User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Ընտանեկան ծառ

  1. #1
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ընտանեկան ծառ

    Հնում հայերի մոտ ընդունված է եղել ճանաչել սեփական նախնիների առնվազն 7 սերունդ:
    Այստեղից էլ՝ գործել է չգրված կանոն, որ ամուսինների միջև առնվազն «7 պորտ»-ի տարբերություն պիտի լինի՝ առողջ ժառանգներ ունենալու համար:

    Իսկ որքանո՞վ ենք մենք այսօր ծանոթ մեր սեփական ընտանիքի պատմությանը:

    Եկեք պատմենք պատմություններ՝ մեր սեփական կամ մեզ ծանոթ ընտանիքների:

    ա) ինչպե՞ս է քո ազգանունը
    բ) ինչպե՞ս է այն ձևավորվել
    գ) ինչպե՞ս է անվանվել քո ցեղը/ազգը հնում/այսօր
    դ) ինչպիսի՞ն է նրա պատմությունը
    ե) Հայոց աշխարհի դեպի ո՞ր շրջան են ձգվում արմատներդ
    զ) ի՞նչ հայտնի մարդիկ են եղել նախնիներիդ մեջ, որոնց մասին դու գիտես
    է) ունե՞ք այսօր կամ ունեցե՞լ եք դուք ընտանեկան ծառ: եթե այո՝ ումի՞ց է այն սկիզբ առնում և ինչու: ո՞վ է այսօր դա պահպանում ու լրացնում: (Ընտանեկան ծառի տեղադրումը ողջունվում է)
    Վերջին խմբագրող՝ Գաղթական: 05.03.2017, 10:38:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (05.03.2017), Tiger29 (05.03.2017), Ուլուանա (05.03.2017)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հնում հայերի մոտ ընդունված է եղել ճանաչել սեփական նախնիների առնվազն 7 սերունդ:
    Այստեղից էլ՝ գործել է չգրված կանոն, որ ամուսինների միջև առնվազն «7 պորտ»-ի տարբերություն պիտի լինի՝ առողջ ժառանգներ ունենալու համար:
    Մի դիտողություն. 7 պորտն ամենևին 7 սերունդը չի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (05.03.2017), Գաղթական (05.03.2017)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,710
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Հնում հայերի մոտ ընդունված է եղել ճանաչել սեփական նախնիների առնվազն 7 սերունդ:
    Այստեղից էլ՝ գործել է չգրված կանոն, որ ամուսինների միջև առնվազն «7 պորտ»-ի տարբերություն պիտի լինի՝ առողջ ժառանգներ ունենալու համար:
    7 պորտը նախնիների 7 սերունդը չի, Գաղթական ջան։
    Քո ու հորեղբորդ տղայի թոռները իրարից «7 պորտ» հեռու կլինեն։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (05.03.2017)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,710
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի դիտողություն. 7 պորտն ամենևին 7 սերունդը չի:
    Միասին գրեցինք )

  8. #5
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,703
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հորոխպերս մի երկու տարի առաջ սենց մի բան էր նախաձեռնել։ Դրել որտեղից հնարավոր ա ինֆորմացիա էին հավաքում։
    Նենց չի, որ ավելի անիմաստ զբաղմունք չեմ պատկերացնում, բայց որ իմաստը ինձանից շատ խորը թաքնվավ, կհավաստեմ։

    Ես օրինակ չգիտեմ, թե հորական պապս որտեղից ա, էդ էլ հիշում եմ էն ժամանակ (հիշում եմ, որ չգիտեմ, ոչ թե հիշում եմ, որտեղից ա), երբ հարցնում են, թե արմատներով որտեղից եմ։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  9. #6
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի դիտողություն. 7 պորտն ամենևին 7 սերունդը չի:
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    7 պորտը նախնիների 7 սերունդը չի, Գաղթական ջան։
    Քո ու հորեղբորդ տղայի թոռները իրարից «7 պորտ» հեռու կլինեն։
    Մերսի դիտողության համար:
    էս պահը միշտ խառնում եմ..
    կբացատրե՞ք, թե ոնց հաշվում:

    ասենք բերված օրինակում՝ քո ու հորեղբորդ տղու ընդհանուր պապից հետո ձեր թոռները 5-րդ սերունդն են:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  10. #7
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,710
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Մերսի դիտողության համար:
    էս պահը միշտ խառնում եմ..
    կբացատրե՞ք, թե ոնց հաշվում:

    ասենք բերված օրինակում՝ քո ու հորեղբորդ տղու ընդհանուր պապից հետո ձեր թոռները 5-րդ սերունդն են:
    1 պորտ ա համարվում անմիջական ազգականը՝ ծնող, զավակ, քույր, եղբայր։

    Նշված օրինակում իմ թոռան համար հորեղբորս տղայի թոռը կլինի. հոր հոր հոր եղբոր երեխայի երեխայի երեխան = 7

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (05.03.2017)

  12. #8
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    1 պորտ ա համարվում անմիջական ազգականը՝ ծնող, զավակ, քույր, եղբայր։

    Նշված օրինակում իմ թոռան համար հորեղբորս տղայի թոռը կլինի. հոր հոր հոր եղբոր երեխայի երեխայի երեխան = 7
    Արէա ջան մերսի:
    չեմ ուզում թեման այլ ընթացք ստանա, բայց, որ խոսք բացվեց, մի հարց էլ.
    պորտը հորով են չափո՞ւմ, թե՞ մորով..
    ասենք՝ նույն հորից բայց տարբեր մայրերից (կամ հակառակը) երեխեքի երեխեքն իրար համար..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  13. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,710
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Արէա ջան մերսի:
    չեմ ուզում թեման այլ ընթացք ստանա, բայց, որ խոսք բացվեց, մի հարց էլ.
    պորտը հորով են չափո՞ւմ, թե՞ մորով..
    ասենք՝ նույն հորից բայց տարբեր մայրերից (կամ հակառակը) երեխեքի երեխեքն իրար համար..
    Մայրն էլ են հաշվում։
    Մորաքրոջ երեխան նույն ազգակցական «աստիճանն» ունի, ինչ հորեղբոր։

    Թեմայի մասնագետ չեմ, բայց ըստ տրամաբանության, ընդհանուր գոնե մեկ ծնողի առկայության դեպքում արդեն 1 «պորտ» պիտի հաշվվի։

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (05.03.2017)

  15. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավես թեմա ես բացել, Գաղթական: Ես լիքը հետաքրքիր բաներ կարամ պատմեմ իմ նախնիներից: Ընտանեկան ծառ էլ հորական տատիս թե՛ մոր, թե՛ հոր գծով ունենք: Բայց դա շատ բարդ ա: Մենակ ուղիղ գծով ա էդ տոհմածառը շարունակվում, ճյուղավորումներից ոչ մի կերպ տեղյակ չենք: Ընդհանրապես յոթ սերունդ իմանալն ով ում բարեկամն ա ահագին բարդ ա, որովհետև չորս սերունդ հետո կապը կտրվում ա: Ցեղասպանությունն էլ հետն ահագին բաներ խառնում ա իրար:

    Բայց ինձ ահագին շատ ա հետաքրքրում նախնիներիս թեման: Ասենք, գիտեմ, որ աշխարհի տարբեր ծայրերում լիքը հեռավոր բարեկամներ ունեմ, ու հետաքրքիր կլիներ իմանալ՝ ովքեր են իրանք: Մի օր որ ժամանակ գտնեմ, ահագին խորանալու եմ:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (05.03.2017), Գաղթական (05.03.2017), Ծլնգ (05.03.2017), Նիկեա (05.03.2017), Շինարար (05.03.2017)

  17. #11
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանրապես յոթ սերունդ իմանալն ով ում բարեկամն ա ահագին բարդ ա, որովհետև չորս սերունդ հետո կապը կտրվում ա: Ցեղասպանությունն էլ հետն ահագին բաներ խառնում ա իրար:
    Սա!

    Ահագին հետաքրքրված եմ եղել իմանալ, թե «ես որտեղի՞ց եմ գալիս», բայց 4 սերունդ վերև գրեթե բոլոր ճյուղերում մենակ կոտորածների պատմություններ են (19րդ դարի վերջից ավել խորանալ չի լինում)։ Հետն էլ այն փաստը, որ հայերս մինչև 19րդ դարի վերջերը լայնամասշտաբ գրագիտություն չենք ունեցել, և տոհմի պատմությունը միայն բանավոր է եղել։ Ու եթե նախնիները բնակություն են փոխել (ինչը շատ-շատերի հետ է եղել այս կամ այն կողմից ջարդերի պատճառով), գրեթե անհնարին է շատ հետ գնալը առանց լուրջ լեզվա-բարբառային ու էթնոգրաֆիկ հետազոտությունների, որոշ դեպքերում էլ՝ էլ ավելի լուրջ անթրոպոլոգիական։

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (05.03.2017), Նիկեա (05.03.2017), Վիշապ (05.03.2017), Տրիբուն (05.03.2017)

  19. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ, սկսեմ պատասխանել

    ա) ինչպե՞ս է քո ազգանունը
    Իշխանյան
    բ) ինչպե՞ս է այն ձևավորվել
    Ձևավորման պատմությունը շատ չգիտեմ: Իրականում պիտի իմ ազգանունը Կիրակոսյան լիներ, բայց պապիկիս մայրն ամուսնալուծված է եղել, պապիկիս իր ազգանունն է տվել՝ Իշխանյան: Ինքը Շուշիից էր: Ասում են՝ բոլոր Իշխանյանները մի ցեղ են ու Արցախից: Հանդիպել եմ շատ Իշխանյանների, իրենք էլ են էդպես կարծում, բայց ոչ մի կերպ չենք կարողանում գտնել, թե ինչ բարեկամ ենք իրար: Ցավոք, իմ նախնիների հենց էդ գծից շատ բաներ հայտնի չեն:

    գ) ինչպե՞ս է անվանվել քո ցեղը/ազգը հնում/այսօր
    Էս հարցն ինձ համար շատ բարդ ա, որովհետև չնայած իմ ազգանունը Իշխանյան ա ու ահագին ժամանակ էսպես էլ անվանվել ա, ես ինձ չեմ համարում մենակ էդ մի գծի ներկայացուցիչ: Իմ չորս ճյուղերն էլ հավասարապես են իմ մեջ (մորական տատիկ-պապիկ, հորական տատիկ-պապիկ): Ամենաշատ տեղեկությունները մորական տատիցս ունենք: Իր հոր ցեղը կոչվել ա Չերազ: Տատիկս վերջին Չերազն ա: Շատ կուզեի էդ ազգանունն ինչ-որ կերպ պահել, բայց երևի չի ստացվի: Մոր կողմն էլ Անդրեասյան են: Ինչպես Իշխանյանների դեպքում, Անդրեասյանների մասին էլ են ասում, որ մի ցեղ են: Բայց չգիտեմ, էս մեկի մեջ էդքան չեմ խորացել:

    Մորական պապիս կողմը Խաչատրյաններ ու Ճեպեճյաններ են, տատիս կողմը՝ Ղուլղազարյան (մեծ տատիս ազգանունը չգիտեմ):

    դ) ինչպիսի՞ն է նրա պատմությունը

    Ամենահետաքրքիրը Չերազների պատմությունն ա: Ասում են՝ արմատները ձգվում են մինչև Բագրատուտիներ: Չգիտեմ, չեմ խորացել շատ, որ հաստատ պարզեմ:

    ե) Հայոց աշխարհի դեպի ո՞ր շրջան են ձգվում արմատներդ
    Իշխանյանների մասին արդեն ասեցի. Շուշի: Կիրակոսյան կողմը Տրապիզոնից է (հենց դրա համար էլ հայրս ահագին հետաքրքրված է համշենահայերով ու գիրք է տպել իր հետազոտությունների հիման վրա): Չերազները Պոլսից են: Անդրեասյանները Հազարի գյուղից։ Ճեպեճյանները Կեսարիայից են։ Խաչատրյանները՝ Էրզրումից, Ղուլղազարյանները՝ Գետաշենից։ Մի խոսքով, Արևմտյան Հայաստանի ու Արցախի ընտիր խառնուրդ եմ ։))


    զ) ի՞նչ հայտնի մարդիկ են եղել նախնիներիդ մեջ, որոնց մասին դու գիտես
    Սարգիս Ճեպեճի - չգիտեմ՝ մեծ տատիս պապն է, թե պապի եղբայրը
    Վահան Չերազ - մեծ պապս է
    Մինաս Չերազ - տատիկիս պապի եղբայրն է
    Վազգեն Անդրեասյանն էլ էր վիքիում նշված, ասեցի ես էլ նշեմ ։)) Տատիկիս հորեղբայրն է:
    Ռաֆայել Իշխանյան

    Դե հայրս ու հորեղբայրս էլ պակաս հայտնի չեն, բայց նրանց մասին չենք խոսում ։))

    է) ունե՞ք այսօր կամ ունեցե՞լ եք դուք ընտանեկան ծառ: եթե այո՝ ումի՞ց է այն սկիզբ առնում և ինչու: ո՞վ է այսօր դա պահպանում ու լրացնում: (Ընտանեկան ծառի տեղադրումը ողջունվում է)
    Տատիս կողմի ծառերը կան Վազգեն Անդրեասյանի երկու գրքերում՝ Վահան Չերազի մասին ու Հազարիապատում տպագրված: Բայց ոչ ոք հատուկ տոհմածառ չի պահում: Մերոնք բավարարվում են արխիվներ փորելով, ֆիլմեր նկարելով ու գրքեր գրելով:

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (05.03.2017), LisBeth (08.03.2017), Գաղթական (05.03.2017), Ծլնգ (05.03.2017), Հարդ (06.03.2017), Շինարար (05.03.2017), Ուլուանա (05.03.2017), Ռուֆուս (08.03.2017), Վիշապ (05.03.2017), Տրիբուն (05.03.2017)

  21. #13
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավեսով կկարդամ բոլորի պատասխանները ։)

    Հետաքրքիր է ։)

  22. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավեսով կկարդամ բոլորի պատասխանները ։)

    Հետաքրքիր է ։)
    Դու էլ գրի

  23. #15
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,013
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու էլ գրի
    Էհ Բյուր ջան, ինձ ընտանեկան, տոհմային և նման բաներ իմ սեփական անձի կտրվածքով երբևէ չեն հետաքրքրել ու դժվար թե հետաքրքրեն։ Մոտավոր գիտեմ մի չորս֊հինգ սերնդի մասին, բայց երբևէ չեմ խորացել, որ ավելին իմանամ։

    Նենց որ, ես մենակ ուրիշներինը կկարդամ. քոնը շատ հետաքրքիր էր, տեսնենք` մյուսները ինչ կպատմեն ։)

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (05.03.2017)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կա՞ արդյոք ընտանեկան կյանք առանց սեքսի
    Հեղինակ՝ Մինա, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 41
    Վերջինը: 09.12.2016, 16:24
  2. Ընտանեկան անեկդոտներ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 177
    Վերջինը: 25.07.2016, 13:27
  3. Ընտանեկան իրավունք
    Հեղինակ՝ Dragon, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 20.08.2010, 22:06
  4. Մեր կարծիքը ընտանեկան փոխհարաբերությունների մասին
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.07.2009, 12:58
  5. «Ընտանեկան իրավիճակներ» | Ձեր կարծիքը հաղորդման վերաբերյալ
    Հեղինակ՝ Universe, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 05.10.2007, 01:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •