User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր թարգմանություն(ներ)ն եք ամենաշատը հավանում.

Քվեարկողներ
25. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1

    4 16.00%
  • Տարբերակ 2

    5 20.00%
  • Տարբերակ 3

    7 28.00%
  • Տարբերակ 4

    3 12.00%
  • Տարբերակ 5

    2 8.00%
  • Տարբերակ 6

    15 60.00%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 11 18-ից ԱռաջինԱռաջին ... 789101112131415 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 260 հատից

Թեմա: Թարգմանչաց մրցույթ N3. Ախմատովա

  1. #151
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է...
    իսկ ինձ արդեն ոչ... ասում եմ ենթադրություններ մի արա, դու շարունակում ես ասել բա չի՞ կարելի ենթադրել... կարելի է Ոլուանա ջան, ենթադրի, քո գործն է... ինձ դա ծիծաղելի է, ու չեմ հասկանում, թե դա ինչ կապ ունի տարբերակների քննարկման զրույցում, բայց դու շարունակի ենթադրել... բորբոքվելուս մասին էլ

    մնացածի մասին, նորից՝ բարի խորհուրդ էր, չես համարում տեղին, խնդրեմ, մի լսի։

  2. #152
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ինձ արդեն ոչ... ասում եմ ենթադրություններ մի արա, դու շարունակում ես ասել բա չի՞ կարելի ենթադրել... կարելի է Ոլուանա ջան, ենթադրի, քո գործն է... ինձ դա ծիծաղելի է, ու չեմ հասկանում, թե դա ինչ կապ ունի տարբերակների քննարկման զրույցում, բայց դու շարունակի ենթադրել... բորբոքվելուս մասին էլ
    Ախր ի՞նչ ա նշանակում՝ ենթադրություններ մի արա ։ Բոլոր մարդիկ էլ, էդ թվում և դու, անընդհատ ենթադրություններ են անում ու լավ են անում. դա ցանկացած մարդու իրավունքն ա, ավելին՝ առանց դրա հնարավոր էլ չի որևէ կարծիք արտահայտել։ Եթե քեզ համար ուրիշի ենթադրություն անելը ծիծաղելի ա, ծիծաղի, ի՞նչ ասեմ, բայց կարծում եմ՝ մենակ քեզ համար ա տենց։ Քեզ հետ խոսելիս մարդ ոչ մի ենթադրություն անելու իրավունք չունի, հա՞։ Ինչ միտք գլխում ծագի, պիտի նախօրոք քեզ հարցնի՝ տենց ա, թե չէ, նոր միայն բարձրաձայն ենթադրություն անի։ Այ քեզ նորություն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #153
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մրցույթով տարված՝ արտամրցութայիններին համարյա չանդրադարձանք...
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտամրցութային աշխատանք

    Анна Ахматова. Хочу тебе покоя не давать

    Хочу тебе покоя не давать,
    Быть сильной, оставаться слабой.
    Хочу тебя своей любовью звать,
    Ведь я иначе жить и не могла бы.
    Хочу из всех твоих забот и дум
    Украсть по крайней мере половину.
    Хочу,чтоб вдруг тебе пришло на ум,
    Что счастлив ты и в этом я повинна.
    Хочу,чтоб для любой моей мечты
    Ты был единственной границей,
    Хочу в той книге, что читаешь ты,
    Быть первой и последнею страницей.



    Ուզում եմ քեզ հանգիստ չտալ

    Ուզում եմ քեզ հանգիստ չտալ,
    Լինել ուժեղ, մնալ թուլոտ:
    Ուզում եմ քեզ իմ սեր կոչել,
    Այլ կերպ ապրել ես չեմ կարող:
    Ուզում եմ գոնե կեսը գողանալ
    Քո հոգսերի, մտորումների բոլոր:
    Ուզում եմ, որ հանկարծ դու հասկանաս,
    Որ քո երջանկության մեջ ես եմ մեղավոր:
    Ուզում եմ, որ ամեն մի երազիս
    Միակ սահմանը դու լինես,
    Ուզում եմ քո կարդացած գրքի
    Առաջին ու վերջին էջը լինեմ ես:
    Ընդհանուր առմամբ լավ է թարգմանված։ Միայն «թուլոտ» բառն է անհաջող, ավելի ճիշտ՝ գրական լեզվում նման բառ չկա ուղղակի. –ոտ–ը ածականակերտ վերջածանց է, այսինքն՝ ավելացվում է միայն գոյականներին՝ դրանք վերածելով ածականների։ Ճիշտ է, խոսակցականում հաճախ ենք ավելացնում նաև ածականերին՝ «–ավուն» վերջածանցի փոխարեն՝ նույն իմաստով, բայց դա ընդունելի կարող է լինել զուտ խոսակցականում, արձակում էլ գուցե մի կերպ ուտվեր, բայց պոեզիայում՝ չէ։ Շարադրանքը սահուն է՝ տեղ–տեղ բավական հաջող շեշտադրումներով, անհարթություններ, այլ լեզվական ու ոճական սխալներ կամ անճշտություններ չնկատեցի։ Մի երկու տեղ ես մի քիչ կվերաձևակերպեի, բայց լուրջ բան չկա կարծես։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (23.03.2017)

  5. #154
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կան։ Հներն էլ հետը գրեմ, որ ամբողջական լինի.
    2–րդ տարբերակ – Ծլնգ
    3–րդ տարբերակ – Lisbeth
    4–րդ տարբերակը համոզված չեմ, բայց գուցե Արէա
    5–րդ տարբերակ – ivy
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Չնայած Արէան գուցե առաջին տարբերակը լինի, սկզբում տենց էի մտածում, բայց հետո սկսեցի կասկածել...
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, եթե համարենք, որ ճիշտ ես ասում, ոչ թե մաֆիա ես խաղում, ուրեմն, էլի վերադառնում եմ էն կարծիքին, որ, այնուամենայնիվ, impression–ն ա, չնայած նրան, որ արտամրցութային թարգմանություն ա արել մի հատ էլ։
    Էս ամբողջի մեջ երկու բան ճիշտ ես գուշակել։

  6. #155
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկօն ո՞ր տարբերակն ա:

  7. #156
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էհ, հիմա որ ես էլ Սամի գրածում «Վախենում եմ միանգամից քացու տակ ընկնել... Ու կարող է շա՞տ են ինձպեսները, ինչ իմանաս»-ը ընդգծեմ, կարո՞ղ ա մի թեթև կոմպրոմիսի գանք

    Էլ մի, դու սենց հեշտ հագեցողը չես, էն էլ մի շշմած Այվիով, թեյդ էլ՝ անուշ
    Տեսա՞ր, Այվ ջան, քեզ էլ բաժին հասավ... Բա որ ասում էի... Հիմա ինձ հասկանու՞մ ես...

    Ծլնգ Անսպառ
    Ես կասեի. Ծլնգ Անհագուռռռդ:

    Եթե լուրջ, ինձ շատ են դուր գալիս Ծլնգի մանրակրկիտ վերլուծությունները, իսկ առավել հիացած եմ նրա շարադրական տաղանդով: Առաջ միայն Ուլուանան էր այդպիսին, ուրախ եմ, որ Ծլնգն էլ ավելացավ:

    Բայց մի բան կա, ինչը, ինձ թվում է, Ծլնգը հաշվի չի առնում, իսկ դա շատ կարևոր է քննարկումների ժամանակ. վերաբերմունքն օպոնենտին: Մի տեսակ վերևից գցած հայացք ասեմ... թե արհամարհանք... Չէ, արհամարհանքն էլ այն չէ... Մի խոսքով: Կներես, որ ասում եմ, Ծլնգ ջան, բայց համարյա բոլորի պատասխաններից (քո գրածներին) այդ զգացվում է: Հա, հետո ինչ-որ կերպ հարթվում-գնում է, կամ ընդդիմախոսներդ չեն ուզում առանձնապես բարձրաձայնել (քացու տակ չընկնելու համար ասեմ, որ ենթադրում եմ միայն ), բայց մեկ է, ընդհանուր այդպիսի նստվածք կա: Հետ են քաշվում ժողովուրդը, որովհետև գրառումներդ մեկ է, համ հետաքրքիր են, համ էլ, ճիշտն ասած, տեղին (հիմնականում), իսկ երբեմն ուսուցանող նույնիսկ: Ու նաև հասկանալի այնքան, որ նույնիսկ ես եմ հիմնականում հասկանում...

    Կոնկրետ ինձ, երկար գրառումներդ շատ են դուր գալիս, էնպես որ այդպես էլ շարունակիր: Ավելին. հենց այդ պատճառով վերջնականապես որոշեցի ցույց տալ իմ թարգմանությունն էլ, ու կոնկրետ քեզ խնդրում եմ. քլնգի՛ր: Ուրիշներն էլ կարող են միանալ, բայց դու քոնն ասա, լա՞վ...


    * * *

    Ոչ, քո սերը ես չեմ խնդրում,
    Պինդ պահված է այն հիմա...
    Հարսնացուիդ էլ, հավատա
    Խանդոտ տողեր չեմ գրում:
    Լսիր սակայն խորհուրդներս.
    Պոեմներս տուր, թող կարդա,
    Թող պահի դիմանկարներս՝
    Սիրալի՛ր եղիր այդքան:
    Բայց հիմարին ցանկալի է
    Գիտակցումը հաղթանակի,
    Քան մտերմիկ զրույցները
    Եվ հուշեր ջերմ օրերի...
    Երբ նշույլներն էլ բերկրանքի
    Արդեն ապրես հարսիկիդ հետ
    Եվ հագեցած հոգուդ համար
    Կյանքը դառնա տաղտկալի՝
    Իմ տոնական գիշերվա մեջ
    Դու մի արի, Քեզ չգիտեմ:
    Ինչո՞վ կարող եմ օգնել քեզ:
    Բախտից բուժում ես չունեմ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (23.03.2017), Freeman (31.03.2017), ivy (23.03.2017), Mr. Annoying (23.03.2017), Tiger29 (23.03.2017), Աթեիստ (23.03.2017), Արէա (23.03.2017), Մուշու (23.03.2017), Նաիրուհի (25.03.2017), Ուլուանա (23.03.2017)

  9. #157
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ, քո սերը ես չեմ խնդրում,
    Պինդ պահված է այն հիմա...
    Հարսնացուիդ էլ, հավատա
    Խանդոտ տողեր չեմ գրում:
    Լսիր սակայն խորհուրդներս.
    Պոեմներս տուր, թող կարդա,
    Թող պահի դիմանկարներս՝
    Սիրալի՛ր եղիր այդքան:
    Բայց հիմարին ցանկալի է
    Գիտակցումը հաղթանակի,
    Քան մտերմիկ զրույցները
    Եվ հուշեր ջերմ օրերի...
    Երբ նշույլներն էլ բերկրանքի
    Արդեն ապրես հարսիկիդ հետ
    Եվ հագեցած հոգուդ համար
    Կյանքը դառնա տաղտկալի՝
    Իմ տոնական գիշերվա մեջ
    Դու մի արի, Քեզ չգիտեմ:
    Ինչո՞վ կարող եմ օգնել քեզ:
    Բախտից բուժում ես չունեմ:
    Էս ինչի՞ չէիր ուղարկել

  10. #158
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչի՞ չէիր ուղարկել
    Դուրս չի գալիս...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #159
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուրս չի գալիս...
    Իսկ իմ դուրը շատ եկավ։

    Հետաքրքիր է` էլ քանի հոգի է էսպես թարգմանել ու չուղարկել։ Դու` մեկ, Լիլը` երկու, աչքիս Ակումբը մի շաբաթ սուսուփուս Ախմատովա է թարգմանել, ու վերջում միայն վեց հոգի է ռիսկ արել ուղարկել ։)

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (23.03.2017), Mr. Annoying (23.03.2017), Աթեիստ (23.03.2017), Ծլնգ (23.03.2017)

  13. #160
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ իմ դուրը շատ եկավ։

    Հետաքրքիր է` էլ քանի հոգի է էսպես թարգմանել ու չուղարկել։ Դու` մեկ, Լիլը` երկու, աչքիս Ակումբը մի շաբաթ սուսուփուս Ախմատովա է թարգմանել, ու վերջում միայն վեց հոգի է ռիսկ արել ուղարկել ։)
    Չգիտեմ, Այվ ջան, էս բանաստեղծությունը ես մի տեսակ հեչ չզգացի: Նույնն էլ թարգմանությունը: Երկուսն էլ մի տեսակ չոր ու ցամաք են ինձ համար...

    "Եսիմ"-ը շատ ճիշտ բառ է այս դեպքում...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (23.03.2017)

  15. #161
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր է` էլ քանի հոգի է էսպես թարգմանել ու չուղարկել։ Դու` մեկ, Լիլը` երկու
    Ես արտամրցութայիններից մեկը թարգմանել եմ, բայց կիսատ...
    աչքիս Ակումբը մի շաբաթ սուսուփուս Ախմատովա է թարգմանել, ու վերջում միայն վեց հոգի է ռիսկ արել ուղարկել ։)
    Ես էլ եմ տենց կարծում։ Լավ կլինի՝ բոլոր թարգմանողները դնեն իրենց աշխատանքները։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (23.03.2017), Sambitbaba (23.03.2017), Աթեիստ (23.03.2017)

  17. #162
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մնաց մի ժամից էլ քիչ, էլ քվեարկող չկա՞։

  18. #163
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սամինը լավն էր: Լիլինն էր: Ափսոս չեն ուղարկել:

    Sendt fra min E5823 med Tapatalk

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (23.03.2017), Sambitbaba (23.03.2017), Աթեիստ (24.03.2017), Ծլնգ (23.03.2017)

  20. #164
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,473
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    * * *

    Ոչ, քո սերը ես չեմ խնդրում,
    Պինդ պահված է այն հիմա...
    Հարսնացուիդ էլ, հավատա
    Խանդոտ տողեր չեմ գրում:
    Լսիր սակայն խորհուրդներս.
    Պոեմներս տուր, թող կարդա,
    Թող պահի դիմանկարներս՝
    Սիրալի՛ր եղիր այդքան:
    Բայց հիմարին ցանկալի է
    Գիտակցումը հաղթանակի,
    Քան մտերմիկ զրույցները
    Եվ հուշեր ջերմ օրերի...
    Երբ նշույլներն էլ բերկրանքի
    Արդեն ապրես հարսիկիդ հետ
    Եվ հագեցած հոգուդ համար
    Կյանքը դառնա տաղտկալի՝
    Իմ տոնական գիշերվա մեջ
    Դու մի արի, Քեզ չգիտեմ:
    Ինչո՞վ կարող եմ օգնել քեզ:
    Բախտից բուժում ես չունեմ:
    Ինչ լավն ա, սա լիներ տարբերակների մեջ ձայնս կտայի այս տարբերակին:

    Սա իմ ամենաբարդ քվեարկությունն էր: Մոտ 5-6 անգամ բոլոր բանաստեղծությունները կարդացել եմ ու մտածում էի թե չեմ հասցնի վերջը քվեարկել: Դժվար էր նրանով, որ կար ցանկություն կարդալուց զգալ նույնը ինչ բնօրինկը կարդալիս զգացի: Ամեն դեպքում բոլոր գործերն էլ հավանեցի, ամեն մեկը ունեն տողեր, որոնք ասես կոչ աենին ընտրել հենց իրենց:

    Հ. Գ. Այվ դու լցնում ես կյանքը մրցույթներով, ապրես շատ

  21. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (23.03.2017), Sambitbaba (23.03.2017), Աթեիստ (24.03.2017)

  22. #165
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր ի՞նչ ա նշանակում՝ ենթադրություններ մի արա ։ Բոլոր մարդիկ էլ, էդ թվում և դու, անընդհատ ենթադրություններ են անում ու լավ են անում. դա ցանկացած մարդու իրավունքն ա, ավելին՝ առանց դրա հնարավոր էլ չի որևէ կարծիք արտահայտել։ Եթե քեզ համար ուրիշի ենթադրություն անելը ծիծաղելի ա, ծիծաղի, ի՞նչ ասեմ, բայց կարծում եմ՝ մենակ քեզ համար ա տենց։
    Իմ մոտիվացիաների մասին ենթադրություններ մի արա, առաջին տարբերակի հեղինակի հետագա խոստովանել-չխոստովանելու մասին ենթադրություններ մի արա, երրորդ տարբերակի հեղինակի ըմբռնումների թյուր լինելու մասին ենթադրություններ մի արա... Ուլուանա ջան, այդքան կանոններից հեռո՞ւ է հայերենս, որ չի հասկացվում թե ինչ եմ ասում։

    Իմ գրառումների մասին կարծիք հայտնելուց հենց բուն գրառման նյութի մասին ենթադրություններ արա, ոչ թե՝ իմ այդ գրառումը անելու մոտիվացիայի մասին կամ իմ այս կամ այն բան անել ուզելու մասին։ Մի օրինակ բերեմ, որ հուսով եմ ավելի պարզ կդարձնի ասածս։ Այս նախադասությունդ.
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    «Չափածոյում ամեն ինչ էլ թույլատրելի է» մտքին համաձայն ես, քանի դեռ խոսքը վանկաչափական շեղումների մասին չի, չէ՞ ։
    ես կարող եմ սենց ընկալել. դու կասկածում ես, որ ես կողմնապահություն եմ անում «չափածոյում ամեն ինչ էլ թույլատրելի է» մտքին համաձայն լինելով, որ իմ չափանիշներին ես կարծր լինելու իրավունք եմ թողնում, իսկ ուրիշի կարծր չափանիշների գույությունը անթույլատրելի եմ համարում։ Ու սա նաև նվաստեցնող կարծիք է, յանի. «էդ ո՞ւմ ես ուզում հարիֆ կոխացրած լինել»։ Ու մի անգամ նույնիսկ նման տիպի արտահայտությամբ էլ ես քո իմ մոտիվացիների մասին ենթադրություններդ արտահայտել։ Ու սա իմ համար անընդունելի է, ու ինչ-որ տեղ համարժեք է անձերին անցնելուց... ու նաև ինչ-որ չափով ցուցադրում է քո՝ թեմայի սահմաններում մնալու անընդունակությունը, որ ստիպված ես անցնել կարծիքներ հայտնողների նպատակների մասին ենթադրությունների։

    Քեզ հետ խոսելիս մարդ ոչ մի ենթադրություն անելու իրավունք չունի, հա՞։ Ինչ միտք գլխում ծագի, պիտի նախօրոք քեզ հարցնի՝ տենց ա, թե չէ, նոր միայն բարձրաձայն ենթադրություն անի։ Այ քեզ նորություն։
    Ամեն ինչի իրավունք էլ ունես... արդեն մի քանի անգամ ասել եմ՝ արա՛ ենթադրություններդ։ Բայց երբ զրույցը շեղվում է բուն թեմայից ու անցնում իմ մոտիվացիաների մասին ենթադրություններին, ես զրույցը վերջացած եմ համարում (բացի այ դեպքերից, երբ համբերությունս դեռ հերիքում է փորձել բացատրել, թե ինչու հետագա զրույցը ինձ համար անընդունելի է)։ Որևհետև հավես չունեմ ամեն կարծիքս հայտնելուց առաջ բոլոր մոտիվացիաներս բացատրեմ, որ դիմացինը սխալ ենթադրություններ չանի (իսկ ենթադրությունները գրեթե միշտ էլ սխալ են լինում, քանի որ մարդիկ հիմնականում անընդունակ են մի երկու տողից հասկանալ դիմացինի բոլոր մոտիվացիաներն ու նպատակները)։ Ու այդպիսի վերաբերմունքը ասում է նրա մասին, որ դիմացինս չի վստահում իմ խոսքերի անկեղծությանը, ու պիտի ենթատեքստեր որոնի մեջը։

Էջ 11 18-ից ԱռաջինԱռաջին ... 789101112131415 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թարգմանչաց մրցույթ N3. ո՞րն ընտրել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թարգմանչաց մրցույթ
    Գրառումներ: 55
    Վերջինը: 13.03.2017, 12:35
  2. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  3. Մրցույթ
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 10.11.2011, 13:30
  4. Պոեզիա. Թարգմանչաց մրցույթ. համար 2
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Թարգմանչաց մրցույթ
    Գրառումներ: 52
    Վերջինը: 24.09.2010, 23:16
  5. Պոեզիա. Թարգմանչաց մրցույթ. համար 1
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թարգմանչաց մրցույթ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 20.02.2010, 15:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •