Բավականին խառն ու էքպերիմանտալ ալբոմ: Սկիզբը լսում մի բան ես հասկանում, հետո թե ուր ա գնում՝ ինքն էլ չի հասկանում

Մեջն ինչ լեզու, ինչ մշակույթ ասես կա: Դուդուկ (հայկական ձևով), ջիպսի, Ֆլոյդանման հարմոնիաներ, Կուստուրիցայի տարրեր և այլն...
Այդ իսկ պատճառով դժվար ա էս ալբոմի մասին խոսել որպես՝ միասնական կոնցեպտի: Ինձ դուր եկավ հատկապես առաջին կեսը: Երկրորդ կեսից արդեն անջատելու ցանկություն ա գալիս: Իսկ հատկապես առաջին չորս երգերը շատ լավն են, օրիգինալության տարրերով: Ինձ թվում ա անձամբ սանտայիս էլ վերջին գործերը չեն տպավորել
Իսկ ընդհանուր՝
7/10 ից:
հ.գ. քանի որ մասնակիցներից գրեթե ոչ մեկի ճաշակին ծանոթ չեմ, զերծ կմնամ ենթադրություններից:
Էջանիշներ