User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր թարգմանություն(ներ)ն եք ամենաշատը հավանում.

Քվեարկողներ
25. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1

    4 16.00%
  • Տարբերակ 2

    5 20.00%
  • Տարբերակ 3

    7 28.00%
  • Տարբերակ 4

    3 12.00%
  • Տարբերակ 5

    2 8.00%
  • Տարբերակ 6

    15 60.00%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 4 18-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 260 հատից

Թեմա: Թարգմանչաց մրցույթ N3. Ախմատովա

  1. #46
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,425
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին ջան, չե՞նք կարող ասել՝ «տիկնիկին կարևոր է», ինչպես՝ «ինձ կարևոր է», «նրան կարևոր է»:
    Անպայման պիտի «համար» բառը լինի՞:
    Գուցե դերանունների դեպքում կամ ընդհանուր իմաստ ունեցող բառերի դեպքում՝ մարդ, չեմ իմանում ինչ, էլի ուտվի, բայց Աշոտին կարևոր է, Արմենին կարևոր է, Արուսյակին կարևոր է, տիկինիկին կարևոր է, եսիմ, իմ լեզվամտածողության մեջ չի տեղավորվում: Եթե ավելի շատ մարդու համար դա նորմալ ա, ավելի լավ, ես էդ թարգմանության պոտենցիալ ընթերցողը չեմ, մյուսները կլինեն: Ես էդ տարբերակի օգտին կքվեարկեի, մենակ էս քառատողը խանգարեց:

    Ընդ որում ես լեզուն քարացած կառույց տեսնող մարդկանցից չեմ: Իմ սիրած գրող Հրանտ Մաթևոսյանը, կամ Ակսել Բակունցը իրանց արձակում ոնց ասես չեն խաղում շարադասության հետ, բայց արդյունքը ստացվում ա շատ համով: Եթե ձեր լեզվամտածողության հետ էդ քառատողը կոնֆլիկտի մեջ չի մտել, շնորհավորում եմ հեղինակին էլ, ձեզ էլ: Ինձ համար դա հայերեն չի:

  2. #47
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,425
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջին անգամ կարդալուց մտածեցի՝ այ քեզ բառեր, երկրորդ անգամ կարդալուց արդեն մտածեցի՝ ինչ տեղին են, երրորդ անգամ կարդալուց էլ առանց այդ բառերի արդեն չէի պատկերացնում այդ տարբերակը։ Երևի ոնց որ մեկը Ֆրեյնդլիխի արտասանությունը համարում է հենց նենց որ պիտի լինի, մյուսին էլ դա արհեստականորեն ցինիկության ներմուծում է թվում։

    Ամեն դեպքում պետք չի մոռանալ, որ սա սահմանափակ ժամանակով մրցույթ է, ու չարժի սպասել, որ սենց պիտի լինի.
    Իհարկե չեմ մոռանում, բայց եթե կա ավելի համոզիչ թարգմանություն, ձայնս տալիս եմ դրան:

  3. #48
    Պատվավոր անդամ Արէա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,540
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկար մտածելուց հետո քվեարկեցի վեցերորդ տարբերակի օգտին, որպես բնագրին ամենամոտ ու միաժամանակ գրագետ, սարքովի արհեստական կտորներից զերծ տարբերակի։

  4. #49
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,891
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին ջան, չե՞նք կարող ասել՝ «տիկնիկին կարևոր է», ինչպես՝ «ինձ կարևոր է», «նրան կարևոր է»:
    Անպայման պիտի «համար» բառը լինի՞:
    Հա, Ռիփ, «ինձ կարևոր է», «ինձ տհաճ է», «ինձ լավ է» կառույցը, թեև ռուսերենում ճիշտ ձև է, հայերենի համար սխալ է, ավելի կոնկրետ՝ ռուսաբանություն է։ Հայերենում ճիշտ ձևն է՝ ինձ համար կարևոր է, ինձ համար տհաճ է, ինձ համար լավ է։ Շատ տարածված սխալ է, շատ–շատերն են էդպես ասում, բայց դե ճիշտ չի, էլի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (21.03.2017)

  6. #50
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,891
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ արհեստական բառերի առումով մի բան մենակ մտքովս անցավ. ինչ լա՜վ է, որ Թումանյանի «Ձմեռվա իրիկունը» բանաստեղծության թարգմանությունը ակումբում չէր առաջին անգամ դրվել, թե չէ մարդիկ լիքը արհեստական բառ ու դարձվածք կգտնեին. մեգով (ա՜յ մարդ, ասա մառախուղ պրծի, էլի), գալարում է (պտտելն ու ֆռռացնելը արդեն մոռացա՞նք, խի... լավ դե գոնե «ոլորել» ասեր, տո), զերթ (ա՛յ քեզ բա՜ռ...), ո՞նց էր աղջիկը վաղ ջուրը գնում մինչ արփին (սա էլ հայերե՞ն է, ամա՜ն)։ Այ բալըմ, մարդիկ գործ են այդքան արել, 20 տող հանգավորել են, ահագին տաղաչափը պահպանելով, մի երկու հատ էլ քիչ օգտագործվող բառ են օգտագործել, էլ ո՜նց կլիներ։ Էլ չեմ ասում բարդ կառուցվածքով բանաստեղծություն է, թարգմանություններն էլ հետը... մի քանի անգամ գոնե փորձեք կարդալ, անծանոթ բառերն էլ միգուցե բառարաններում նայեք ու նորից փորձեք կարդալ, կարող է այդ ոչ-հայերեն հնչող մասերն էլ «հայերեն» դառնան։
    Ծայրահեղությունների գիրկն ես ընկնում։ Նախ «մեգ» բառը հեչ համեմատելի չի «հաղթանքի» հետ. «մեգը» բոլորին ծանոթ, պոեզիայում էլ ընդունված ու լայնորեն կիրառվող բառ է, ու մի քիչ դժվար եմ պատկերացնում, որ գտնվի մարդ, ով էդ բառի դեմ որևէ բան ունենա, մինչդեռ «հաղթանքը» անձամբ ես, որ հայերենից ու հայ պոեզիայից, մեղմ ասած, հեռու չեմ, առաջին անգամ եմ հանդիպում, չեմ էլ պատկերացնում՝ բառարաններից դուրս ուրիշ որտեղ կարելի է ընդհանրապես հանդիպել էդ բառը։ Ինչպես Արէան նկատեց, ակնհայտ է, որ ընդամենը անելանելիությունից պեղված արհեստական բառ է, որի գոյության մասին երևի հեղինակն ինքն էլ չգիտեր մինչ այդ, իմանալու դեպքում էլ դժվար թե երբևէ օգտագործեր այլ պարագայում, ու, ասենք, զուտ նմանատիպ բառերի օգնությամբ բնագրի վանկաչափությանը հավատարիմ մնալն ինչքանո՞վ է ավելի արդարացված, քան մեկ–երկու վանկ բնագրից էս կողմ կամ էն կողմ շեղվելը, եթե շեղումն օրինաչափ ձևով է կիրառված։

    Ու ընդհանրապես եթե բառը բառարանում կարելի է գտնել, դա դեռ բավական չի, որ այն օգտագործելի համարվի։ Ի վերջո, արժե հաշվի առնել որ որոշ բառեր բառարանում կարելի է գտնել զուտ էն պատճառով, որ երբևէ ինչ–որ տեղ գործածվել են։ Բայց ամեն փախած կամ, գրական լեզվով ասած, բրածո բառ որ գերեզմաններից պեղենք, որպես փրկարար օղակ՝ բերենք, դնենք բանաստեղծությունների մեջ, ու՞ր կհասնի։ Հատկապես, որ, եթե ուշադրություն դարձնեք, Ախմատովայի բառապաշարն էլ շատ պարզ, նույնիսկ կասեի՝ պրոզայիկ բառապաշար է, զերծ ամեն տեսակ պոետիկ ու գրքային բառերից։ Բանաստեղծությունը թարգմանելիս դա էլ է պետք հաշվի առնել, չէ՞, հեղինակի ոճը պահպանելու շրջանակներում։

    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լուման երևի օգտագործվել է որպես «гроши»-ի բառացի թարգմանություն, «աղու»-ն կարծում եմ շատ ավելի տեղին է քան «սիրալիր» տարբերակը, իր իմաստով շատ ավելի լավ է հեգնականացնում այդ հատվածը, «յար»-ի դեմ ի՞նչ ունես, հա, «հաղթանք»-ի հետ համաձայն եմ, ականջ է ծակում, բայց ստուգեցի նոր, ընդունված բառարանային տարբերակ է, ուրեմն ինչո՞ւմն է խնդիրը։ Ասենք նենց չի որ Թումանյանի «զերթ»-ը սիրուն այլըանտրանքային տարբերակ է, չափ ու հանգը պահելու համար է էլի ընտրել, գալարումն էլ հետը...

    Ամենազորը մոռացա, դա էլ ականջս հեչ չի ծակում...
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լումայի շատ ավելի բանաստեղծական այլընտրանք կա՝ գրոշ։
    Աղուն չգիտեմ ինչ ա։
    Յար ու աղու բառերով կինը չի դիմի իր նախկին սիրեցյալին, անգամ բանաստեղծության մեջ։
    Յարի օգտագործման արդարացումը չգիտեմ որն ա։ Հին, բարբառային, չօգտագործվող, տգեղ բառ ա իմ կարծիքով։ Ի՞նչ պարտադիր ա բանաստեղծության մեջ օգտագործել։
    Հաղթանքն էլ զուտ հաղթանակի ավելի հաջող տարբերակ չգտնելու հետևանք ա։
    «Լուման», կարծում եմ, պարզ է, որ տվյալ դեպքում հեչ չի ուտվում։ Նախ «գրոշ» բառը լրիվ ընդունված, գործածական բառ է՝ թե՛ առօրյայում, թե՛ պոեզիայում, ու էդ բառը թողած՝ լուման ընտրելը մի քիչ անհասկանալի է, հատկապես որ լուման հիմնականում լրիվ այլ իմաստով է ընդունված օգտագործել՝ ներդրում, օգնություն իմաստով, օրինակ՝ ինչ–որ գործում սեփական լուման ունենալ/ներդնել, էլ չեմ ասում, որ «լումաներ ապրել» արտահայտությունը թե՛ մտքի, թե՛ հնչողության առումով կուլ չի գնում ոչ մի կերպ։

    «Աղուն» ես էլ էի առաջին անգամ լսում, բառարանում նայեցի.
    1. հեզ, բարեբարո ◆ Շուշանը գրեթե սկսեց դիտել… խելոք և գրավիչ աչքերը, ազդու հայացքը, աղու ժպիտը, լայն ու ազնիվ ճակատը: (Մուրացան)
    2. քաղցր, հաճելի ◆ Ո՜հ, ինչ աղու և սրտագին ծառոց մեջեն երգես, թռչնի՛կ: (Մկրտիչ Պեշիկթաշլյան)
    3. արտաքուստ հեզ՝ բարեբարո ձևացող, կեղծավոր, նենգավոր
    Հա, կարելի է համարել, որ տվյալ համատեքստում տեղին է գործածված իմաստի առումով։ Բայց դե ամեն դեպքում ոչ գործածական, հնացած բառ է, որի գոյության մասին դժվար թե հիշվեր, եթե «սիրալիր» բառը պետք եղածից երկար չլիներ։

    «Յարի» հարցը մի քիչ բարդ է, իմ կարծիքով։ Էս բառը ես էլ տանել չեմ կարողանում. մի տեսակ էժանագին, տհաճ երանգ ունի ինձ համար, ու ես ինքս հաստատ չէի օգտագործի ոչ առօրյայում, ոչ էլ գեղարվեստական որևէ գործում՝ լինի արձակ թե չափածո։ Բայց չգիտեմ՝ որքանով է էս ընկալումս օբյեկտիվ, թեև գիտեմ, որ շատերն ունեն էս նույն ընկալումը։ Համենայնդեպս, փաստ է, որ էդ բառը խիստ տարածված է հատկապես պոեզիայում, ու գուցե էնքան էլ ճիշ չի մեր անձնական ընկալումը տարածել ընդհանուրի վրա։ Իհարկե, կարող ենք ասել, որ մեզ դուր չի գալիս էսինչ բանաստեղծությունը կամ թարգմանությունը, քանի որ էդ բառը կա մեջը, ու չքվեարկել դրա օգտին, բայց մի քիչ դժվարանում եմ էդ բառի օբյեկտիվ գնահատականը տալ։ Ուղղակի տվյալ դեպքում պետք է նկատել, որ նա իր սիրեցյալին չի դիմում էս բառով, այլ սիրեցյալի նոր սիրեցյալին, այսինքն՝ ինչ–որ առումով արհամարհական երանգ է դնում մեջը, էդ դեպքում ինձ, օրինակ, նորմալ է թվում էդ բառի ընտրությունը, բայց եթե իր սիրեցյալի մասին խոսելիս գրվեր, ոճական առումով էնքան էլ ընդունելի չէի համարի։

    «Ամենազոր» բառի կիրառման մեջ ոչ մի անընդունելի կամ տարօրինակ բան չեմ տեսնում, ճիշտն ասած։ Մի քիչ զարմացած եմ, որ Արէան էս բառն էլ է նշել անհաջողների շարքում։ Լրիվ նորմալ բառ է, ըստ իս, չեզոք, հետևաբար՝ ցանկացած իրավիճակում ու համատեքստում կիրառելի։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.03.2017, 09:20:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (21.03.2017), Շինարար (21.03.2017)

  8. #51
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,891
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, Ծլնգը քանի անգամ խոսեց հայերենի շեշտադրության մասին, որի պատճառով շատ բարդ է ռուսերենից հայերեն թարգմանելը։ Դրան ավելացնեմ նաև էն հանգամանքը, որ հայերենում շատ բառեր շատ ավելի երկար են, քան ռուսերենում, հետևաբար՝ ավելի շատ վանկերով, ու դա էլ իր հերթին է դժվարացնում թարգմանությունը, ավելի կոնկրետ՝ բնագրի վանկաչափությունը հայերեն թարգմանության մեջ պահպանելը։ Հենց, օրինակ, տվյալ բանաստեղծության մեջ մի քանի բառ կարելի է նշել, որոնք նշածս երևույթի վառ օրինակ են. стихи (2) - բանաստեղծությունները (7), ինչի պատճառով մարդիկ թարգմանել են «տաղերս», «գրվածքներս», «գործերս», որոնք բոլորն էլ, ըստ իս, տվյալ դեպքում ընդունելի տարբերակներ են, բայց ամեն դեպքում ճշգրիտ թարգմանություն չեն։ Բայց դե ի՞նչ անել, եթե «բանաստեղծություն» բառն էն աստիճանի երկար է, որ դժվար թե որևէ բանաստեղծության մեջ հնարավոր լինի գործածել։ Ծանր դեպք է, ի՞նչ ասես։ Կամ՝ счастье (2) - երջանկություն (4)։ Մի ուրիշ բառ–գլխացավանք՝ портреты (3) – դիմանկարներս (6)։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.03.2017, 08:56:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  9. #52
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,891
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ էլ թարգմանիչներին կռահելու փորձեր անեմ.
    2–րդ տարբերակ – Ծլնգ. էդ տարբերակն առաջին անգամ կարդալիս դեռ կեսերից արդեն համարյա համոզված էի, որ հեղինակն ինքն է, հետագայում ավելի համոզվեցի։ Հուշող գործոնները՝ բացականչական նշանները, որոշ ձևակերպումներ ու բառեր, բանաստեղծության ընդհանուր տոնը։
    5–րդ տարբերակ – impression. հենց առաջին երկու տողը կարդալով՝ մտածել եմ, որ հեղինակն impression–ն է։ Հուշող գործոնները՝ «հեչ» և «ինքը» բառերը, ինչպես նաև ընդհանուր հաջող շարադրանքը։

    Երկուսի դեպքում էլ 99%–ով համոզված եմ, որ ճիշտ եմ կռահում։ Զուտ գրածներից դատելով՝ միայն էս երկու հոգուն եմ ճանաչել։ Իսկ ընդհանրապես կարծում եմ, որ Նիկեան էլ է մասնակցել, գուցե Մարին էլ։ Սամն էլ, կարծում եմ, արտամրցութային տարբերակներից մեկն է թարգմանել։ Կոնկրետ մի բանաստեղծություն կա, որ կասկածում եմ, որ ինքն է թարգմանել, բայց արտամրցութայինները դեռ կարգին չեմ ուսումնասիրել, պիտի էլի կարդամ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #53
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,727
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, Ռիփ, «ինձ կարևոր է», «ինձ տհաճ է», «ինձ լավ է» կառույցը, թեև ռուսերենում ճիշտ ձև է, հայերենի համար սխալ է, ավելի կոնկրետ՝ ռուսաբանություն է։ Հայերենում ճիշտ ձևն է՝ ինձ համար կարևոր է, ինձ համար տհաճ է, ինձ համար լավ է։ Շատ տարածված սխալ է, շատ–շատերն են էդպես ասում, բայց դե ճիշտ չի, էլի։
    Ան ջան, իմ հարցը էն չէր, թե որն է ճիշտ, որը` սխալ, այլ էն, թե արդյո՞ք բանաստեղծական խոսքում չենք կարող էդպես ասել։
    Ինձ համար պոեզիան ահագին ճկուն կարող է լինել, ու կարևորը իր ստեղծած երաժշտությունն է և ոչ թե քերականությունը։

    Առաջին տարբերակն ինձ համար պոեզիա է, ու հենց էդ հատվածն էլ շատ սիրուն է ստացվել.

    Իսկ քո սիրուն այդ տիկնիկին,
    Զգացումն հաղթող ամենազորի,
    Հարազատ հեռավոր օրերի
    Հուշից թանկ է, քաղցր ու անգին...

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (21.03.2017)

  12. #54
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,891
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ան ջան, իմ հարցը էն չէր, թե որն է ճիշտ, որը` սխալ, այլ էն, թե արդյո՞ք բանաստեղծական խոսքում չենք կարող էդպես ասել։
    Ինձ համար պոեզիան ահագին ճկուն կարող է լինել, ու կարևորը իր ստեղծած երաժշտությունն է և ոչ թե քերականությունը։
    Իսկ ինձ համար անհասկանալի է, թե ոնց կարելի է քննարկել մի բանի գոյության իրավունքը որևէ տեղ, երբ գիտես, որ քերականորեն սխալ է։ Երբ չգիտես, ու սիրուն ես համարում, դա հասկանում եմ, բայց երբ գիտես, չեմ պատկերացնում, թե ոնց կարելի է աչք փակել իմացածիդ վրա։ Ճկունն ուրիշ է, սխալն՝ ուրիշ, դրանք պետք չի նույնացնել։ Ես էլ, օրինակ, պոեզիայի դեպքում ավելի խիստ եմ դատում. պոեզիայում ամեն բառը պիտի ճիշտ տեղում լինի ու մանրակրկիտ ընտրված, սիրուն, սահուն, թեկուզև կարդալիս տպավորություն լինի, թե հենց էդպես սահուն հոսելով էլ ստեղծվել է։ Կարևորը արդյունքն է, այսինքն՝ որ համ ճիշտ լինի, համ էլ սիրուն։ Չգիտեմ՝ ուրիշների համար ոնց է, բայց ես որ մի բանում աչքս ծակող լեզվական սխալ եմ տեսնում, էդտեղ էլ գեղեցկություն տեսնել չեմ կարող, հատկապես երբ արհեստական հարմարեցումները խփում են աչքիս, էլ ի՞նչ գեղեցկություն, միանգամից վանում է։ Շրջուն շարադասությունը պոեզիայում, իհարկե, լրիվ ընդունելի է, բայց շրջելն էլ սահմաններ ու կանոններ ունի. երբ էդ կանոնները խախտվում են, ինչ–որ բան տուժում է. անհարթություններ են առաջանում, իմաստային կորուստներ կամ թյուրըմբռնումներ, որոնք արդեն թերություն են ու սովորաբար չեն նպաստում գեղեցկությանը։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (21.03.2017)

  14. #55
    Պատվավոր անդամ Արէա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,540
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    1–ին տարբերակը շատ է բնագրից հեռացած...
    Ես, անկեղծ ասած, հենց «բնագրից հեռացած» տարբերակներ էի ուզում տեսնել։ Այնինչ, մեր տարբերակները հիմնականում տեխնիկական թարգմանություններ են հիշեցնում՝ բառ առ բառ թարգմանած։

    Հենց թեկուզ առաջի տողը.

    Я не любви твоей прошу.

    - Քո սերը ես չեմ էլ խնդրում
    - Ես սերը քո չեմ պահանջում,
    - Ես քո սերը չեմ աղերսում,
    - Ես քո սերը հեչ չեմ խնդրում,

    Միայն առաջին ու վեցերորդ տարբերակի հեղինակներն են փորձել թարգմանելու հետ միաժամանակ նաև շունչ հաղորդել, կենդանացնել, թարգմանության տպավորությունից ազատել էդ տողը.

    - Քեզնից հիմա սեր չեմ ուզում,
    - Սեր չեմ խնդրում ես քեզանից։



    Երկրորդ տողը.

    Она теперь в надежном месте...

    - Այն տեղ ունի արդեն ընտիր...
    - Նա այսուհետ գողտրիկ տեղում է։
    - Այն արդեն հարմար տեղում է,
    - Ինքն ապահով պահած է...
    - Ապահով տեղում է այն հիմա,

    Ոչ մեկի մեջ շունչ չկա իմ կարծիքով, բացի առաջինից.

    - Գիտեմ՝ փափուկ, տաքուկ տեղում է։

    Չնայած էստեղ էլ մի տեսակ, շատ ակնհայտորեն չի հասկացվում, թե ինչն է տաքուկ տեղում, բայց գոնե կենդանություն է հաղորդված տողին, ոչ թե բառացի թարգմանած՝ բառերի տեղերը փոփոխելով, ու հոմանիշներ օգտագործելով։



    Բաոլոր տողերը հատ-հատ չնայենք, նախավերջինը ու վերջ.

    И чем могла б тебе помочь?

    - Ու քեզ կօգնեի արդյոք ինչո՞վ.
    - Եվ ինչով քեզ պետք է օգնեմ.
    - Ու էլ ինչո՞վ պետք է օգնեի:
    - Դժվար թե օգնել քեզ կարողանամ.

    Սառնարանի տեխնիկական բնութագրի թարգմանություններ են.

    Բացառություն են երրորդ տարբերակը, որն ընդհանրապես էս տողը չի թարգմանել, ու առաջինը, որը էլի կենդանացրել ա, ազատել ա բնագրից կախվածությունից.

    - Թե գաս էլ՝ ի՞նչ, օգնեմ ինչո՞վ.

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (22.03.2017), Mr. Annoying (21.03.2017)

  16. #56
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,572
    Mentioned
    45 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սառնարանի տեխնիկական բնութագրի թարգմանություններ են.
    Արէա ջան, ակմեիզմի մասին ի՞նչ կարծիքի ես։

  17. #57
    Պատվավոր անդամ Արէա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,540
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Արէա ջան, ակմեիզմի մասին ի՞նչ կարծիքի ես։
    Նկատառումս լրիվ ուրիշ բանի մասին էր։
    Ռուսերեն նախադասության մեջ ռուսերեն բառերը հայերենով փոխարինելը թարգմանություն չի, ավելի ճիշտ բանաստեղծության թարգմանություն չի, տեխնիկական բնութագրի թարգմանություն ա։

  18. #58
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,572
    Mentioned
    45 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Նաև ասեմ՝ անդուր է։

    Ոչ թե քննարկումներն ու կարծիքները, այլ այն, որ մարդիկ իրենց իրավունք են վերապահում պնդելու, թե ինչու է որևէ հեղինակ այս կամ այն բառը օգտագործել, ինչու է սենց կամ նենց արել, ինչն է սառնարանային, իսկ այ, այս մեկը շունչ ունի։ Թե դուք ի՜նչ գիտեք ով ինչը ինչի համար ա արել... ու նույն մարդիկ բառերի իրենց ընկալումների մասին են խոսում, բայց «շունչ ունեցող տարբերակների» ուրիշների տարատեսակ ընկալումների մասին կարծես չեն կասկածում։

    Չեի կարծում թե ծափածո թարգմանելու թեմայում այսքան անդուրություններ կարելի է ներմուծել, բայց դար ապրի՝ դար ուսանի (տանեմ էս մեկը սառնարանիս վրա կպնցեմ...)։ Ու դե հա... Արէայի ու Ուլուանայի տարբերակների մեջ էլ «99%–ով համոզված եմ»։ Ձեզ հետաքրքիր ու արդյունալի քննարկումներ։

    Չնայած Շինարարի մոտեցումը ինձ մի քիչ խորթ է չափածո գնահատելու գործում, բայց իր այս թեմայի մասնակցությունը գովելի էր։ Շնորհակալություն քեզ, Շինարար ջան։

  19. #59
    .. ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    9,727
    Mentioned
    38 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչքան էլ փորձեմ չքլնգել, չի ստացվելու, էնպես որ նախապես կներեք...
    Ինձ էլ նախապես կներես, որովհետև ես էլ քո քլնգածն եմ քլնգելու...

    1–ին տարբերակը շատ է բնագրից հեռացած. հանգերը մեծ մասամբ պարզունակ են, այսինքն՝ միաձևույթ (սրտին–մտքին, խմես–ուզես և այլն)։ Հանուն հանգի ու չափի զոհաբերված իմաստի դեպքերը շատ են՝ ոչ էնքան սահուն ու բարեհունչ ձևակերպումների տեսքով։ Մեկ էլ «Իմ գիշերի ճանապարհով չհայտնվես»–ը չհասկացա. գիշերի ճանաարհով, էն էլ ինչ–որ մեկի, հայտնվելը ո՞րն է։
    Չեմ կարծում, թե հեղինակն էստեղ ինչ-որ բան է զոհաբերել, առավել ևս՝ իմաստը. ինքը հենց հատուկ հեռացել է բնագրից և ներկայացրել իր ընկալումը: Ու դա իմ կարծիքով շատ ավելի հետաքրքիր է կարդալ, քան ինչ-որ չոր թարգմանություն. թե չէ բառերը չորով ռուսերենից հայերեն թարգմանել գուգլ թրընսլեյթն էլ է կարող:
    Ու նորից եմ կրկնում, էս տարբերակի մեջ լիքը լիրիկա ու մեղեդայնություն կա: Անպայման չի նախադասությունը ծայրից ծայր «ճիշտ» լինի՝ ճշտի մասին մեր ձանձրալի պատկերացումների սահմանում:

    2–րդ տարբերակն, ըստ ի, Ախմատովայի համար մի քիչ կտրուկ է։ Ախմատովայի գրելաոճը, թեև առանձնապես մեղմ ու քնքուշ չես անվանի, բայց ընդհանուր առմամբ հանգիստ է, առանց նկատելի վայրիվերումների, իսկ էստեղ ինչ–որ ոգևորված տրամադրություն էր կարծես։ Ընդհանուր առմամբ հանգերն ու չափը լավ էին պահպանված, բայց որոշ բառեր ու ձևակերպումներ բավական անհաջող էին ու արհեստական, ինչպես, օրինակ, հաղթանք, ջերմալի, աղու, [I]դիմապատկեր։ Մեկ էլ «Հաղթանքը հարկ է ավելի», «Ու քեզ կօգնեի արդյոք ինչո՞վ». հատկապես վերջինը հեչ հայերեն նախադասություն չի, էլի։ Հա, ճիշտ է, հայերենը ճկուն շարադասություն ունի, բայց դա հո չի նշանակում, որ կարելի է ճկել բոլոր հնարավոր ուղղություններով ու երկարություններով։ «Ընտիր» բառն էլ, իմ կարծիքով, էնքան էլ համապատասխան բառ չի էս համատեքստում։
    Ով է որոշում ճկելու սահմանները: Նույնսիկ գերմաներենի պես կարծր թվացող լեզուն կարելի է կարգին ճկել, ինչի պիտի հայերենում ասենք՝ վայ, չեղավ, էսքանից հետո արդեն անթույլատրելի է:
    Բառերն էս տարբերակում շատ լավ են ընտրված, ինչպես նաև շեշտադրությունները:
    Կոնկրետ «աղու» բառի մասին: Բառն ինձ համար նոր էր, փնտրեցի, գտա բացատրությունը ու զարմացա, թե ոնց էր հեղինակը հենց էդպիսի հարմար բառ գտել՝ էս տողի իրոնիան արտահայտելու համար.
    "Ведь так любезны женихи!"
    Նկատեք, որ էստեղ հեգնանք կա, նույնիսկ վերջում դրված բացականչական նշանն է դա վկայում:
    Ու «աղու» բառը հենց էդ ծաղրական նոտան է բռնում:
    Ընդհանրապես բառերի հանդեպ էս վերաբերմունքն ինձ համար անհասկանալի է: Մի հատ բացեք անգլիալեզու պոեզիա. էնպիսի բառեր կտեսնեք, որ բառարանների ամենախոր էջերից էլ չես պեղի: Ինչի ենք բառերից էսքան վախենում. էլ ոնց կլինի՝ ամենօրյա հայերենում չի գործածվում: Հետո ինչ, դրանից պակաս հայերե՞ն է դառնում:

    3–րդ տարբերակում ընդհանուր առմամբ բնագրի հետ կապը շատ թույլ էր, ու, իմ կարծիքով, հեչ Ախմատովա չէր։ Ի դեպ, տողերն ինչու՞ են կոտրված։ Ենթադրում եմ, որ տեխնիկական խնդիր է ու երևի ճիշտ կլիներ շտկել, որովհետև ազդում է ընկալման վրա. սահունությունը տուժում է կարդալիս։
    Գողտրիկը նշանակում է սիրուն, ոչ թե թաքուն։
    Տողերի կոտրված լինելը քո աչքին միանգամից որպես տեխնիկական սխալ է երևում, այնինչ սա հեղինակի մոտեցումն է. զարմանալի է, որ դա մտքովդ չի անցել: Ամբողջ ընկալումդ ստանդարտների մեջ կարծես լինի՝ ոչ մի քայլ աջ ու ձախ:
    «Գողտրիկն» էլ ի՞նչ գիտես, թե հեղինակը հենց սիրուն նկատի չուներ: Բնագրում գրված է լրիվ ուրիշ բառ, որը հայերեն ուղիղ թարգմանությամբ «հուսալի» կստացվեր: Իսկ հեղինակը լրիվ ուրիշ բառ է ընտրել, ու իմ ընկալմամբ հենց սիրուն իմաստն էլ դրել է ու դրանով հեգնանք մտցել «հուսալի»-ի մեջ: Իբր թե՝ «շատ մի սիրո՜ւն տեղում է հիմա սերդ»:

    Էստեղ լուրջ իմաստային թյուրըմբռնում կա. թարգմանիչը, փաստորեն, կարծել է, թե Ախմատովան իրեն էլ է դասում վերոնշյալ հիմարիկների շարքին, այնինչ իրականում հակառակը՝ նա իրեն հակադրում էր այդ հիմարիկներին, այսինքն՝ այդ հիմարիկներին, ի տարբերություն իրեն, միայն հաղթանակի զգացումն է պետք, ոչ թե ընկերական լուսավոր զրույցները և առաջին օրերի քաղցր հուշերը։
    Չեմ կարծում՝ հեղինակը ռուսերեն տեքստը չի հասկացել. ինքն իր մոտեցումն է ներկայացրել: Ու շատ էլ հետաքրքիր է ստացվել:
    Ընդհանրապես սա ամենահամարձակ տարբերակն է, ու դրանով էլ՝ շատ գովելի: Որովհետև մարդն իր մոտեցումն է ցույց տվել ու չի վախեցել դա անել:

    Մնացածը՝ հաջորդիվ:
    Վերջին խմբագրող՝ ivy: 21.03.2017, 12:34:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ծլնգ (21.03.2017)

  21. #60
    Պատվավոր անդամ Արէա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,540
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նաև ասեմ՝ անդուր է։
    Այ սա ա անդուր։
    Երբ խոսում ես, քննարկում ես, բավականին հարգանքով զրուցակցիդ նկատմամբ ու տպավորության ա թե զրուցակիցդ էլ քո հետ ա հարգանքով խոսում, մեկ էլ. տհաճ ա խոսել հետդ, շփացնում ա դեմքիդ, դուռը շրխկացնում, գնում։ Բերանդ բաց, շվարած ես մնում։


    Մեր չարչրկված օրինակին նորից գանք.

    Буря мглою небо кроет вихри снежные крутя

    - Խավար մրրիկը երկինք է ծածկում ձնաթմբեր գալարելով
    - Հողմը մեգով երկինքն առնում գալարում է բուքը ձյան


    Առաջինը տեխնիկական թարգմանություն ա, երկրորդը ոչ։
    Էս հասարակ, բավականին կոռեկտ կարծիքին նման արձագանքը հեչ սպասելի չի անկեղծ ասած։

Էջ 4 18-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թարգմանչաց մրցույթ N3. ո՞րն ընտրել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թարգմանչաց մրցույթ
    Գրառումներ: 55
    Վերջինը: 13.03.2017, 12:35
  2. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  3. Մրցույթ
    Հեղինակ՝ Firegirl777, բաժին` Թատրոն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 10.11.2011, 13:30
  4. Պոեզիա. Թարգմանչաց մրցույթ. համար 2
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Թարգմանչաց մրցույթ
    Գրառումներ: 52
    Վերջինը: 24.09.2010, 23:16
  5. Պոեզիա. Թարգմանչաց մրցույթ. համար 1
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թարգմանչաց մրցույթ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 20.02.2010, 15:33

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •