1. Высоцкий „Аисты“
2. Гумилев „Волшебная скрипка“
3. Ахмадулина „Не уделяй мне много времени"
4. Ахматова „Хочу тебе покоя не давать“
5. Ахматова „Сжала руки под тёмной вуалью“
6. Ахматова „Я не любви твоей прошу“
7. Брюсов „Между двойною бездной“
8. Plath “I know the bottom, she says”
9. Lowell “I ask but one thing of you”
10. Полозкова „Простая история“
11. Полозкова „Яблоко“
12. Лиснянская „Ахматовой: Сюда, где забвенье с изменою“
13. Лиснянская „Цветаевой: Легка твоя посмертная кровать”
14. Лиснянская „Ахмадулиной: Среди обыденных забот“
15. Лиснянская „Дoчери“
16. Цветаева „Ахматовой: Узкий, нерусский стан“
17. Земфира „Медленно верно“
Ասում ա. որ էդ հիմարիկի թիթիզություններից հոգնես, մեկ ա իմ մոտ ես գալու։ Սեփական արժանիքի գիտակցություն չի՞։
Ասում ա. դե լավ, նոր փեսա ես, մի քիչ բարի պիտի լինես, թող աղջիկը կարդա իմ բանաստեղծությունները)
Ասում ա. դրանց համատեղ հիշողություններն ու սրտակից զրույցները չեն հետաքրքրում, դրանց ընդամենը հաղթանակի զգացողություն ա պետք. իբր ինձ ավելի կարևոր բաներ են հետաքրքրում, քան էդ սիրունիկ հիմարիկներին։
Լրիվ ինքն իր արժեքը իմացող մարդու խոսքեր են։
Իսկ որտե՞ղ ես տեսնում ինքն իրեն քլնգոց։
Վերջին խմբագրող՝ Արէա: 10.03.2017, 21:47:
Ես լրիվ ուրիշ ձև եմ ընկալում․․․ քո կարծիքով ինչո՞ւ է ասում տուր, որ կարդա իմ բանաստեղծությունը ու իմ պատկերը պահի, եթե նրան բացարձակ հաղթանակն է կարևոր։ Ես սրանից հասկանում եմ, որ «իմ բանաստեղծությունները ցույց են տալիս սիրո մեջ պարտություն ապրած անձի, իմ պատկերի մեջ էլ տգեղ կին է տեսնելու»։
Չեմ էլ կարծում թե նկատի ուներ, որ ինձ ավելի կարևոր բաներ են հետաքրքրում (զրույցներ ընկերական), քանի որ կա նաև առաջին օրերի մասին ակնարկ․․․ իսկ առաջին օրերի քնքշություն բոլորի մոտ էլ լինում եմ։ Կարծում եմ ասյտեղ ևս ինքնաքլնգում ա, յանի ես պարտված եմ, ու ինձնից քեզ խորհուրդ, այդ պարտությանս լուրը սիրածիդ էլ հասցրու, ու որ նրա համար իմ անձի նկատմամբ հաղթանակը ավելի կարևոր է քան այն բաները, ինչ դու կմտածեիր տալ (նաև ինքնակենտրոնացում՝ ուրիշի երջանկությունը իմ անձով էլ է պայմանավորված)։
Իր մոտ հետ վերադառնալն էլ չեմ կարծում թե սեփական արժանիքների գնահատակն է։ Ասում է, որ հասնի էն վիճակի, որի պատճառով (կարելի է ենթադրել) ինձնից էլ փախար, չմտածես հետ գաս մոտս, հանդիսավոր գիշեր ինձ պարգևելու, քանզի ես քեզ չեմ ճանաչում (հաշտվել եմ կորուստիս հետ) ու այդ անցողիկ երջանկությունն էլ քեզ չեմ կարողանալու տալ (կարելի է նաև հասկանալ՝ մի կաթիլ երջանկության համար ինձ լքած անձին հետ ընդունելու ես չունեմ, ինչը ցույց է տալիս հաստատակամություն, բայց ոչ սեփական արժանիքների հասկացողություն)։
Տուր չէ՝ թող։ Թող կարդա։ Մի արգելի։ Թող կարդա իմ բանաստեղծությունները, թող զգա թե ումից ա խլել քեզ, թող տեսնի ոնց եմ տանջվում քեզ կորցնելուց, իրեն էդ հաղթանակի զգացումն ա պետք ընդամենը, իրեն համատեղ հիշողություններ ու զրույցներ պետք չեն։
Երբ ասում ա, թե նրանց էդպիսի բաներ չեն հետաքրքրում, լռեյլայն ի նկատի ունի՝ ի տարբերություն ինձ։ Հակառակ դեպքում հազար բան կարա լինի, որոնք նրան չեն հետաքրքրի, ինչի՞ ա կոնկրետ երևույթներ նշում։
- Ասում է, որ հասնի էն վիճակի, որի պատճառով (կարելի է ենթադրել) ինձնից էլ փախար
Ո՞նց էս եզրակացության եկար։ Հակառակը. ասում ա շուտով հոգիդ գերհագենալու ա էդ հիմարիկից, ու զզվելու էս էդ ամեն ինչից, էդ ժամանակ մոտս չգաս հանկարծ։
- հանդիսավոր գիշեր ինձ պարգևելու
Իսկ էսպիսի բան ուղղակի չկա բանաստեղծության մեջ։ Ասում ա չգաս մոտս, գնա երջանկությունդ վայելի, ես չեմ կարող քեզ քո ընտրած երջանկությունից փրկել։
Վերջին խմբագրող՝ Արէա: 10.03.2017, 22:26:
Ու նաև կարծում եմ որ «этим дурочкам» նկատի ունի ոչ թե կոնկրետ այդ ուրիշ կնոջ տիպը, այլ ընդհանրապես կանանց, քանի որ սա հակադրվում է «Ведь так любезны женихи!» որակմանը։ Ես սա հասկանում եմ որպես՝ փեսացուները սիրալիր են, իսկ կանանց իրենց մրացակցի նկատմամբ հաղթանակի զգացումը ավելի է պետք քան ուրիշ բաները, որ քո որպես փեսացուի սիրալիրությունը կարող է տալ։ Կարծում եմ այսպիսի վերաբերմունքը նաև ցույց է տալիս հեղինակի հուզականությունը, ու որ հեղինակն էլ կուզեր այդպիսի հաղթանակ, բայց քանի որ իրեն խորապես պարտված է համարում, խորհուրդ է տալիս դրա լուրը տեղ հասցնել։
Քչփորեցի ահագին․․․
Նախ մի տարբերություն այստեղ բերված տարբերակի ու Ֆրեյնդլիխի արտասանածի միջև․
А этим дурочкам нужней
Сознанье полное победы,
Чем дружбы светлые беседы
И память первых юных дней...
Այսպես ա Ֆրեյնդլիխը արտասանում, իսկ այստեղի տարբերակում․ «И память первых нежных дней...»։
Հիմա, որ կարդացի բանաստեղծության ողջ ենթապատմությունը («Период Адамович» в жизни Гумилёва), փոխեցի կարծիքս «дурочка»-ի մասին, ինչպես նաև ինքնաքլնգման կարևորության մասին։ Հիմա Ֆրեյնդլիխի մատուցածը համարում եմ «լրիվ ինքը», ու այդ «юных»-ը «нежных»-ի փոխարեն ավելի է ընգծում այն, որ այդ սրտակից զրույցները իր հետ էր (Գումիլյովն ու Ախմատովան երիտասարդ տարիքից էին կապված)։ Չգիտեմ սա իրական տարբերակ է եղել բանաստեղծության, թե ոչ (համացանցում որոնումները բան չտվեցին), բայց այստեղի տարբերակի «И память первых нежных дней...»-ը ահագին խաբել էր ինձ․․․
Հաշվի առնելով թե ինչպես էր Ախմատովան վերաբերվում Գումիլյովին, ու ինչպես է արտահյտվել Ադամովիչի մասին, կարծում եմ, որ այս բանաստեղծության մեջ ավելի շատ ամբարտավանություն է արտահայտված, քան կորուստ։ Իսկ այս տողերը․
Дай ей читать мои стихи,
Дай ей хранить мои портреты —
կարծում եմ արտահայտում է այն, որ Ադամովիչը տարված էր Ախմատովայով, և Ախմատովայից ամուսին տանելը իր համար արդեն իսկ հաղթանակ է։ Այստեղ երևի և ես, և Արէան սխալ էինք՝ կարծելով թե կորուստից տանջվող կնոջ նկատմամբ հաղթանակ էր հեղինակը ներդրել։ Չեմ կարծում թե այստեղ բնավ կորուստի մասին խոսք կա։
Բայց հա, Ախմատովայից ինքնակենտրոնացած ինքնաքլնգում սպասում եմ, մեղմ ու բարյացակամ վերաբերմունք՝ ոչ։ Ու շարունակում եմ կարծել, որ երգը լրիվ կեղծավոր ա։
Ես, օրինակ, կարդալիս երկակի զգացողություն եմ ունեցել բանաստեղծության հետ կապված, դրա համար հա՛մ Ֆրեյնդլիքի մեկնաբանությունն եմ հասկանում, հա՛մ էլ երգինը, ու կարծում եմ՝ հեղինակն ինքն էլ տարբեր պահերի կարող էր նույն բանաստեղծությունը նշված երկու ձևով էլ գրած լինել՝ կախված հոգեվիճակից։ Նենց որ, իմ կարծիքով, երկու մեկնաբանությունները կռվացնելն իմաստ չունի, ուղղակի էս ընկալումների տարբերությունը հաշվի առնելով՝ թարգմանության բարդությունը երևի նաև էն ա լինելու, որ թարգմանությունն էլ լինի նույնքան բազմանշանակ, որքան բնագիրն ա, որ ով ոնց ուզի՝ մեկնաբանի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Առավոտյան քվեարկությունը կփակվի, ու կբացեմ մրցութային թեման։
Ցանկության դեպքում, դեռ կարող եք քվեարկել, ժամանակ կա։
Էս բանաստեղծությունն ինչ լավն ա, ափսոս, որ հեռու եմ թարգմանչական գործից:
Հավես կլիներ, որ մեկը թարգմաներ, արտամրցութային ուղարկեր:
Lowell "To a friend"
I ask but one thing of you, only one,
That always you will be my dream of you;
That never shall I wake to find untrue
All this I have believed and rested on,
Forever vanished, like a vision gone
Out into the night. Alas, how few
There are who strike in us a chord we knew
Existed, but so seldom heard its tone
We tremble at the half-forgotten sound.
The world is full of rude awakenings
And heaven-born castles shattered to the ground,
Yet still our human longing vainly clings
To a belief in beauty through all wrongs.
O stay your hand, and leave my heart its songs!
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ