ՀՐԱՏԱՊ ԻՐԱԶԵԿՈՒՄ
Հարգելի պրն. Շահինյան,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. հուլիսի 31-ից կալանավայրում գտնվող Արթուր Սարգսյանը («Հաց Բերողը») տառապում է Բեխտերևի հիվանդությամբ, որի առկայությունն ըստ ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 26-ի N 825-Ն որոշման խոչընդոտում է պատիժը կալանավայրում կրելուն: Արթուր Սարգսյանի արդեն շուրջ 5 ամիս կալանավայրում գտնվելը, հակասելով վերոհիշյալ որոշմանը, հանդիսանում է օրենքի կոպիտ խախտում:
Տեղեկացնում ենք ձեզ նաև, որ Արթուր Սարգսյանի հիվանդությունը պահանջում է հատուկ պայմաններ և բժշկական հսկողություն, որոնք անհնարին է ապահովել կալանավայրում, ինչը բերել է նրա առողջության կտրուկ վատթարացման ու հետագա զարգացումները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ: Ինչպես, վստահ ենք, Ձեզ հայտնի է, Արթուր Սարգսյանի առողջությանն ու կյանքին վնաս հասնելու դեպքում, նամանավանդ օրենքի նման կոպիտ խախտման առկայությամբ, պատասխանատվությունն ամբողջությամբ ընկելու է ՀՀ կառավարության վրա ու կարող է անդառնալի վնաս հասցնել ինչպես ՀՀ արդարադատության համակարգի հեղինակությանը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշին:
Վստահ լինելով, որ նման իրավախախտումը չէր կարող տեղի ունենալ Ձեր գիտությամբ, հայցում ենք Ձեր անհապաղ ու հետևողական միջամտությունը՝ Միջգերատեսչական դատաբժշկական հանձնաժողովի անհապաղ ներգրավման և հնարավորինս հրատապ նրանց պարտականությունների կատարման հարցերում, հաշվի առնելով Արթուր Սարգսյանի առողջության կրիտիկական վիճակը:
Հարգանքով՝
«Ազատություն և Հայրենիք» բարեգործական հիմնադրամ
Հիմնադիր՝ Ֆելիքս Հայրապետյան
Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Բայանդուր Պողոսյան
Հոգաբարձուներ՝ Եղիշե Պետրոսյան, Արուսյակ Հայրապետյան
Գործադիր տնօրեն՝ Լիա Պողոսյան
Փոխտնօրեն՝ Հայկ Կոստանյան
22 Դեկտեմբերի, 2016
Էջանիշներ