Շատ պարզ ա. էքստրավերտները մի երկու բառ սովորում են ու գնում դեսուդեն, բոլորի հետ խոսում։ Հետևաբար, վարժվում ա բանավոր խոսքը, բայց գրավորն ահավոր ա մնում։ Իսկ ինտրովերտները հիմնականում պերֆեկցիոնիստ են։ Մինչև չիմանան՝ նախադասությունը ճիշտ ա, չեն խոսի։ Մյուս կողմից, քանի որ ինտրովերտները մենակով շատ ժամանակ են անցկացնում, լիքը կարդում են ու ինքնուրույն բաներ սովորում, ինչը նպաստում ա գրավոր ու պասիվ խոսքի զարգացմանը, բայց չեն կարողանում խոսել։ Հա, նաև ինտրովերտները նախընտրում են գրավոր հաղորդակցությունը, ու կարան օտարների հետ օնլայն հաղորդակցվել տվյալ լեզվով։ Լուծու՞մ։ Ինտրովերտն աշխատում ա իրա վրա ու փորձում ա հաղթահարել խոսելու վախերը։
Ես ինքս էս խնդրին շատ սուր բախվեցի, երբ սկսեցի դանիերեն սովորել։ Ամբողջ ինտրովերտությունս մի կողմ էի դրել ու փորձում էի դանիացիների հետ խոսել, բայց չէին հասկանում ասածներս։ Մեկ, երկու, երեք, ու հետո արդեն դանիերեն խոսելն ինձ համար մեծ տանջանք էր դարձել: Հիմա համեմատաբար հեշտ ա, ու անծանոթների հետ կարողանում եմ խոսել, բայց ծանոթ մարդկանց հետ չի ստացվում անցնել դանիերենի հենց էն պատճառով, որ մի ժամանակ ուղղակի չէին հասկանում ասածներս:
Էջանիշներ