User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 49 համարի արդյունքները՝ ընդհանուր 49 հատից

Թեմա: Չափածո թարգմանության մրցույթ N3

  1. #46
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,710
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էլ Ցվետաեվան Ախմատովայի մասին.
    ...
    Էս էլ Զեմֆիրան Ցվետաեվայի մասին՝ օգտագործելով վերևի բանաստեղծությունը.
    ...

    Էս երկուսը թարգմանել ու իրար կողք դնելն էլ շատ հետաքրքիր բան կլինի:
    +1 կողմ էս տարբերակին

  2. #47
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծլնգ ջան, չափ ասելով ի նկատի ունեմ վանկերի քանակը, և տողերում էական շեշտերի (որը ապահովում է երաժշտականությունը) համընկումը։

    Տես, բերված օրինակում առաջին տողը.

    Буря мглою небо кроет

    Փորձի արտասանել, հստակ առանձնացված 4 երկվանկեր են.

    Буря | мглою | небо | кроет

    Հիմա Թումանյանինը.

    Հողմը | մեգով | երկինքն | առնում

    Նույն հստակ շեշտադրված 4 խմբերն են։

    Հաջորդ տողը.

    Вихри снежные крутя

    Գալարում է բուքը ձյան

    Էստեղ էդպիսի հստակ շեշտադրված կտորներ չկան, ու Թումանյանն էլ չի պահպանել, բայց էս դեպքում էլ հանգն ա պահել.
    крутя - բուքը ձյան, որը էլի հայերեն տեքստին նույն երաժշտական հնչողությունն ա տալիս, ինչ ռուսերենինը։

    Էնպես որ չափը պահելու համար պարտադիր չի բոլոր շեշտերը ճշտությամբ վերարտադրել, բավական ա պահել երաժշտական տեմպը, հնչողությունը։
    Հա, վանկային չափը պահպանել է Թումանյանը, բայց այդ երկվանկանի չափերի մեջ ռուսերենում շեշտադրումը շատ կարևոր է (ինչը և տարբերակում է յամբը քորեյից)։ Նայի, ռուսերենը այսպես է «հնչում».

    Դամ-տա | Դամ-տա | Դամ-տա | Դամ -տա,
    Դամ-տա | Դամ-տա | տա-տա | Դամ

    Бу́-ря | мгло́-ю | не́-бо | кро́-ет,
    Ви́х-ри | сне́ж-ны |-е кру| -тя́;

    Իսկ հայերեն թարգմանությունը.

    Դամ-տա | տա-Դամ | տա-Դամ | տա-Դամ
    տա-տա | Դամ-տա | Դամ-տա | Դամ

    Հողմ-ը | մե-գով | եր-կինքն | առ-նում
    Գա-լա |-րում է | բու-քը | ձյան

    Սրանք էապես տարբեր վանկաշեշտական չափեր ունեն, չնայած որ վանկական չափի տեսանկյունից նույնն են։ Այդ բանաստեղծությունը քորեյիկ տետրամետրի դասագրքային օրինակ է, իսկ հայերենն՝ իր կարծր շեշտադրմամբ, բացարձակ քորեյ (ու ընդհանրապես տարատեսակ վանկաշեշտական չափեր) լավ չի ընդունում։ Թումանյանի թարգմանության առաջին տողը ավելի շատ յամբիկ է, իսկ երկրորդը՝ քորեյիկ... բայց հա... գոնե վանկային չափի պահպանումը լավ կլիներ։

  3. #48
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս երկուսը թարգմանել ու իրար կողք դնելն էլ շատ հետաքրքիր բան կլինի:
    Երևի էս անգամ դեռ մի բանաստեղծություն վերցնենք, որ գործը շատ չդժվարանա։

  4. #49
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,710
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Երևի էս անգամ դեռ մի բանաստեղծություն վերցնենք, որ գործը շատ չդժվարանա։
    Զեմֆիրաինը

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ո՞րն եք ավելի արժևորում՝ չափածո՞ն, թե՞ արձակը
    Հեղինակ՝ AgaTa, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 19.07.2013, 16:02
  2. Չափածո զրույց
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 452
    Վերջինը: 07.02.2013, 17:41
  3. Նոր ստեղծագործական նախագիծ (չափածո)
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Գրական նախագծեր
    Գրառումներ: 135
    Վերջինը: 06.05.2011, 13:18
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 06.01.2009, 19:49
  5. Չափածո զրույց [2006-2008]
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 484
    Վերջինը: 21.12.2008, 01:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •