User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 39 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Ընտանեկան ծառ

  1. #31
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գիտունիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա Պապիկիս դվոյրոդնի ախպերն Գյումրու Քյանդարյաններից էր,որի ծոռի դուստրը Տաթեվ Քյանդարյանն է,



    Բարեկամս ,կարող ես դոբավիտ լինել դրուզեքումս ,չէի մտածում որ Ակումբում բարեկամ էլ կունենամ
    Փաատորեն ))))
    Մի քիչ էդ Խոռխոռունիների մասին կպատմե՞ս:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  2. #32
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2018
    Գրառումներ
    110
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաատորեն ))))
    Մի քիչ էդ Խոռխոռունիների մասին կպատմե՞ս:
    Խորխոռունիներ, Խոռխորունիներ, Խոռխորունիք, նախարարական տոհմ հին Հայաստանում։ Տոհմական «հայրենիքը» (կալվածքը) եղել է Տուրուբերան նահանգի Խորխոռունիք գավառը։ Մովսես Խորենացու մոտ պահպանված ավանդական պատմությունը Խորխոռունիների նահապետ ու անվանադիրը համարում է Հայկ Նահապետի Խոռ որդին։ Ըստ նույն պատմության, Վաղարշակ թագավորը Խորխոռունիներին հանձնարարեց Հայոց Արշակունիների թիկնազորության գործակալությունը, որը նրանք վարեցին մինչև Արշակունի արքայատան անկումը (428)։

    Հետագայում Խորխոռունիների իշխանները ավանդական իրավունքով շարունակել են կրել «Հայոց մաղխազ» պատվավոր տիտղոսը։ Հայոց զորաբանակին Խորխոռունիները մասնակցել են 1000 հեծյալով։ Ըստ «Ներսեսի վարք»-ում պահպանված Գահնամակի, Խորխոռունիները ունեցել են չորս տոհմաճյուղ։ Մովսես Խորենացին Խորխոռունիներից հիշատակում է Սուրեն իշխանին, որը 380–ականի վերջին Վահան Առավեղյանի ու Աշխադար Դիմաքսյանի համագործակցությամբ հափշտակեց բյուզանդական մասի Հայոց թագավոր Արշակ Գ–ի գանձերը և անցավ պարսկական մասի Հայաստանում թագավորող Խոսրով Դ–ի տիրապետության ներքո։ Ղազար Փարպեցին վկայում է, որ Արտաշատի 449–ի ժողովում Պարսից Հազկերտ արքայի՝ հայերի դավանափոխության մասին հրովարտակի մերժողական պատասխանին Խորխոռունիներից մասնակցում էր Վրիվ մաղխազը։ Նույն պատմիչը տեղեկացնում է, որ Վարդանանց պատերազմում Գադիշո Խորխոռունին կռվել է Վասակ Սյունու, Խորեն Խորխոռունին՝ Վարդան Մամիկոնյանի կողմում։

    Պարսից դեմ Խաղխաղի ճակատամարտում Խորեն Խորխոռունին գլխավորել է հայկական բանակի ձախ, իսկ Ավարայրի ճակատամարտում՝ աջ թևը։ Վերջին ճակատամարտում հերոսաբար նահատակված Խորեն Խորխոռունուն հայ եկեղեցին դասել է սրբերի շարքը։ Սեբեոսը VI դ. վերջին Խորխոռունիներից հիշատակում է Ատատ և Թեոդոս, իսկ VII դ. 1-ին կեսին՝ Վահան իշխանին։ X դ. հիշվում են Խորխոռունի իշխաններ Սարգիսը և Արտավազդը։

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (14.11.2018)

  4. #33
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արա, դե մարդու բարեկամը սենց պիտի լինի էլի, որ քեզ ոտի վրա իշխանական տոհմի շառավիղ հռչակի )))
    You made my day!

    Իսկ հեչ ուսումնասիրել ե՞ք, ինչ-որ փաստաթղթեր, հիշատակումներ, մատյաններ և այլն կա՞ն՝ Խոռխոռունի իշխանական տոհմի ու Բիթլիսի Քյանդարյանների կապը հաստատող:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գիտունիկ (14.11.2018)

  6. #34
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2018
    Գրառումներ
    110
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Արա, դե մարդու բարեկամը սենց պիտի լինի էլի, որ քեզ ոտի վրա իշխանական տոհմի շառավիղ հռչակի )))
    You made my day!

    Իսկ հեչ ուսումնասիրել ե՞ք, ինչ-որ փաստաթղթեր, հիշատակումներ, մատյաններ և այլն կա՞ն՝ Խոռխոռունի իշխանական տոհմի ու Բիթլիսի Քյանդարյանների կապը հաստատող:
    փաստաթուղթ չկար,բայց կար մի հոդված պապիկիս մոտ,տվեց ինձ ,ես էլ չպահպանեցի ԱփՍՈՍ,այն էլ երկու անգամ տվեց,եսիմ ուրա

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (14.11.2018)

  8. #35
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2018
    Գրառումներ
    110
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գիտունիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր Քյանդարյան ,,Խոռխոռունի,, Տոհմի պատմությունը :

    Պապս Կարեն Ալեքսանդրովիչը պատմում էր որ մեր Քյանդարյան Տոհմը ծագել է Բիթլիսի Խոռխոռունիներից:
    Եվ ազգանունը փոխվեց հետեվյալ պատճառով,արդ որ օսմանյան կայսրության ժամանակ կախաղանից ,,Քյանդարից,, փրկեց մի Հայի մի Խոռխոռունի Դյուցազուն ու դրանից հետո կոչվեցին այդ Դյուցազնի սերունդները Քյանդարներ:
    Պապս պատմում է որ մի այլ Քյանդարյան էլ կար Գյումրիում Հակոբ անունով ,որը տներ էր կառուցում:
    Պապուս Պապը՝ Հարություն Տեր Քյանդարյանը Էրիվանի ,,Պողոս-Պետրոս,, եկեղեցու քահանա էր ,ներկայիս ,,Կինոմոսկվայի,, տեղը:Եվ իր 16 զավակներով ապրում էր ներկայիս ,,Հանրապետության Հրապարակի,, Մետրոի տեղը :
    Պապուս Հայրը Ալեքսանդրը փրկեց Արեվմտյան Հայաստանիս գաղթողներին,ինքը Կովկասյան Ցարական Բանակի Վիրաբուժ էր,որին Ստալինը աքսորեց:
    Պապս ու Հայրս եվս բժիշկներ են:
    Հայրս Ալեքսանդրը ծանոթացավ մորս հետ դեռ դպրոցական տարիքում շախմատի մրցաշարի ժամանակ:
    Պապս ու Հայրս մահացան 2013 թվականին

  9. #36
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2018
    Գրառումներ
    110
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գիտունիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    փաստաթուղթ չկար,բայց կար մի հոդված պապիկիս մոտ,տվեց ինձ ,ես էլ չպահպանեցի ԱփՍՈՍ,այն էլ երկու անգամ տվեց,եսիմ ուրա
    Բայց դա հնարավորա ԴՆթ անալիզով պարզել արդյոք ՞ մենք կապ ունենք խոռխոռունի տոհմի հետ

  10. #37
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գիտունիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    փաստաթուղթ չկար,բայց կար մի հոդված պապիկիս մոտ,տվեց ինձ ,ես էլ չպահպանեցի ԱփՍՈՍ,այն էլ երկու անգամ տվեց,եսիմ ուրա
    Ողորմածիկ Խաչվանքյանին հիշեցի՝ Տաքսի-Տաքսիից )))

    Դե լավ, կորցրել-կորցրել ես..
    Պապուդ էլ ողորմի, դոկտոր-պրոֆեսոր գիտնական մարդա եղել: Իր բանավոր խոսքն էլ պակաս հիմք չի:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գիտունիկ (14.11.2018)

  12. #38
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2018
    Գրառումներ
    110
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողորմածիկ Խաչվանքյանին հիշեցի՝ Տաքսի-Տաքսիից )))

    Դե լավ, կորցրել-կորցրել ես..
    Պապուդ էլ ողորմի, դոկտոր-պրոֆեսոր գիտնական մարդա եղել: Իր բանավոր խոսքն էլ պակաս հիմք չի:
    շնորհակալություն,լավ մնացեք

  13. #39
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի տարբերություն ինձ, ամուսինս իր նախնիների մասին համարյա ոչինչ չգիտի։ Ասեմ ոչինչ, դուք հասկացեք անգամ հարազատ տատիկների օրիորդական ազգանունը չգիտի, ոչ էլ կյանքից մանրամասներ։ Ու դա չի նշանակում, որ չի հետաքրքրում։ Ուղղակի ոչ ոք իրեն երբևէ ոչինչ չի պատմել։ Մի անգամ տարիներ առաջ գնացել էինք Վայլե քաղաք, ու իր տատիկ-պապիկի գերեզմանը փնտրելիս հանդիպեցինք իր ազգանունով լիքը անծանոթ մարդկանց գերեզմանների, որ գաղափար չունեն՝ ովքեր են (իսկ ինքը շատ հազվագյուտ ազգանուն ունի)։

    Էս քանի օրը, երբ ամուսնուս ծնողներին էինք հանդիպել, հանկարծ ամուսնուս մայրը խոսքի մեջ ասաց, որ իր մոր օրիորդական ազգանուններից մեկը Լագոնի էր։ Ամուսնուս ահագին հետաքրքրեց. ուրեմն ինչ-որ իտալական արմատներ կան։ Բայց մայրը ոչինչ չգիտեր, բացի ազգանունից։

    Մի քիչ գուգլեցինք։ Լագոնի անունով սրճարան գտանք Կոպենհագենում։ Հետո Դանիայում ապրող լիքը այլ Լագոնիների գտանք։ Հետո պարզեցինք, որ ազգանունն ամենատարածվածը Դանիայում է։ Մտածեցինք՝ երևի Իտալիայում վերացել է։ Երբ մի քիչ էլ փորեցինք, հավականան ստուգաբանության հանդիպեցինք, թե՝ երևի ընտանիքների ամուսնությունից առաջացած ազգանուն է, իտալերեն «լագո» («լիճ») և դանիերեն «նի» («ինը») բառերի միասնությունն է. «ինը լիճ»։ Հետաքրքիր ստուգաբանութուն։ Բայց մեզ դեռ հետաքրքիր էր, թե ազգանունն ինչպես է ամուսնուս մորական տատը ժառանգել։

    Երբ մի լավ խորացանք, ինտերնետում գտանք ամուսնուս տատիկի ծնողների անունները։ Հետո արդեն մի տոհմածառ գտանք։ Ինչքան հետ էինք գնում, միևնույն է, Լագոնին կար ու կար։ Ու մեկ էլ 18-րդ դարում քըրթ կտրվում է Նիկոլայ անունով մի նախնիի վրա, որի ծնողները լրիվ ուրիշ ազգանուններ ունեին։ Այսինքն, որևէ կնոջ բերած օրիորդական ազգանուն չէ։ Դանիայում դա լրիվ հնարավոր է. ամուսնանալիս մարդիկ իրենց ազգանունները միացնում են, ու այն, որը «վերջին անունն» է, այսինքն՝ պաշտոնական ազգանունը, հաճախ կարող է մորից ժառանգված լինել, ինչպես հենց ամուսնուս դեպքում։

    Նիկոլայի էջը մի լավ պրպտելուց հետո գտանք մի հատված, որտեղ Լագոնի ազգանվան ստուգաբանությունն է տրվում։ Պարզվում է՝ այդ ժամանակներում գյուղացիներն ազգանուններ չունեին, այլ պարզապես կոչվում էին «այսինչի որդի», «այսինչի դուստր»։ Բայց սկսեցին գյուղացիներին թույլատրել ազգանուն ունենալ՝ հրաժարվելով հայրանուններից։ Այսպիսով, Նիկոլայը վերցրեց, իր անվան վանկերը թարս հերթականությամբ շարեց և ստացավ լա-գո-նի։

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (29.12.2023), ivy (29.12.2023), Lion (29.12.2023), Աթեիստ (02.01.2024), մարդ եղած վախտ (29.12.2023), Նաիրուհի (29.12.2023)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կա՞ արդյոք ընտանեկան կյանք առանց սեքսի
    Հեղինակ՝ Մինա, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 41
    Վերջինը: 09.12.2016, 16:24
  2. Ընտանեկան անեկդոտներ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 177
    Վերջինը: 25.07.2016, 13:27
  3. Ընտանեկան իրավունք
    Հեղինակ՝ Dragon, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 20.08.2010, 22:06
  4. Մեր կարծիքը ընտանեկան փոխհարաբերությունների մասին
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.07.2009, 12:58
  5. «Ընտանեկան իրավիճակներ» | Ձեր կարծիքը հաղորդման վերաբերյալ
    Հեղինակ՝ Universe, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 05.10.2007, 01:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •