Իհարկե, ինչպես արդեն նշվել է, լեզուն յուրացնելու համար շատ կարևոր է տվյալ լեզուն գործածելը: Բայց ինչպես ցանկացած նոր բան սովորելիս, այդ թվում և օտար լեզու, պետք է հաշվի առնել որոշ նրբություններ, օրինակ՝ սովորողի անհատականությունը, նրա խառնվածքը, բնավորությունը, մտածելու ձևը: Օրինակ՝ շատ կարևոր է ուշադրություն դարձնել այն բանին, թե տվյալ սովորողը ավելի շատ ինտրովերտ է, թե էքստրովերտ: Ուստի մի մեթոդ մեկի համար կարող է շատ արդյունավետ լինել, իսկ մյուսի համար՝ ոչ այնքան: Օրինակ՝ ինձ համար միշտ ավելի հեշտ է եղել յուրացնել գրավոր խոսքը, քան բանավորը, քանի որ բավականին քչախոս եմ: Իսկ վերջերս մի աշակերտ ունեի, որի բերանը արդեն երրորդ դասից հետո չէր փակվում
Այս ամենը հաշվի առնելով՝ խորհուրդ կտամ գտնել այն լեզվական միջավայրը, որտեղ կարող եք առավելագույնս «բացվել», քննարկել այն թեմաները, որոնք իրոք հետաքրքրում են ձեզ:
Էջանիշներ