Իմ մայրական պապս իրոք մշեցի ա, նենց որ, երբ առիթ ա լինում՝ ես էլ հպարտորեն նշում եմ, որ մշեցու թոռ եմ
հետո իրանք դե փախեփախի ժամանակ գաղթել են Լիբանան, էնտեղից էլ միամտաբար եկել են Խորհրդային Հայաստան:
Մայրական տատս Լոռվա Կուրթան գյուղից ա, բայց իրենց նախնիները Ղարաքիլիսայից են տեղափոխվել էնտեղ:
Հայրական տատս Ղարաքիլիսեցի ա (այժմ՝ Վանաձոր):
Հայրական պապս Ստեփանավանից ա, իր ապուպապերը եկել են կարծեմ Նոյեմբերյանի կողմերից՝ երկու եղբայր՝ ավագը Մանուչար՝ հաստատվել ա Ջալալօղլի (Ստեփանավան), կրտսերը՝ Վարդան՝ շրջակա գյուղերից մեկում ու իր սերունդները Վարդանյան են, բայց իրանք մինչև գալը արդեն Մանուչարանց ընտանիքից են եղել, ինչքան գիտեմ նոյմբերյանի էդ ընտանիքն էլ գալիս ա Ղարաբաղից: Վարդան ու Մանուչար անունները ահագին տարածված են ընտանիքում: Ոչ մեկ գրի չի առել, ուղղակի սերնդե սերունդ ասում են, ենթադրում, ծաղկացնում
ես որ փոքր էի, հավես արի տենց ծառ նկարեցի՝ զուտ Ստեփանավանի ճյուղը, ու ահագին ուրախացել էի, որ ես մինչև եսիմքանի սերունդ սկսած Մանուչարից՝ ավագ որդու ավագ որդու ավագ որդի եմ, թե յանի ինչ կա ուրախանալու: Եվ ինձնով կավարտվի այս փառապանծ ճյուղը
Վատ բան չի իմանալը, որ մեկ էլ իմ ազգանունով մարդիկ եմ հանդիպում, արդեն անմիջապես իմանում եմ, որ իմ ազգականն ա, ասենք՝ քրեական խրոնիկա կարդալիս
Էն ֆուտբոլիստն էլ ա Ստեփանավանի իմ ազգից սերում կարծեմ:
բոլոր կողմերից նախնիներս արհեստավորներ են կամ գյուղացիներ, հայրական գծով նախնիներիս ազգականներիս մեջ խմող մարդիկ շատ կան, մորական պապս հպարտորեն ասում էր, որ իր պապը, թե հայրը Բեյրութի, թե Մուշի (մանրամասները լավ չեմ հիշում) ամենաաղքատ մարդն ա եղել
Խառնում եմ, թե որ տատս էր ասում՝ իր նախնիները անեցի են:
Էջանիշներ