Խորխոռունիներ, Խոռխորունիներ, Խոռխորունիք, նախարարական տոհմ հին Հայաստանում։ Տոհմական «հայրենիքը» (կալվածքը) եղել է Տուրուբերան նահանգի Խորխոռունիք գավառը։ Մովսես Խորենացու մոտ պահպանված ավանդական պատմությունը Խորխոռունիների նահապետ ու անվանադիրը համարում է Հայկ Նահապետի Խոռ որդին։ Ըստ նույն պատմության, Վաղարշակ թագավորը Խորխոռունիներին հանձնարարեց Հայոց Արշակունիների թիկնազորության գործակալությունը, որը նրանք վարեցին մինչև Արշակունի արքայատան անկումը (428)։
Հետագայում Խորխոռունիների իշխանները ավանդական իրավունքով շարունակել են կրել «Հայոց մաղխազ» պատվավոր տիտղոսը։ Հայոց զորաբանակին Խորխոռունիները մասնակցել են 1000 հեծյալով։ Ըստ «Ներսեսի վարք»-ում պահպանված Գահնամակի, Խորխոռունիները ունեցել են չորս տոհմաճյուղ։ Մովսես Խորենացին Խորխոռունիներից հիշատակում է Սուրեն իշխանին, որը 380–ականի վերջին Վահան Առավեղյանի ու Աշխադար Դիմաքսյանի համագործակցությամբ հափշտակեց բյուզանդական մասի Հայոց թագավոր Արշակ Գ–ի գանձերը և անցավ պարսկական մասի Հայաստանում թագավորող Խոսրով Դ–ի տիրապետության ներքո։ Ղազար Փարպեցին վկայում է, որ Արտաշատի 449–ի ժողովում Պարսից Հազկերտ արքայի՝ հայերի դավանափոխության մասին հրովարտակի մերժողական պատասխանին Խորխոռունիներից մասնակցում էր Վրիվ մաղխազը։ Նույն պատմիչը տեղեկացնում է, որ Վարդանանց պատերազմում Գադիշո Խորխոռունին կռվել է Վասակ Սյունու, Խորեն Խորխոռունին՝ Վարդան Մամիկոնյանի կողմում։
Պարսից դեմ Խաղխաղի ճակատամարտում Խորեն Խորխոռունին գլխավորել է հայկական բանակի ձախ, իսկ Ավարայրի ճակատամարտում՝ աջ թևը։ Վերջին ճակատամարտում հերոսաբար նահատակված Խորեն Խորխոռունուն հայ եկեղեցին դասել է սրբերի շարքը։ Սեբեոսը VI դ. վերջին Խորխոռունիներից հիշատակում է Ատատ և Թեոդոս, իսկ VII դ. 1-ին կեսին՝ Վահան իշխանին։ X դ. հիշվում են Խորխոռունի իշխաններ Սարգիսը և Արտավազդը։
Գաղթական (14.11.2018)
Արա, դե մարդու բարեկամը սենց պիտի լինի էլի, որ քեզ ոտի վրա իշխանական տոհմի շառավիղ հռչակի )))
You made my day!
Իսկ հեչ ուսումնասիրել ե՞ք, ինչ-որ փաստաթղթեր, հիշատակումներ, մատյաններ և այլն կա՞ն՝ Խոռխոռունի իշխանական տոհմի ու Բիթլիսի Քյանդարյանների կապը հաստատող:
Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..
Գիտունիկ (14.11.2018)
Գաղթական (14.11.2018)
Գիտունիկ (14.11.2018)
Ի տարբերություն ինձ, ամուսինս իր նախնիների մասին համարյա ոչինչ չգիտի։ Ասեմ ոչինչ, դուք հասկացեք անգամ հարազատ տատիկների օրիորդական ազգանունը չգիտի, ոչ էլ կյանքից մանրամասներ։ Ու դա չի նշանակում, որ չի հետաքրքրում։ Ուղղակի ոչ ոք իրեն երբևէ ոչինչ չի պատմել։ Մի անգամ տարիներ առաջ գնացել էինք Վայլե քաղաք, ու իր տատիկ-պապիկի գերեզմանը փնտրելիս հանդիպեցինք իր ազգանունով լիքը անծանոթ մարդկանց գերեզմանների, որ գաղափար չունեն՝ ովքեր են (իսկ ինքը շատ հազվագյուտ ազգանուն ունի)։
Էս քանի օրը, երբ ամուսնուս ծնողներին էինք հանդիպել, հանկարծ ամուսնուս մայրը խոսքի մեջ ասաց, որ իր մոր օրիորդական ազգանուններից մեկը Լագոնի էր։ Ամուսնուս ահագին հետաքրքրեց. ուրեմն ինչ-որ իտալական արմատներ կան։ Բայց մայրը ոչինչ չգիտեր, բացի ազգանունից։
Մի քիչ գուգլեցինք։ Լագոնի անունով սրճարան գտանք Կոպենհագենում։ Հետո Դանիայում ապրող լիքը այլ Լագոնիների գտանք։ Հետո պարզեցինք, որ ազգանունն ամենատարածվածը Դանիայում է։ Մտածեցինք՝ երևի Իտալիայում վերացել է։ Երբ մի քիչ էլ փորեցինք, հավականան ստուգաբանության հանդիպեցինք, թե՝ երևի ընտանիքների ամուսնությունից առաջացած ազգանուն է, իտալերեն «լագո» («լիճ») և դանիերեն «նի» («ինը») բառերի միասնությունն է. «ինը լիճ»։ Հետաքրքիր ստուգաբանութուն։ Բայց մեզ դեռ հետաքրքիր էր, թե ազգանունն ինչպես է ամուսնուս մորական տատը ժառանգել։
Երբ մի լավ խորացանք, ինտերնետում գտանք ամուսնուս տատիկի ծնողների անունները։ Հետո արդեն մի տոհմածառ գտանք։ Ինչքան հետ էինք գնում, միևնույն է, Լագոնին կար ու կար։ Ու մեկ էլ 18-րդ դարում քըրթ կտրվում է Նիկոլայ անունով մի նախնիի վրա, որի ծնողները լրիվ ուրիշ ազգանուններ ունեին։ Այսինքն, որևէ կնոջ բերած օրիորդական ազգանուն չէ։ Դանիայում դա լրիվ հնարավոր է. ամուսնանալիս մարդիկ իրենց ազգանունները միացնում են, ու այն, որը «վերջին անունն» է, այսինքն՝ պաշտոնական ազգանունը, հաճախ կարող է մորից ժառանգված լինել, ինչպես հենց ամուսնուս դեպքում։
Նիկոլայի էջը մի լավ պրպտելուց հետո գտանք մի հատված, որտեղ Լագոնի ազգանվան ստուգաբանությունն է տրվում։ Պարզվում է՝ այդ ժամանակներում գյուղացիներն ազգանուններ չունեին, այլ պարզապես կոչվում էին «այսինչի որդի», «այսինչի դուստր»։ Բայց սկսեցին գյուղացիներին թույլատրել ազգանուն ունենալ՝ հրաժարվելով հայրանուններից։ Այսպիսով, Նիկոլայը վերցրեց, իր անվան վանկերը թարս հերթականությամբ շարեց և ստացավ լա-գո-նի։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ