Ես քո ասածը հասկացել էի, փորձեմ ավելի հստակեցնել միտքս։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, ապա ծրագրի ֆինանսավորումն էլ է հանգանակությամբ։ Ես մոտավորապես էսպես եմ մտածում, որ էս պահին ով պատրաստ է նման ծրագրի համար գումար տալ, ինքը կտա էս ծրագրին, ու առանձին անհատների համար նման ծրագիր սկսելն այնքան էլ ռեալ չի։ Որ եթե ծրագիրը համապատասխան ռասկրուտկա արվի, նոր դա կարող ա ավելի ռեալանա, բայց էդ դեպքում էլ քո ասածը ավելի հեշտ կլինի կազմակերպել հենց իրանց միջոցով։ Էլի քո ասած ձևով ամեն մեկը ներկայացնի իր տեսլականն ու նպատակները, բայց կազմակերպողը (կայքը, տարածումը, մարքեթինգը և այլն) լինեն teachforarmenia-ենք։ Իսկ էսպես պարզ է, որ մեծ մասը հետո չի մնալու էդ ոլորտում։ Նույն թեմայում քննարկված Սաթենիկը լավ ծրագրավորող է։ Մի պահ իրա առաջ ընտրություն ա կանգնելու 60-200 հազարով մնալ ուսուցիչ, թե 500-1000 հազարով ծրագրավորող։ Մի քանիսը կարող է ընտրեն ուսուցչի գործը, բայց ավելի հաճախ ընտրելու են ընտանիքը, ապագան նորմալ ապահովելը։
Ու փաստորեն մենք խոսում էդպիսի գումարների հանգանակության մասին։ Էս պահին ես դա ռեալ չեմ համարում։ Գուցե սխալվում եմ։ Կարծում եմ հարցը կարելի է քննարկել հենց ծրագրի նախաձեռնողների հետ, իրենք ավելի լավ կպատկերացնեն, թե ինչ իչավիճակ ա ու ինչ հեռաբկարներ կան
Էջանիշներ