Բարև ձեզ, ես դիպլոմային աշխատանք եմ գրում և շատ եմ խնդրում ինձ օգնել: Հարցս հետևյալն է. տարբեր օգտատերեր իրենց անձնական էջերից մուրտքագրում են համապատասխան դաշտը, և այդ տվյալը, որն իրենից ներկայացնում է թիվ, մուտքագրվում է բազա: Այնուհետև պետք է համեմատվեն այդ թվերը, և դրանցից ամենամեծը արտապատկերվի մեկ այլ դաշտում, և այդ ամենը այնքան ժամանակ, քանի դեռ տրված ժամանակը չի ավարտվել: Ես ուղղակի շատ հեռու եմ ծրագրավորումից, բայց եթե դուք ինձ որևէ նյութ ուղարկեիք, կամ տեսահոլովակ, որը մոտ կլիներ այս խնդրին, ես շատ շնորհակալ կլինեի: Ուղղակի նույնիսկ չգիտեմ ինչ գրեմ բրաուզերներում, որպեսզի գտնեմ հարցիս պատասխանը: