1. Высоцкий „Аисты“
2. Гумилев „Волшебная скрипка“
3. Ахмадулина „Не уделяй мне много времени"
4. Ахматова „Хочу тебе покоя не давать“
5. Ахматова „Сжала руки под тёмной вуалью“
6. Ахматова „Я не любви твоей прошу“
7. Брюсов „Между двойною бездной“
8. Plath “I know the bottom, she says”
9. Lowell “I ask but one thing of you”
10. Полозкова „Простая история“
11. Полозкова „Яблоко“
12. Лиснянская „Ахматовой: Сюда, где забвенье с изменою“
13. Лиснянская „Цветаевой: Легка твоя посмертная кровать”
14. Лиснянская „Ахмадулиной: Среди обыденных забот“
15. Лиснянская „Дoчери“
16. Цветаева „Ахматовой: Узкий, нерусский стан“
17. Земфира „Медленно верно“
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Սամ, սկզբում ես էլ էի էդպես մտածում, ասում էի. լավ, սրա ինչը թարգմանենք։
Հետո սկսեցի վերլուծություններ կարդալ, տարբեր մարդկանց մատուծմամբ ասմունքներ, երգեր լսել, ու էնքան սիրեցի, որ հիմա ամաչում եմ սկզբնական կարծիքիս համար։
Երևի սկզբում մի քիչ նեղսրտությունս էր խանգարում, որ իմ հավանած տարբերակներից չի ընտրվել։
Բայց հիմա անկեղծ, սա իմ ամենահավանած տարբերակն ա դարձել։
Այ էս սկզբի երգը լսի, տես ինչ լավն ա. https://www.chitalnya.ru/work/623686/
Վերջին խմբագրող՝ Արէա: 10.03.2017, 19:18:
Ֆրեյնդլիխի կատարումը չհավանեցի․ ինչ-որ թաքնված չարություն կար մեջը ու լքված քնոջ ձևական ահրամարհանք՝ տակը լիքը քողարկված ցավով։
Ես էս բանաստեղծությունը շատ բարի եմ ընկալել, հա, հետն էլ ցավ կա մեջը, բայց ոչ նենգ տողատակեր ու հեգնանք։
Արէա (10.03.2017)
ivy (10.03.2017)
Sambitbaba (10.03.2017), Ուլուանա (11.03.2017)
Բարի՞․․․ բարի՞ախր ամբողջ բանաստեղծությունը քմծիծաղ ա ու ինքն իր նկատմամբ ցինիզմ, ինքնահեգնանք․․․ Ֆրեյնդլիխին իմ կարծիքով հենց այդ ինքն իր նկատմամբ ցինիզմն էլ պակասում է․․․ ըստ իս, այս բանաստեղծությունը գրված չի դիմացինի համար, գրված ա ինքն իր համար․․․ самобичевание... նաև նենգ նպատակներով, ինքդ քեզ ուզում ես ցավ հասցնես, որ կորուստի բուն ցավը խլացնես․․․ երգը իմ կարծիքով շատ կեղծավոր ա․․․ ասենք, որ այս բանաստեղծությունը ինքդ քեզ համար գրել ես, ու մի 100 անգամ կարդացել ես, ու արդեն առանց բառերի մեջ խորանալու հին ցինիկա-քմծիծաղոդ վիճակը բարի ժպիտով ես հիշում, այ տենց էլ երգում ես ուրիշների համար․․․
Ասածս էր, ոչ Ֆրեյնդլիխինը ինձ անկեղծ թվաց, ոչ էլ երգը, բայց Ֆրեյնդլիխի մոտեցումը շատ ավելի է համապատասխանում իմ Ախմատովայի ընկալմանը․․․ այ որ մի քիչ ավել քմծիխաղ ու ինքնացինիզմ ավելացվեր, մի քիչ էլ ինքնակենտրոնացում՝ ինքնախույս էքսպրեսիայի փոխարեն, շատ ավելի տեղին կլիներ․․․
Սաղ հեչ, ե՞րբ ենք սկսում։ Կարճ չկապե՞նք ու անցնենք գործի։![]()
Թույլ տուր ասել, որ լրիվ հասկանում եմ քեզ:
Բայց, Շին ջան, պետք չէ կուլ գնալ մեծ դերասանների զգացմունքներին: Նույն այդ Ֆրեյնդլիխը, առանց այդ միկրոֆոնից հեռանալու, կարող է այդ նույն բանաստեղծությունը յոթ տարբեր ձևերով կարդալ, և բոլոր անգամներն էլ բացարձակ համոզիչ: Սեփական փորձից եմ ասում, տաս տարուց ավել աշխատել եմ հետը...
Բայց մեկ է, Արէա ջան, այս բանաստեղծությունն ինձ չի կպնում: Քանի անգամ կարդացի ախր:
Էն մեկը՝ „Хочу тебе покоя не давать“, - լավ էլ կպավ, կարողացա շնչել նրա հետ նույն հանգով: Բայց էս մեկն իրոք շատ է կանացի...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Ծլնգ (10.03.2017)
ivy (10.03.2017)
եսիմ․․․ ես Ախմատովային ինչ-ինչ, բայց մեղմ ու հասկացող չեմ ընկալում․․․ իսկ իր գործերը իր անձից զատ չեմ կարողանում դիտել։
Համ էլ, ո՞ւր է այդ բանաստեղծության մեջ իր արժեքը հասկանալու մասին գոնե մեկ ակնարկ․․․ ինքն իրեն քլնգում է՝ ինքն իր մեջ կենտրոնացած մնալով։ Յանի այդ ուրիշին իմ նկատմամբ հաղթանակը ավելի կարևոր է քան քո հետ զրույցները, ու դե դու էլ այնքան բարի ես գտնվելու, որ իրեն մատուցելու ես այդ հաղթանակը։ Ու ընդհանրապես, այդ երջանկության ցնծությունը որ անցնի, գիտեմ ուզենալու ես ինձ մոտ գալ, բայց չգաս, եթե ես տենց վատն եմ, ես ավելի լավը չեմ լինելու քո արտաքուստ երջանկությունից հետո։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ