր շարունակենք քննարկումը։

    Դատական քննությամբ հաստատվեց հետևյալը.
    Ամբաստանյալ Զաքար Զոհրաբյանը 2008 թվականի հունիսի 2-ին Արարատի զինվորական կոմիսարիատի կողմից ժամկետային զինծառայության զորակոչվելով ՀՀ ԶՈւ և ծառայելով որպես ՀՀ ՊՆ 75937 զորամասի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծանր զենքի դասակի հրամանատարի տեղակալ, 1-ին ջոկի հրամանատար, կոչումով սերժանտ, հանդիսանալով պետ և պաշտոնատար անձ, 2009 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին իր անձի թվացյալ առավելություններն ի ցույց դնելու և ժամկետային զինծառայողների շրջանում իր անձի նկատմամբ վախի մթնոլորտ ձևավորելու անձնական շահագրգռվածությունից ելնելով կատարել է իշխանազանցություն, այն է`պարբերաբար ստորացրել է ՀՀ ՊՆ թիվ 75937 զորամասի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծանր զենքի դասակի ժամկետային զինծառայող, շարքային Տարոն Ալոյանի պատիվն ու արժանապատվությունը, բազմիցս ծեծի ենթարկել վերջինիս` նրա հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ, ստիպել է կատարել ստորացուցիչ հանձնարարություններ:

    Մասնավորապես, մինչև 2009 թվականի հոկտեմբերի 16-ին հենակետ բարձրանալը, ծեծի էենթարկել Տարոն Ալոյանին և պատճառել մարմնական վնասվածք` նրա աչքի շրջանում: Այնուհետև, 2009 թվականի հոկտեմբերի 16:30-ն ընկած ժամանակահատվածում ՙՀովազ-1՚ մարտական հենակետում Զաքար Զոհրաբյանը ծեծի է ենթարկել Տարոն Ալոյանին` ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, տոմատի մածուկի ապակե տարան խփել նրա գլխին, որի ընթացքում նրա ծնողների հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ:

    Ծեծի հետևանքով Տարոն Ալոյանի աչքերի տակ կապտուկներ են առաջացել, իսկ դեմքը այտուցվել է: Մարտական հենակետում Զաքար Զոհրաբյանը ստիպել է Տարոն Ալոյանին մտնել իր մահճակալի տակ, շան պես հաչել, վերջինիս անվանել է ՙՋեկո՚ և ստիպել այդ անվանն արձագանքել: 2009 թվականի նոյեմբերի սկզբներին, գտնվելով գումարտակի լվացարանում, Զաքար Զոհրաբյանն իրեն խաբելու պատճառաբանությամբ ծեծի է ենթարկել Տարոն Ալոյանին և միաժամանակ վերջինիս հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ: 2009 թվականի նոյեմբերի կեսերին, 4-րդ գումարտակում, Զաքար Զոհրաբյանը դարձյալ ծեծի է ենթարկել Տարոն Ալոյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Վերջինիս հասցեին պարբերաբար տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, ստորացրել է Տարոն Ալոյանի պատիվն ու արժանապատվությունը:

    Մինչ 2009 թվականի նոյեմբերի 27-ին մարտական հենակետեր բարձրանալը, ՙքուն՚ հրամանից հետո սերժանտ Զաքար Զոհրաբյանը 4-րդ գումարտակի զորանոցում ծեծի է ենթարկել Տարոն Ալոյանին` ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, սեռական բնույթի հայհոյանքներ տվել նրա հասցեին,այնուհետև, չբավարարվելով դրանով` Տարոն Ալոյանին գցել է հատակին, գումարտակի անձնակազմի ներկայությամբ տարել է զորանոցի միջանցք, այնտեղից դարձյալ քարշ տալով հետ բերել ննջասենյակ` ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:

    Զաքար Զոհրաբյանը ծեծի, ստորացման հետևանքով Տարոն Ալոյանի ստացած բազմաթիվ վնասվածքները թաքցնելու նպատակով վերջինիս տեղափոխել է 3-րդ վաշտի հին պահեստանոց, օրեր շարունակ պահել այնտեղ, որտեղ շարունակել է բռնություն գործադրել Տարոն Ալոյանի նկատմամբ, ծեծել, կոտրել վերջինիս թևը, սակայն Տարոն Ալոյանին բուժկետ չի տարել և այդ վիճակում պահել է պահեստանոցում: Դրանից հետո նսեմացումները և սեռական բնույթի հայհոյանքները շարունակվել են` կրելով սիստեմատիկ բնույթ: 2009 թվականի դեկտեմբերի 6-ին Զաքար Զոհրաբյանը ստիպել է Տարոն Ալոյանին մտնել Թարթառ գետի` գումարտակի հարևանությամբ հոսող վտակը, լողանալ սառը ջրում, լվանալ իր զինվորական համազգեստը և թաց վիճակում հագնել այն: Բացի այդ, Զաքար Զոհրաբյանը հանդիսանալով պետ և պաշտոնատար անձ, դարձյալ իր անձի թվացյալ առավելություններն ի ցույց դնելու և ժամկետային զինծառայողների շրջանում իր նկատմամբ վախի մթնոլորտ ձևավորելու անձնական շահագրգռվածությունից ելնելով կատարել է իշխանազանցություն, այն է` 2009 թվականի դեկտեմբերի 6-ին, գտնվելով 3-րդ վաշտի հին պահեստանոցում, ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել ՀՀ ՊՆ թիվ 75937 զորամասի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ժամկետային զինծառայող, շարքային Վիգեն Եղիազարյանին, ստորացրել վերջինիս պատիվն ու արժանապատվությունը` էական վնաս պատճառելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքով սահմանված զինծառայության կրման կարգին: Նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, 3-րդ վաշտի հին պահեստանոցում, Զաքար Զոհրաբյանը նույն` 4-րդ գումարտակի ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Սիմոնյանի հետ հանել են Տարոն Ալոյանի զինվորական համազգեստի տաբատը, մերկացրել նրան, ապա Էդգար Սիմոնյանը բռնել է Տարոն Ալոյանի գլխից և թևի տակից`բռնության գործադրելով վերջինիս նկատմամբ, կոտրել է նրա դիմադրությունը, որից հետո Տարոն Ալոյանի կամքին հակառակ Զաքար Զոհրաբյանը հետանցքից սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Զաքար Զոհրաբյանը 2009 թվականի դեկտեմբերի 11-ին դարձյալ Տարոն Ալոյանին ստիպել է լողանալ Թարթառի վտակի սառը ջրերում և հագնել նոր լվացած համազգեստը:

    Նույն օրը, Զաքար Զոհրաբյանը հին պահեստանոցում բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, գումարտակի զինծառայողների ներկայությամբ, ծեծի է ենթարկել Տարոն Ալոյանին` ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր մասերին, ստիպելով ոտքերը լայն բացել` ոտքով հարվածներ է հասցրել վերջինիս ամորձիների շրջանում, նրա հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ: Այդ ամենով չբավարարվելով` ժամը 12-13-ի սահմաններում, 4-րդ գումարտակի զորանոցում գտնվող պահեստանոցում հեռախոսի հիշողության քարտն այլ զինծառայողի տալու պատճառով Զաքար Զոհրաբյանը ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Տարոն Ալոյանի մարմնի տարբեր մասերին, միաժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ տալով վերջինիս հասցեին, ապա վերցրել է զինվորական աթոռը և հարվածել Տարոն Ալոյանի գլխին: Միայն 1-ին վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Դավիթ Նազարյանի միջամտությունից հետո Զաքար Զոհրաբյանը դադարեցրել է Տարոն Ալոյանին ծեծի ենթարկելը: Այնուհետև, նույն օրը` 2009 թվականի դեկտեմբերի 11-ին, ժամը 19:30-ի սահմաններում, գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալին հատկացված սպայական կացարանի մոտ դարձյալ բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ, խուլիգանական դրդումներով, այն է` ներքին բավականության զգացումով, սեփական անձի ՙառավելություններն՚ընդգծելու մոլուցքից մղված, նեղ անձնական ձգտումները և անզուսպ եսասիրությունն իր համածառայակից զինծառայողների նկատմամբ արհամարական վերաբերմունքի տեսք տալով, գումարտակի տարածքում գտնվող խնձորենիների այգում, Տարոն Ալոյանին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, լինելով նախկին բռնցքամարտիկ, առանձին դաժանությամբ ձեռքերով ու ոտքերով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Տարոն Ալոյանի մարմնի կենսական կարևոր օրգաններին, ծնկի բերել վերջինիս և շարունակել ոտքերով հարվածներ հասցնել նրան, որից հետո Տարոն Ալոյանին ծեծի է ենթարկել գետնին ընկածվիճակում, ոտքը դրել է վերջինիս կոկորդին, ուժեղ սեղմել այն և ասելով. ՙբոզի տղա մեռի՚, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Տարոն Ալոյանին` կատարելով սպանություն:
    Վերջին խմբագրող՝ Chilly: 03.02.2017, 01:17:

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (04.02.2017), LisBeth (03.02.2017), Mephistopheles (12.02.2017), Sky (03.02.2017)

  23. #60
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.05.2014
    Հասցե
    Երկիր
    Գրառումներ
    495
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց չասեցիր, քեզնից անալիզ վերցնելու էին, ի՞նչ անեին։
    Դա ոնց որ որպես փաստարկ էիր, չէ՞, ներկայացնում։
    Փորձիր գրածս ուշադիր կարդալ և եթե չունես իրավաբանի բավարար գիտելիքներ, ապա խորհուրդս քեզ ՝ զպվիր մի փոքր։

    Էնտեղ նշել էի, որ եթե անգամ դատաբժիշկը տար եզրակացություն, որ բռնաբարված է, ապա դեռ պետք է ապացուցել, թե ով է բռնաբարել, ինչի համար անցկացնում են ԴՆԹ անալիզ, որպեսզի բացահայտվի հանցանք կատարողը, որ մեկի կատարածը մեկ ուրիշի վրա չբարդվի։ Այ էս պարզ պատճառով պետք է մեղադրվողից անալիզ վերցվի։ Սա օրենքի պահանջն է։

Էջ 4 45-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Փախուստ բանտից. ցմահ ազատազրկվածներն ազատության մեջ են
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 119
    Վերջինը: 14.01.2019, 22:37
  2. Մահապատիժ, թե ցմահ բանտարկություն
    Հեղինակ՝ REAL_ist, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 463
    Վերջինը: 20.09.2017, 03:13
  3. Մեր նորեկներից մեկի ծնունդն ա :)
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 39
    Վերջինը: 29.12.2012, 15:52
  4. Մեկի միջոցով «ցավ» պատճառել մեկ ուրիշին...
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 17.08.2007, 15:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •