User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Աշխենը («Ազնիվը» շարքից)

  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,637
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Աշխենը («Ազնիվը» շարքից)

    Աշխենը («Ազնիվը» շարքից)


    Կեսօրը նոր էր բոլորել:
    Աշխենը հաց էր տանում հնձվոր ամուսնուն, ու ճանապարհին բարձրաձայն մտածում էր.
    - Էրեխի օճորքը թոնրատանը պիտի դրվի, դիմացը ձմեռ է… Գրիգորին ասեմ, թող պատերը ծեփի, - ու կարմրեց, հիշելով, որ դեռ ամուսնուն չէր ասել, որ հղի է: Ամեն օր էսօր-էգուց էր անում ու մի պատրվակով հետաձգում,- Գրիգորն ամեն օր հարցական հայացքով ինձ է նայում, ասես զգում է մի բան… Չէ՛, էսօր ասելու եմ… Ոտքերի տակ հաճելիորեն խշխշացող կիսաչոր խոտն ասես հավանություն էր տալիս նրա ամեն մի մտքին: Հասավ սարավանդին, արագ-արագ բարձրացավ համարյա կեսը, նստեց հանդիպած քարին ու ներքև նայեց՝ չէ շուտ է հոգնում, հաստատ հղի է:

    Գլխավերևով երամ անցավ աղմուկով ու Աշխենը մտածեց. «Մեր ծիծեռնակներն էլ մի ամսից կչվեն, հետ կգան ու կտեսնեն իրենց նոր ընկերոջը՝ Աղասիմին… հա՛, անունը Աղասիմ պիտի դնենք…»,- հաստատ որոշեց Աշխենը ու այդ մտքից մի տեսակ տաքություն զգաց: Ձեռքերը դրեց այտերին՝ վառվում էին: Ժպտաց, երբ պատկերացրեց թե սկեսրարը ոնց կուրախանա…
    Հանգստացավ ու շարունակեց ճամփան: Տեղ հասավ ու տեսավ, որ ամուսինն ու սկեսրարը համաչափ աշխատում են: Մեկը խոտի կիտուկները սայլին է բարձում, մյուսը դասավորում սայլի վրա: Աչքն ընկավ սայլերի կողքերին թափրտված խոտի ծեղերին ու մտածեց. «Երրորդ ձեռի պակաս կա»: Հետո պատկերացրեց թե փոքրիկ Աղասիմը ոնց է վազվզելով խոտերը հավաքում ու կարմրեց: Կարմրեց ու երեսը շուռ տվեց:
    - Հարսե՛, քեզ ի՞նչ էղավ,- սայլի վրայից ձայն տվեց կեսրարը:
    - Աչքս բան ընկավ, հարի՛կ,- պատասխանեց Աշխենն ու ավելի կարմրեց իր ստի համար: հետո աննկատ սկսեց գետնից հավաքել ու դեզի արանքները խցկել քամու շաղ տված խոտը:
    Զգաց որ շուտ է հոգնում ու դիմեց ամուսնուն.
    -Գրիգոր ջան ես գնամ, դուք էլ հաց կերեք, մի քիչ դինջացեք, օրը տարի է դեռ, կհասցնեք,- ապա նայեց սկեսրարի կողմը, գլխի ամոթխած շարժումով հրաժեշտ տվեց, ու լաչակն ուղղելով մանրիկ քայլերով բռնեց տունդարձի ճամփան:
    Հեր ու տղա հայացքներով ուղեկցեցին հարսին մինչև մոտակա ոլորանը, ու երբ Աշխենը կորավ տեսադաշտից, Աղասիմ ամին բեղի տակից ժպտալով տղային ասաց.
    -Վայթե հարսը հղի է, դժավարությամբ էր կռանում վեր կենում…
    Գրիգորն ամոթից հայացքը փախցրեց ու քթի տակ ասաց.
    - Որ բան լիներ, կասե էլի, ա՛յ հեր…
    Ու էլի լուռ շարունակեցին աշխատել:

    ***
    Գիշերը քնելուց Աշխենը սիրտ արեց, մթության մեջ ամուսնու ձեռքը բռնեց, դրեց իր որովայնին ու կամաց ականջին շշնջաց.
    - Գրիգո՛ր, սրտիս տակ խլրտում է արդեն…
    Գրիգորը բան չասեց, երկար պահեց ձեռքը կնոջ որովայնին, ասես խլրտոցը զգալու հույսով, ու երբ կինը քնեց շուռ եկավ կողքի վրա: Ողջ գիշեր չքնեց, ուրախությունից սիրտը կոկորդն էր թռչում:

    ***
    Առավոտյան հանդ գնալիս, Աղասիմ ամին նկատեց տղայի աչքերի փայլը, ձեռքով թեթև տվեց վզակոթին ու ժպտալով ասաց.
    - Բա որ ասում էի, ա՛յ շան լակոտ, քթիդ տակ խոսում էիր….,- ապա մտավ թոնրատուն, ցերեկվա համար հաց կապեց:
    Դուրս գալուց մոտեցավ Աշխենին.
    -Հարսե՛, էլ հանդ չգաս, ես հաց եմ վերցրել, քեզ լավ նայի, ներսուդուրս շատ չանես:
    Ճանապարհին հարևան Մամբրեն նայեց Գրիգորի ուսի խուրջինին ու հարցրեց.
    - Աղասիմ ամի, էս հացն ընչի՞ եք հետներդ տանում:
    - Հարսս պատճառավոր ա, Մամբրե ջան:
    - Քո տունը շե՛ն, մեր հարսներին ի՞նչ է էղել, ասենք՝ բերեն,- ու դեպի իրենց բաղը դառնալով որոտաց,- Մանու՜շ, ա՛յ Մանու՜շ… հարսներիցդ մեկին կղրկես Աղասիմ ամիենց հանդը հաց տանե՜ն… լսեցի՞՜ր… Աշխենը պատճառավոր է, չի կարո՜ղ….
    - Լսեցի՜,- եղավ պատասխանը,- Աղասիմ ամուն աչքալուս ասա՜…..
    - Շնորհակալ եմ Մամբրե ջան, հարկավոր չի,- փորձեց հրաժարվել Աղասիմ ամին,- հազար ու մի գործ կունենան….
    - Վաաաա՜, էս ի՞նչ տեսակ մարդ ես, ա՛յ Աղասիմ ամի,- ապա դարձավ Գրիգորին, -էդ խուրջինդ հլա դեսը տուր, - ու նորից որոտաց դեպի բաղը,- Էրեխեքից մեկին ղրկի, լսըմ ե՜ս, թող էս խուրջինը տանեն Աղասիմ ամիենց տուն… ճամփին ա, լսեցի՞՜ր….
    - Ապրես դու, Մամբրե ջան,- ասաց Աղասիմ ամին,- ամա նեղություն ենք տալիս…
    - Քելե՛, օրը ճաշ դառավ,- նրա խոսքը կտրեց Մամբրեն:

    Մի քանի շաբաթ անց արդեն Աշխենի հղիությունը ակնհայտ դարձավ:



    Հ.Գ. Սա գրվել ա 2011-ին ու պիտի շարունակություն ունենար, բայց իրա մասին չգիտեմ ոնց մառացել եմ ոչ գրել եմ շարունակությունը, ոչ էլ սա դրել եմ Ակումբում: Թող էստեղ մնա, միգուցե մի օր անդրադառնամ...
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (09.03.2017), Lusntag Lusine (13.07.2017), Հարդ (09.03.2017), Նաիրուհի (09.03.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Ազնիվը... (պատմվածքներ)
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 15.04.2013, 14:51
  2. Արձակ. Ազնիվը...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 20.03.2013, 02:59
  3. Արձակ. ՅԱՆԱ (պատմվածք «Կլայպեդա» շարքից)
    Հեղինակ՝ Սեպտեմբերի 21, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 22.10.2010, 07:32
  4. Խենթ հայելիների շարքից...
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 09.07.2009, 14:27
  5. «Արտաքին տեսքը` չտեսնված» շարքից
    Հեղինակ՝ KT', բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 05.09.2008, 15:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •