Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: Little Free Library / Փոքրիկ անվճար գրադարան

  1. #1
    շշմած ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Հասցե
    Մյունխեն
    Գրառումներ
    7,989

    Little Free Library / Փոքրիկ անվճար գրադարան

    Վերջերս իմացա Little Free Library-ի մասին ու նաև նրա մասին, որ արդեն Հայաստանում էլ են գործում այս անվճար պստիկ գրադարանները:

    Գաղափարը շատ պարզ է. փողոցում տեղակայված փոքրիկ տնակ-գրադարակից կարելի է ցանկացած պահի գիրք վերցնել՝ կարդալու համար կամ թողնել մեկը՝ ուրիշների համար:

    Էսպիսի գրադարան «հիմնելու համար» պետք է այն գնել littlefreelibrary-ից և դառնալ տվյալ համայնքի համար «գրադարանավար» կամ այսպես կոչված «ստյուարդ»:

    Ի՞նչ կարծիքի եք կոնցեպտի մասին:
    Երևանում նկատե՞լ եք էս փոքրիկ գրադարան-տնակները, օգտվո՞ւմ եք:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lusina (08.03.2017), Marcus (09.03.2017)

  3. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    30
    Գրառումներ
    21,275
    Բլոգի գրառումներ
    17
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջերս իմացա Little Free Library-ի մասին ու նաև նրա մասին, որ արդեն Հայաստանում էլ են գործում այս անվճար պստիկ գրադարանները:

    Գաղափարը շատ պարզ է. փողոցում տեղակայված փոքրիկ տնակ-գրադարակից կարելի է ցանկացած պահի գիրք վերցնել՝ կարդալու համար կամ թողնել մեկը՝ ուրիշների համար:

    Էսպիսի գրադարան «հիմնելու համար» պետք է այն գնել littlefreelibrary-ից և դառնալ տվյալ համայնքի համար «գրադարանավար» կամ այսպես կոչված «ստյուարդ»:

    Ի՞նչ կարծիքի եք կոնցեպտի մասին:
    Երևանում նկատե՞լ եք էս փոքրիկ գրադարան-տնակները, օգտվո՞ւմ եք:
    Գաղափարն իհարկե շատ լավն ա: Կոնկրետ էս մեկին ծանոթ չեմ, բայց նմանատիպ այլ պրոյեկտների բավական ծանոթ եմ, ու ահագին հիասթափեցնող ա, որովհետև մարդիկ փաստացիորեն թողնում են էնպիսի գրքեր, որոնցից ուզում են ազատվել, ոչ թե էնպիսիք, որ ուզում են ուրիշներն էլ կարդալ: Արդյունքում՝ լիքը մակուլատուրա ա կուտակվում, վերցնող չկա: Բայց շատ ուրախ կլինեմ, եթե իմանամ, որ էս փոքրիկ գրադարաններն այլ սկզբունքով են գործում:

  4. #3
    շշմած ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Հասցե
    Մյունխեն
    Գրառումներ
    7,989
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաղափարն իհարկե շատ լավն ա: Կոնկրետ էս մեկին ծանոթ չեմ, բայց նմանատիպ այլ պրոյեկտների բավական ծանոթ եմ, ու ահագին հիասթափեցնող ա, որովհետև մարդիկ փաստացիորեն թողնում են էնպիսի գրքեր, որոնցից ուզում են ազատվել, ոչ թե էնպիսիք, որ ուզում են ուրիշներն էլ կարդալ: Արդյունքում՝ լիքը մակուլատուրա ա կուտակվում, վերցնող չկա: Բայց շատ ուրախ կլինեմ, եթե իմանամ, որ էս փոքրիկ գրադարաններն այլ սկզբունքով են գործում:
    Կարծում եմ, «ստյուարդները» կարող են վերահսկել մի քիչ:

  5. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    33
    Գրառումներ
    11,342
    Գաղափարը լավն ա թղթի վրա, բայց առանց խիստ վերահսկողության չի աշխատում։ Մի հատ կա Արամի փողոցի վրա, մի ժամանակ միշտ դատարկ էր, իսկ էս վերջերս Եհովայի Վկաներն են հայտնաբերել ու մեջը մենակ իրենց գրքերն ու բրոշյուրներն են դրված, ստիպված էդ ամբողջը վերցրեցի նետեցի աղբամանը։

    Չեմ կարծում, որ էդ գրադարաններում երբևէ որևէ գիրք գտնեմ, որը կարդալու արժանի լինի։
    I may be paranoid but no android!

  6. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    30
    Գրառումներ
    21,275
    Բլոգի գրառումներ
    17
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, «ստյուարդները» կարող են վերահսկել մի քիչ:
    Եսի՞մ: Գրքափոխանակության դեպքում էլ դրանով զբաղվող կաֆեներն ու այլ վայրերը կարող են վերահսկել, բայց արի ու տես, որ գրադարակներում մենակ զիբիլ ա: Ամեն դեպքում, կուզեի նախ իմ աչքով տեսնել փոքրիկ գրադարանների մասին գաղափար կազմելու մասին:

    Ուսումնասիրեցի, Դանիայում չորս հատ կա, չորսն էլ կորած-մոլորած տեղերում են: Ըստ երևույթին, էնպիսի տեղեր են, որտեղ մեծ անվճար գրադարանները հասանելի չեն

  7. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,188
    Բլոգի գրառումներ
    4
    Անտարբեր եմ: Այսինքն՝ լավ բան ա, բայց ինձ պետք չի: Մի տեսակ ռանդոմություն կա մեջը, իսկ ես արդեն չեմ էլ հիշում՝ երբ եմ վերջին անգամ պատահականության սկզբունքով գիրք ընտրել:
    DIXI
    carpe noctem

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.03.2017), մարդագայլուկ (08.03.2017), Ռուֆուս (09.03.2017)

  9. #7
    Պատվավոր անդամ LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    1,507
    Նախկին տանս մոտ մի հատ կար, տնակ չէր բայց, "բազմահարկ" շենք, մետրուկիսնոց բաձրությամբ։ Քանզի ես շատ եմ փողոցում գտած պատահական բաների վրա ժամանակ ծախսում, մոտեցա փորփրեցի, զուտ սովետական ագիտացիոն գրականություն էր, մեկ էլ մի քանի նեղ մասնագիտական գրքեր, օրինակ տեխնիկայի մասին, հետն էլ ասենք լամպային հեռուստացույցների, կամ ռադիոների, ու լիքը գովազդային ժուռնալներ։ Հետո նկատեցի, որ մենակ տատիկ պապիկներ են մոտը կանգնած լինում։ Իրանց համար նոստալգիայի անկյուն էին սարքել։
    L.S.F.

  10. #8
    Ինձ թվում ա ընդամենը պուպուշ գաղափար ա։ Բայց մենակ էդքան բան։
    “My God - it's full of stars!”

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (08.03.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •