User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 43 հատից

Թեմա: Ինչպես սովորել օտար լեզու

  1. #16
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխան կարդալ չգիտի- մոռացի կարդալու մասին, թե չէ շատ արագ կլռրվես: մոռացի որ տառեր կան, ու գրվող բառեր կամ , որ էս բառը սենց է գրվում բայց ուրիշ ձև արտասսանվում: Մինչև վարժ, հասկանալի /համարյա թե կատարյալ/ խոսալ չկարողանաս, ոչ մի գիրք գրականություն:
    Հիշիր որ օտար լեզվի առումով նորածին երեխա ես, ու հետո դառնում ես 1 տարեկան, հետո 2... և այլն ու քեզ պահի նորածնի կամ 1 տարեկանի պես
    Մեծահասակին չես կարող ստիպել, որ մոռանա, որ տառեր կան, մանավանդ մեր օրերի մեծահասակին, երբ ինֆորմացիայի բավական մեծ մասը գրավոր տեսքով ա փոխանակում: Մեծահասակին չես կարող ստիպել, որ իր ամբողջ գիտելիքներն ու փորձը մի կողմ դնի, որ նոր լեզու սովորի: Հակառակը՝ քանի որ մեծահասակի ուղեղը չունի էն ճկունությունը, ինչ նորածնինը, մեծահասակը պիտի իր գիտելիքներն ու փորձը գործածի լեզու սովորելու օգտին: Օրինակ, նույն անալիտիկ ունակությունները կոնտեքստից բառը հասկանալու համար, միջազգային տերմիններից օգտվելը (որովհետև իրանք շատ ավելի շատ են, քան մենք գիտենք), զանազան թեմաներով գիտելիքները և այլն:

  2. #17
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխան կարդալ չգիտի- մոռացի կարդալու մասին, թե չէ շատ արագ կլռրվես: մոռացի որ տառեր կան, ու գրվող բառեր կամ , որ էս բառը սենց է գրվում բայց ուրիշ ձև արտասսանվում: Մինչև վարժ, հասկանալի /համարյա թե կատարյալ/ խոսալ չկարողանաս, ոչ մի գիրք գրականություն:
    Հիշիր որ օտար լեզվի առումով նորածին երեխա ես, ու հետո դառնում ես 1 տարեկան, հետո 2... և այլն ու քեզ պահի նորածնի կամ 1 տարեկանի պես
    «аффтар убейся ап стену»-ն հայերեն ո՞նց են ասում... «գլուխդ պատով տուր, թող պատն էլ գլխովդ տա»? © Chuk

  3. #18
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրանից հետո գրեթե անհնար ա որևէ լեզու կոպիտ ասած առանց ակցենտի սովորել:
    Սա լրիվ որիշ կինոյից է: Ակցենտը՞ ինչ կապ ունի լեզվով հաղորդակցվելու հետ:
    Ինչ ակցենտ ուզում ես ունեցի, դա բացարձակ կարևոր չի: Կոնկրետ Լոնդոնում հարյուր հատ ակցենտ կա, հետո՞ ինչ: Կամ հայերենում ամեն գյուղ իրա ակցենտն ունի, հետո՞, կարող է՞ հայերեն չեն խոսում
    Մարդը ուզում է լեզու իմանալ, ոչ թե ակցենտ չունենալ,: Իսկ այ ակցենտը՞- դա հենց բիզնեսի համար ա, որ մարդկանց վրա փող աշխատեն իրանց կոմպլեկսավորելով:
    Ես էր անգլերեն եմ խոսում, ոչ մի հավակնություն չունեմ, որ անգլիացի երևալու:
    /Իսկ ռուսերենի դեպքում- առավել ևս /կատակ / /

  4. #19
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Սա լրիվ որիշ կինոյից է: Ակցենտը՞ ինչ կապ ունի լեզվով հաղորդակցվելու հետ:
    Ինչ ակցենտ ուզում ես ունեցի, դա բացարձակ կարևոր չի: Կոնկրետ Լոնդոնում հարյուր հատ ակցենտ կա, հետո՞ ինչ: Կամ հայերենում ամեն գյուղ իրա ակցենտն ունի, հետո՞, կարող է՞ հայերեն չեն խոսում
    Մարդը ուզում է լեզու իմանալ, ոչ թե ակցենտ չունենալ,: Իսկ այ ակցենտը՞- դա հենց բիզնեսի համար ա, որ մարդկանց վրա փող աշխատեն իրանց կոմպլեկսավորելով:
    Ես էր անգլերեն եմ խոսում, ոչ մի հավակնություն չունեմ, որ անգլիացի երևալու:
    /Իսկ ռուսերենի դեպքում- առավել ևս /կատակ / /
    Ակցենտն էն կապն ունի, որ ուղղակի գրեթե անհնար ա օտար լեզու սովորել առանց օտար ակցենտ ունենալու: Իսկ դրա պատճառն էն ա, որ մարդիկ օտար լեզու սովորում են մեծ տարիքում: Երեխաների մոտ կա կրիտիկական շրջան, որից հետո հնարավոր չի լեզվի հնչյունաբանական համակարգի լիարժեք յուրացումը: Ակցենտի օրինակը նրա համար բերեցի, որ օտար լեզուն չի կարող թե՛ որակապես, թե՛ քանակապես նույնը լինել, ինչ մայրենին, հետևաբար սովորելու մեթոդներն էլ պետք ա տարբեր լինեն:
    Իսկ քո բերածները ոչ թե ակցենտի, այլ բարբառի օրինակներ են: Դրանք մի՜ քիչ տարբեր բաներ են

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (14.03.2017)

  6. #20
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծահասակին չես կարող ստիպել, որ մոռանա, որ տառեր կան, մանավանդ մեր օրերի մեծահասակին, երբ ինֆորմացիայի բավական մեծ մասը գրավոր տեսքով ա փոխանակում: Մեծահասակին չես կարող ստիպել, որ իր ամբողջ գիտելիքներն ու փորձը մի կողմ դնի, որ նոր լեզու սովորի: Հակառակը՝ քանի որ մեծահասակի ուղեղը չունի էն ճկունությունը, ինչ նորածնինը, մեծահասակը պիտի իր գիտելիքներն ու փորձը գործածի լեզու սովորելու օգտին: Օրինակ, նույն անալիտիկ ունակությունները կոնտեքստից բառը հասկանալու համար, միջազգային տերմիններից օգտվելը (որովհետև իրանք շատ ավելի շատ են, քան մենք գիտենք), զանազան թեմաներով գիտելիքները և այլն:
    Այ դրա համար էլ մեծահասակը լեզու չի կարողանում սովորել, կամ էլ դրա վրա ծախսում է մի քանի հարյուր անգամ ավելի շատ էներևգիա ու ջանք, քան պետք էր իրականում:

    Ու դա օգտագործում են ճարպկ լեզվի "դասատուները", որ իրանց համար քնած տեղը փող աշխատեն, ու ընդ որում տալով զրոյին մոտ արդյունք:

    Մարդու ուղեղը իր կյանքի ամբողջ ընթացքում էլ նույն ուղեղն ա բիոլոգաիական առումով:
    Իսկ փոխվում ա մեջի պարունակությունը: Դատարկիր քո ուղեղը "աղբից" ու քո ուղեղը կլինի այնպիսին, ինչպիսին է երեխայի ուղեղը

  7. #21
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակցենտն էն կապն ունի, որ ուղղակի գրեթե անհնար ա օտար լեզու սովորել առանց օտար ակցենտ ունենալու: Իսկ դրա պատճառն էն ա, որ մարդիկ օտար լեզու սովորում են մեծ տարիքում: Երեխաների մոտ կա կրիտիկական շրջան, որից հետո հնարավոր չի լեզվի հնչյունաբանական համակարգի լիարժեք յուրացումը: Ակցենտի օրինակը նրա համար բերեցի, որ օտար լեզուն չի կարող թե՛ որակապես, թե՛ քանակապես նույնը լինել, ինչ մայրենին, հետևաբար սովորելու մեթոդներն էլ պետք ա տարբեր լինեն:
    Իսկ քո բերածները ոչ թե ակցենտի, այլ բարբառի օրինակներ են: Դրանք մի՜ քիչ տարբեր բաներ են
    բարբառ չի, ակցեն է:
    Օրինակ, երեկ լսում է մի արցախցու ելույթը մաքրամաքուր հայերենով, բայց ղարաբաղյան ակցենտով:

  8. #22
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    այսքանի մեջ դու հաշվի չես առնում մի բան՝ երեխաների ուղեղի նեյրոճկունությունը (neuroplasticity)։ Փոքր տարիքը ամենաիդեալական ժամանակն է լեզու (և ամեն ինչ) սովորելու, իսկ մեծանալուն հետ մեկտեղ ուղեղը կորցնում է ճկունությունը՝ տեղ տալով խորացված գիտելիքներ ձևավորելուն նպաստող առաձգականությանը։ Երեխաներն էլ տարիների ընթացքում «խորանում» են որևէ (մեկ կամ երկու) լեզվով, և մյուս լեզուների իմացությունը հետզետե թուլանում է, եթե չեն շարունակում բավարար կերպով օգտագործել։ Այնպես որ քո մեթոդիկայի կիրառելիությունը մեծ մարդու համար, կոպիտ ասած, հեքիաթ է...
    Ես էլ էտ եմ ասում էլի: Հեքիաթ է:
    Հեքիաթին հավատալը ամեն մարդու խելքի բան չի

  9. #23
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ դրա համար էլ մեծահասակը լեզու չի կարողանում սովորել, կամ էլ դրա վրա ծախսում է մի քանի հարյուր անգամ ավելի շատ էներևգիա ու ջանք, քան պետք էր իրականում:

    Ու դա օգտագործում են ճարպկ լեզվի "դասատուները", որ իրանց համար քնած տեղը փող աշխատեն, ու ընդ որում տալով զրոյին մոտ արդյունք:

    Մարդու ուղեղը իր կյանքի ամբողջ ընթացքում էլ նույն ուղեղն ա բիոլոգաիական առումով:
    Իսկ փոխվում ա մեջի պարունակությունը: Դատարկիր քո ուղեղը "աղբից" ու քո ուղեղը կլինի այնպիսին, ինչպիսին է երեխայի ուղեղը
    Ինձ բացում ա, որ դու փորձում ես ինձ մարդու ուղեղի մասին դասեր տալ
    Մեծահասակը լեզու սովորել կկարողանա մենակ էն դեպքում, երբ իր գիտելիքներն ու փորձը (լեզվի հետ կապ ունեցող և չունեցող) կարողանա ճիշտ ծառայեցնել լեզու սովորելուն: Երեխան մեծահասակի նկատմամբ առավելություն ունի. ուղեղի ճկունությունն ա: Բայց մեծահասակն էլ երեխայի նկատմամբ առավելություն ունի. գիտելիքներն ու փորձն են: Քանի որ մեծահասակը չունի նույն ճկունությունը, ճիշտ կլինի, որ գործածի գիտելիքներն ու փորձը: Էդ գիտելիքների ու փորձի մեջ մտնում ա նաև գրել-կարդալ իմանալը: Ուրեմն կարա գրավոր խոսքը որպես գործիք օգտագործի: Օրինակ, կարա նշումներ անի, հետո դրանք ուսումնասիրի:

    Ի դեպ, դասատուները «քնած տեղը փող» աշխատում են նաև քո ասած մեթոդներով աշխատելիս: Էլի եմ ասում. ես տարվա կտրվածքով յոթ-ութ լեզվի հետ եմ գործ ունենում, ու դրանց մի մասով ուսուցիչների հետ եմ անցել: Ու հավատա, նույն ժամաքանակով անցած հոլանդերենս գերմաներենիցս վատ ա հենց էն պատճառով, որ հոլանդերենի ուսուցիչը համոզված էր, որ պիտի մեզ «երեխայի նման» լեզու սովորեցնի:

    Իսկ կյանքի ընթացքում ուղեղում կուտակածը աղբ չի, գիտելիքներ ու փորձ են, ինչը պետք ա գնահատել ու պահպանել:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (12.07.2017), Աթեիստ (14.03.2017)

  11. #24
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    բարբառ չի, ակցեն է:
    Օրինակ, երեկ լսում է մի արցախցու ելույթը մաքրամաքուր հայերենով, բայց ղարաբաղյան ակցենտով:
    Օքեյ, ակցենտ: Որովհետև արցախցու մայրենի լեզուն իր բարբառն ա, դրա համար գրական հայերեն ակցենտով ա խոսում, գրական հայերենն օտար լեզու ա, որը դպրոցում կամ ավելի ուշ ա սովորել: Ու դա նորմալ ա, ընդունելի ա:

  12. #25
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ բացում ա, որ դու փորձում ես ինձ մարդու ուղեղի մասին դասեր տալ
    Վայ , էս ինչ ասիր է ... բացվել ես հա՞

  13. #26
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Progart-ի խոսքերից Նայել գրառումը
    Բազային գիտելիքներ ունեմ, խնդիրը խորանալու մեջ ա։
    Ունենամ գիտելիքներ, որպեսզի կարողանամ ազատ շփվել, կարդամ մասնագիտական/գեղարվեստական գրականություն մինիմալ օգտվելով բառարաններից։

    Ձեր նշած ամենակարևորն էլ ինձ հետաքրքրում ա, Դուք ի՞նչ կառաջարկեք, ինչպե՞ս առանց էդ ֆլան ու ֆստանի, առանց լարվածության սովորեմ լեզուն։
    Մի հատ էլ խորհուրդ ու ֆսյո
    Բառարաններով, գիքերով լեզու սովորելը նույնն ա, ոնց որ քայլել սովորելու համար երեխային Նյուտոնյան մեխանիկան սկզբից սովորացնես:
    Էտ դեպքում երեխան կյանքում նորմալ, բնական ձևով քայլել չի սովորի
    Աբսուրդ ա չէ՞:
    Ու հիմակվա լեզվի դպրոցները ո կուրսերը անում են նույն բանը:

  14. #27
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anslov-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ էլ խորհուրդ ու ֆսյո
    Բառարաններով, գիքերով լեզու սովորելը նույնն ա, ոնց որ քայլել սովորելու համար երեխային Նյուտոնյան մեխանիկան սկզբից սովորացնես:
    Էտ դեպքում երեխան կյանքում նորմալ, բնական ձևով քայլել չի սովորի
    Աբսուրդ ա չէ՞:
    Ու հիմակվա լեզվի դպրոցները ո կուրսերը անում են նույն բանը:
    Քանի՞ լեզվի դպրոցում ես սովորել: Հազար հատ լեզվի դպրոց կա ու սովորացնելու հազար մեթոդ:
    Լեզվի դպրոց կա ընդհանրապես գրավոր խոսք չի գործածում (ինչը ես լուրջ սխալ եմ համարում), լեզվի դպրոց կա՝ քերականություն բացատրելուց էն կողմ չի գնում (ինչը նույնպես լուրջ սխալ ա): Բառարանն ու գրքերը զուտ օժանդակ միջոցներ են ու հատկապես օգտակար են գրավոր լեզուն յուրացնելիս: Հա, մարդ կա, ում համար ավելի կարևոր ա տվյալ լեզվի գրավոր տարբերակը յուրացնելը, քան խոսել իմանալը: Ու նաև օգտակար են նրանով, որ արագացնում են տվյալ բառի յուրացումը: Եթե գրավոր խոսքը մի կողմ ես նետում, էսպիսի բանաձև ես ունենում. նոր բառ լսել - > մոռանալ -> նորից հանդիպել էդ բառին - > մոռանալ -> նորից հանդիպել -> յուրացնել -> կիրառել: Իսկ երբ գրավոր խոսքը գործածում ես, հետևյալ պատկերն ա դառնում. նոր բառ լսել - > գրի առնել - > կրկնել - > յուրացնել -> կիրառել։ Զգու՞մ ես ինչքան ժամանակ ա խնայվում։

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Progart (14.03.2017), Աթեիստ (14.03.2017)

  16. #28
    Լիարժեք անդամ Դեղին մուկիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2017
    Գրառումներ
    99
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Progart-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես 4 տարուց ավելի ա, ինչ ցանկանում եմ ու ամեն օր պարապում անգլերեն, սակայն չկա էն արդյունքը, որը պիտի լիներ 4տարվա սովորողի համար։
    Դրա համար էլ որոշեցի նման թեմա բացել, որտեղ իրենց խորհուրդներով կարող են մեզ՝ դժվարությամբ նոր լեզու սովորողներիս օգնել։
    Ի՞նչ մեթոդներ գիտեք նոր լեզու սովորելու համար, որը լինի մաքսիմալ օգտակար և հեշտ։
    Իհարկե, ինչպես արդեն նշվել է, լեզուն յուրացնելու համար շատ կարևոր է տվյալ լեզուն գործածելը: Բայց ինչպես ցանկացած նոր բան սովորելիս, այդ թվում և օտար լեզու, պետք է հաշվի առնել որոշ նրբություններ, օրինակ՝ սովորողի անհատականությունը, նրա խառնվածքը, բնավորությունը, մտածելու ձևը: Օրինակ՝ շատ կարևոր է ուշադրություն դարձնել այն բանին, թե տվյալ սովորողը ավելի շատ ինտրովերտ է, թե էքստրովերտ: Ուստի մի մեթոդ մեկի համար կարող է շատ արդյունավետ լինել, իսկ մյուսի համար՝ ոչ այնքան: Օրինակ՝ ինձ համար միշտ ավելի հեշտ է եղել յուրացնել գրավոր խոսքը, քան բանավորը, քանի որ բավականին քչախոս եմ: Իսկ վերջերս մի աշակերտ ունեի, որի բերանը արդեն երրորդ դասից հետո չէր փակվում
    Այս ամենը հաշվի առնելով՝ խորհուրդ կտամ գտնել այն լեզվական միջավայրը, որտեղ կարող եք առավելագույնս «բացվել», քննարկել այն թեմաները, որոնք իրոք հետաքրքրում են ձեզ:

  17. #29
    Մշտական անդամ Progart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2016
    Գրառումներ
    301
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեղին մուկիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե, ինչպես արդեն նշվել է, լեզուն յուրացնելու համար շատ կարևոր է տվյալ լեզուն գործածելը: Բայց ինչպես ցանկացած նոր բան սովորելիս, այդ թվում և օտար լեզու, պետք է հաշվի առնել որոշ նրբություններ, օրինակ՝ սովորողի անհատականությունը, նրա խառնվածքը, բնավորությունը, մտածելու ձևը: Օրինակ՝ շատ կարևոր է ուշադրություն դարձնել այն բանին, թե տվյալ սովորողը ավելի շատ ինտրովերտ է, թե էքստրովերտ: Ուստի մի մեթոդ մեկի համար կարող է շատ արդյունավետ լինել, իսկ մյուսի համար՝ ոչ այնքան: Օրինակ՝ ինձ համար միշտ ավելի հեշտ է եղել յուրացնել գրավոր խոսքը, քան բանավորը, քանի որ բավականին քչախոս եմ: Իսկ վերջերս մի աշակերտ ունեի, որի բերանը արդեն երրորդ դասից հետո չէր փակվում
    Այս ամենը հաշվի առնելով՝ խորհուրդ կտամ գտնել այն լեզվական միջավայրը, որտեղ կարող եք առավելագույնս «բացվել», քննարկել այն թեմաները, որոնք իրոք հետաքրքրում են ձեզ:
    Լեզու սովորելիս ինտրովերսիան֊էքստրավերսիան հաշվի առնելը հետաքրքրեց Ավելի մանրամասն կարո՞ղ եք ներկայացնել:

  18. #30
    Սկսնակ անդամ Glück-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.02.2017
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ավելի հեշտ եմ բանավոր խոսքս կառուցում, երբ քերականությունը լավ պատկերացնում եմ: Չեմ պատկերացնում առանց քերականություն իմանալու, առանց բառերի սեռ ու հոլովման ձև իմանալու ո՞նց ա հնարավոր գերմաներեն նախադասություն կազմել:
    Դասատուս մի աշակերտ ուներ, ով Գերմանիայում ուսումնական կենտրոններից մեկում էր սկսել գերմաներեն սովորել: Իրեն չէին սովորեցրել տարբերել գոյականի սեռերը, որովհետև իրենք դա ավտոմատ տարբերում են (մայրենի լեզվի սկզբունքով): Էտ աղջիկը ճիշտ նախադասություն կազմել չէր կարողանում, թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքում:

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպես՞ սովորել Եվրոպայում
    Հեղինակ՝ Ասկանիո, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 14.06.2015, 12:27
  2. Անհատական թե՞ խմբով լեզու սովորել
    Հեղինակ՝ prof-de-Francais, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 18
    Վերջինը: 23.04.2014, 02:07
  3. Ի՞նչ լեզու սովորել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Լեզուներ
    Գրառումներ: 32
    Վերջինը: 02.08.2013, 13:43
  4. Ինչպես արագ սովորել web design?
    Հեղինակ՝ @Lika@, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 5
    Վերջինը: 04.10.2011, 22:45
  5. Գրառումներ: 8
    Վերջինը: 08.07.2010, 14:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •