Հնում հայերի մոտ ընդունված է եղել ճանաչել սեփական նախնիների առնվազն 7 սերունդ:
Այստեղից էլ՝ գործել է չգրված կանոն, որ ամուսինների միջև առնվազն «7 պորտ»-ի տարբերություն պիտի լինի՝ առողջ ժառանգներ ունենալու համար:
Իսկ որքանո՞վ ենք մենք այսօր ծանոթ մեր սեփական ընտանիքի պատմությանը:
Եկեք պատմենք պատմություններ՝ մեր սեփական կամ մեզ ծանոթ ընտանիքների:
ա) ինչպե՞ս է քո ազգանունը
բ) ինչպե՞ս է այն ձևավորվել
գ) ինչպե՞ս է անվանվել քո ցեղը/ազգը հնում/այսօր
դ) ինչպիսի՞ն է նրա պատմությունը
ե) Հայոց աշխարհի դեպի ո՞ր շրջան են ձգվում արմատներդ
զ) ի՞նչ հայտնի մարդիկ են եղել նախնիներիդ մեջ, որոնց մասին դու գիտես
է) ունե՞ք այսօր կամ ունեցե՞լ եք դուք ընտանեկան ծառ: եթե այո՝ ումի՞ց է այն սկիզբ առնում և ինչու: ո՞վ է այսօր դա պահպանում ու լրացնում: (Ընտանեկան ծառի տեղադրումը ողջունվում է)
Էջանիշներ