Արէա-ի խոսքերից
Ծլնգ ջան, չափ ասելով ի նկատի ունեմ վանկերի քանակը, և տողերում էական շեշտերի (որը ապահովում է երաժշտականությունը) համընկումը։
Տես, բերված օրինակում առաջին տողը.
Буря мглою небо кроет
Փորձի արտասանել, հստակ առանձնացված 4 երկվանկեր են.
Буря | мглою | небо | кроет
Հիմա Թումանյանինը.
Հողմը | մեգով | երկինքն | առնում
Նույն հստակ շեշտադրված 4 խմբերն են։
Հաջորդ տողը.
Вихри снежные крутя
Գալարում է բուքը ձյան
Էստեղ էդպիսի հստակ շեշտադրված կտորներ չկան, ու Թումանյանն էլ չի պահպանել, բայց էս դեպքում էլ հանգն ա պահել. крутя - բուքը ձյան, որը էլի հայերեն տեքստին նույն երաժշտական հնչողությունն ա տալիս, ինչ ռուսերենինը։
Էնպես որ չափը պահելու համար պարտադիր չի բոլոր շեշտերը ճշտությամբ վերարտադրել, բավական ա պահել երաժշտական տեմպը, հնչողությունը։
Էջանիշներ