I may be paranoid but no android!
Մեր Քյանդարյան ,,Խոռխոռունի,, Տոհմի պատմությունը :
Պապս Կարեն Ալեքսանդրովիչը պատմում էր որ մեր Քյանդարյան Տոհմը ծագել է Բիթլիսի Խոռխոռունիներից:
Եվ ազգանունը փոխվեց հետեվյալ պատճառով,արդ որ օսմանյան կայսրության ժամանակ կախաղանից ,,Քյանդարից,, փրկեց մի Հայի մի Խոռխոռունի Դյուցազուն ու դրանից հետո կոչվեցին այդ Դյուցազնի սերունդները Քյանդարներ:
Պապս պատմում է որ մի այլ Քյանդարյան էլ կար Գյումրիում Հակոբ անունով ,որը տներ էր կառուցում:
Պապուս Պապը՝ Հարություն Տեր Քյանդարյանը Էրիվանի ,,Պողոս-Պետրոս,, եկեղեցու քահանա էր ,ներկայիս ,,Կինոմոսկվայի,, տեղը:Եվ իր 16 զավակներով ապրում էր ներկայիս ,,Հանրապետության Հրապարակի,, Մետրոի տեղը :
Պապուս Հայրը Ալեքսանդրը փրկեց Արեվմտյան Հայաստանիս գաղթողներին,ինքը Կովկասյան Ցարական Բանակի Վիրաբուժ էր,որին Ստալինը աքսորեց:
Պապս ու Հայրս եվս բժիշկներ են:
Հայրս Ալեքսանդրը ծանոթացավ մորս հետ դեռ դպրոցական տարիքում շախմատի մրցաշարի ժամանակ:
Գաղթական (13.11.2018)
Գիտունիկ (13.11.2018)
Գաղթական (13.11.2018)
Խորխոռունիներ, Խոռխորունիներ, Խոռխորունիք, նախարարական տոհմ հին Հայաստանում։ Տոհմական «հայրենիքը» (կալվածքը) եղել է Տուրուբերան նահանգի Խորխոռունիք գավառը։ Մովսես Խորենացու մոտ պահպանված ավանդական պատմությունը Խորխոռունիների նահապետ ու անվանադիրը համարում է Հայկ Նահապետի Խոռ որդին։ Ըստ նույն պատմության, Վաղարշակ թագավորը Խորխոռունիներին հանձնարարեց Հայոց Արշակունիների թիկնազորության գործակալությունը, որը նրանք վարեցին մինչև Արշակունի արքայատան անկումը (428)։
Հետագայում Խորխոռունիների իշխանները ավանդական իրավունքով շարունակել են կրել «Հայոց մաղխազ» պատվավոր տիտղոսը։ Հայոց զորաբանակին Խորխոռունիները մասնակցել են 1000 հեծյալով։ Ըստ «Ներսեսի վարք»-ում պահպանված Գահնամակի, Խորխոռունիները ունեցել են չորս տոհմաճյուղ։ Մովսես Խորենացին Խորխոռունիներից հիշատակում է Սուրեն իշխանին, որը 380–ականի վերջին Վահան Առավեղյանի ու Աշխադար Դիմաքսյանի համագործակցությամբ հափշտակեց բյուզանդական մասի Հայոց թագավոր Արշակ Գ–ի գանձերը և անցավ պարսկական մասի Հայաստանում թագավորող Խոսրով Դ–ի տիրապետության ներքո։ Ղազար Փարպեցին վկայում է, որ Արտաշատի 449–ի ժողովում Պարսից Հազկերտ արքայի՝ հայերի դավանափոխության մասին հրովարտակի մերժողական պատասխանին Խորխոռունիներից մասնակցում էր Վրիվ մաղխազը։ Նույն պատմիչը տեղեկացնում է, որ Վարդանանց պատերազմում Գադիշո Խորխոռունին կռվել է Վասակ Սյունու, Խորեն Խորխոռունին՝ Վարդան Մամիկոնյանի կողմում։
Պարսից դեմ Խաղխաղի ճակատամարտում Խորեն Խորխոռունին գլխավորել է հայկական բանակի ձախ, իսկ Ավարայրի ճակատամարտում՝ աջ թևը։ Վերջին ճակատամարտում հերոսաբար նահատակված Խորեն Խորխոռունուն հայ եկեղեցին դասել է սրբերի շարքը։ Սեբեոսը VI դ. վերջին Խորխոռունիներից հիշատակում է Ատատ և Թեոդոս, իսկ VII դ. 1-ին կեսին՝ Վահան իշխանին։ X դ. հիշվում են Խորխոռունի իշխաններ Սարգիսը և Արտավազդը։
Գաղթական (14.11.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ