Հա, վանկային չափը պահպանել է Թումանյանը, բայց այդ երկվանկանի չափերի մեջ ռուսերենում շեշտադրումը շատ կարևոր է (ինչը և տարբերակում է յամբը քորեյից)։ Նայի, ռուսերենը այսպես է «հնչում».
Դամ-տա | Դամ-տա | Դամ-տա | Դամ -տա,
Դամ-տա | Դամ-տա | տա-տա | Դամ
Бу́-ря | мгло́-ю | не́-бо | кро́-ет,
Ви́х-ри | сне́ж-ны |-е кру| -тя́;
Իսկ հայերեն թարգմանությունը.
Դամ-տա | տա-Դամ | տա-Դամ | տա-Դամ
տա-տա | Դամ-տա | Դամ-տա | Դամ
Հողմ-ը | մե-գով | եր-կինքն | առ-նում
Գա-լա |-րում է | բու-քը | ձյան
Սրանք էապես տարբեր վանկաշեշտական չափեր ունեն, չնայած որ վանկական չափի տեսանկյունից նույնն են։ Այդ բանաստեղծությունը քորեյիկ տետրամետրի դասագրքային օրինակ է, իսկ հայերենն՝ իր կարծր շեշտադրմամբ, բացարձակ քորեյ (ու ընդհանրապես տարատեսակ վանկաշեշտական չափեր) լավ չի ընդունում։ Թումանյանի թարգմանության առաջին տողը ավելի շատ յամբիկ է, իսկ երկրորդը՝ քորեյիկ... բայց հա... գոնե վանկային չափի պահպանումը լավ կլիներ։![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ