Ծլնգ (20.03.2017)
Իսկ արտամրցութայինները կարդացե՞լ եք, ի՞նչ կարծիքի եք:
Շին ջան, նորմալ հայերեն նախադասություն ա իմ կարծիքով։
Իսկ քո սիրուն այդ տիկնիկին,
Զգացումն հաղթող ամենազորի,
Հարազատ հեռավոր օրերի
Հուշից թանկ է, քաղցր ու անգին...
Արի ջնջենք տողադարձերը.
Իսկ քո սիրուն այդ տիկնիկին, զգացումն հաղթող ամենազորի, հարազատ հեռավոր օրերի հուշից թանկ է, քաղցր ու անգին...
Եթե էլի պարզ չի, մի երկու ավելորդ բառ էլ ջնջենք )
Իսկ քո սիրուն տիկնիկին, հաղթողի զգացումը, հեռավոր օրերի հուշից թանկ է։
ivy (20.03.2017)
Դու ասում էիր 3-3-3 կառուծվաքը լուրջ վանկաչափական խնդիր է, ես ցույց տվեցի որ Ախմատովայի մոտ էլ կա նմանատիպ կառուցվածք։ Շեշտադրության առումով, Ձմեռվա իրիկունը քննարկելիս ես համաձայնվել եմ, որ ռուսերենի շեշտադրությունը հայերենում նույնությամբ վերարտադրել հնարավոր չի, բայց դա, օրինակ, արդարացում չի տալիս Թումանյանին «Буря мглою небо кроет»-ը թարգմանել պատահական 8 վանկանի տողով, այլ ստիպում ա հստակ բաժանել 4 խմբի, անկախ այդ խմբերում շեշտադրության տարբերություններին։
Լումայի շատ ավելի բանաստեղծական այլընտրանք կա՝ գրոշ։
Աղուն չգիտեմ ինչ ա։
Յար ու աղու բառերով կինը չի դիմի իր նախկին սիրեցյալին, անգամ բանաստեղծության մեջ։
Յարի օգտագործման արդարացումը չգիտեմ որն ա։ Հին, բարբառային, չօգտագործվող, տգեղ բառ ա իմ կարծիքով։ Ի՞նչ պարտադիր ա բանաստեղծության մեջ օգտագործել։
Հաղթանքն էլ զուտ հաղթանակի ավելի հաջող տարբերակ չգտնելու հետևանք ա։
Ու պետք չի նման կարծիքներին տենց ագրեսիվ հակազդել. իբր մարդիկ տանջվել են, ինչ մի քննադատում եք։ Ընդամենը կարծիք ենք հայտնում, որը կարա բոլորովին էլ գերագույն ճշմարտություն չլինել։
Շինարար (20.03.2017)
Բայց իսկականից էկեք չմոռանանք, որ սա պոեզիա է, ոչ թե արձակ, ու նախադասություններն էլ ուրիշ կառուցվածք կարող են ունենալ:
Ինձ հենց լրիվ հստակ ու «ճիշտ» նախադասությունները պոեզիայում անգույն ու անհրապույր են թվում:
Արեա ջան, հո ջնջելով չի։ Հաջող չի ստացվել։ Կներես՝ ես չհասկացա, մինչև ջնջելդ և ջնջելուց հետո էլ։ Ինչ ասել է՝ տիկնիկին, տիկնիկի համա՞ր։ Քո կարծիքով նորմալ հայերե՞ն ա դա։ Իմ կարծիքով ոչ։ Էլ չասեմ բաղաձայնից առաջ ն հոդը ինչքան ա դժվարացնում խոսքի հոսքը։ Բայց ամենակարևորը դա չի այլ որ նախադասություն չկա։
Ուլուանա (21.03.2017)
Բնականաբար ջնջելով չի, ջնջելը հասկանալու համար ա, թե կոնկրետ ինչը չի հասկացվել նշված նախադասւոթյան մեջ։ Հիմա պարզ ա.
Հմմ... Ճիշտն ասած ինձ առաջի հայացքից խորթ բան չէր թվացել էդ նախադասության մեջ, բայց հիմա որ ասում ես... միգուցե իրոք էն չի։
Մարդուն թանկ է անցյալը։
Մարդու համար թանկ է անցյալը։
Առաջին տարբերակը հեչ գոյության իրավունք չունի՞։
Հ.Գ. Բաղաձայների մասով համաձայն եմ, որ հաջող չի ստացվել։
Շինարար (20.03.2017)
Առաջին անգամ կարդալուց մտածեցի՝ այ քեզ բառեր, երկրորդ անգամ կարդալուց արդեն մտածեցի՝ ինչ տեղին են, երրորդ անգամ կարդալուց էլ առանց այդ բառերի արդեն չէի պատկերացնում այդ տարբերակը։ Երևի ոնց որ մեկը Ֆրեյնդլիխի արտասանությունը համարում է հենց նենց որ պիտի լինի, մյուսին էլ դա արհեստականորեն ցինիկության ներմուծում է թվում։
Ամեն դեպքում պետք չի մոռանալ, որ սա սահմանափակ ժամանակով մրցույթ է, ու չարժի սպասել, որ սենց պիտի լինի.
— Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քուրի՜կ,
Վո՜ւշ քու սերին, քու յարին…
Վուշ-վո՜ւշ, Սարո՜, վուշ-վո՜ւշ, իգի՜թ,
Վո՜ւշ քու սիրած սարերին…
Ինչ ուզում եք ասեք, բանաստեղծություն թարգմանելը խայտառակ բարդ բան ա:
Տարբերակներից ոչ մեկը, ըստ իս, կյանք չունի որպես առանձին գործ, հետաքրքիր ա միայն թեմայի շրջանակում: Էդ իմաստով տարբերվում ա 3-րդ տարբերակը, որը չնայած բնագրից լավ հեռացած ա, բայց ավելի մշակվելու դեպքում կարող ա առանձին կյանք ունենալ: Իսկ բնագրին շնչին ավելի մոտ էր, իմ կարծիքով 6-րդը, դրա համար դրա օգտին եմ քվեարկել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հա, համաձայն եմ վերջին նախադասությանդ հետ։ Դրա համար էլ կարծում եմ, որ այդ տարբերակի անապեստը չի սազում Ախմատովային քառոտանի յամբին։ Առաջինը տրոհում է տողը երեք մասի, իսկ Ախմատովայի մոտ այդպիսի տրոհում չկա, ու քո բերած տողը Ախմատովայից հաստատ եռոտանի չի... ու դրան ոչ-եռոտանի է սարքում հենց ռուսերենի փոփոխական շեշտը։ Եթե եռոտանի լիներ, ապա առաջին ոտքում շեշտը կլիներ երկրորդ վանկի վրա, երկրորդ ոտքում՝ առաջին, իսկ երրորդ ոտքում՝ նորից երկրորդ։ Սա տակտի խանգարում կլիներ ռուսերենում։ Ճիշտ առոգանությամբ կարդալիս այդ տողն էլ պիտի տրոհվի 4 խմբի, չնայած որ մի խմբում շեշտակիր վանկ չկա։
Գրոշին էլ կասեին արդի հայկական բառ չի...Լումայի շատ ավելի բանաստեղծական այլընտրանք կա՝ գրոշ։
Աղուն չգիտեմ ինչ ա։
Յար ու աղու բառերով կինը չի դիմի իր նախկին սիրեցյալին, անգամ բանաստեղծության մեջ։
Յարի օգտագործման արդարացումը չգիտեմ որն ա։ Հին, բարբառային, չօգտագործվող, տգեղ բառ ա իմ կարծիքով։ Ի՞նչ պարտադիր ա բանաստեղծության մեջ օգտագործել։
Հաղթանքն էլ զուտ հաղթանակի ավելի հաջող տարբերակ չգտնելու հետևանք ա։
Ու պետք չի նման կարծիքներին տենց ագրեսիվ հակազդել. իբր մարդիկ տանջվել են, ինչ մի քննադատում եք։ Ընդամենը կարծիք ենք հայտնում, որը կարա բոլորովին էլ գերագույն ճշմարտություն չլինել։
Իսկ ի՞նչ ես կարծում, կինը կարա՞ յար ու իգիթ ասել իր սիրածին։Ագրեսիվ չեմ ընդունում, միմիայն ասում եմ՝ ավելի լայն նայի։ Յարը կարող է քո համար տգեղ հնչերանգ ունենալ, ուրիշ մեկի համար էլ՝ շատ սիրալիր լինել։ Ոնց որ ասենք շնորհակալության փոխարեն «ապրես» ասելը որոշ մարդկանց վերին աստիճանի գռեհիկ է թվում, մյուսներին էլ՝ լրիվ ընդունված նորմալ այլընտրանք...
Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 20.03.2017, 15:28:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ