User Tag List

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 38 հատից

Թեմա: Ընտանեկան ծառ

  1. #16
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,089
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես օրինակ չգիտեմ, թե հորական պապս որտեղից ա, էդ էլ հիշում եմ էն ժամանակ (հիշում եմ, որ չգիտեմ, ոչ թե հիշում եմ, որտեղից ա), երբ հարցնում են, թե արմատներով որտեղից եմ։
    Ո՞նց չգիտես։ Ես կարամ քո տեղը քո տոհմածառը պատմեմ։

    Նախ, դուք ՄուշուՍասունից ես, քանի որ սաղս ընդեղից ենք։
    Նախնիներդ իշխանական տոհմ են եղել, քանի որ ռամիկ հայ չկա, սաղս իշխանի զարմ ենք:
    Լիքը ֆիադայի պապեր ես ունեցել, մի երկուսը հայտնի:
    Սովետ սկզբներում կուլակ եք եղել, քանի որ էլի, շարքային գյուղացի հայ չի լինում, սաղս կուլակ ենք։
    Հիմա բնիկ երևանցի ես, քանի որ ոչ բնիկ երևանցի լինել 2800 տարեկան քաղաքում հնարավոր չի։

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (15.11.2018), Tiger29 (05.03.2017), Աթեիստ (05.03.2017), Ծլնգ (05.03.2017), Հայկօ (06.03.2017), Հարդ (06.03.2017), Մուշու (06.03.2017), Վիշապ (05.03.2017)

  3. #17
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,051
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր երանի քեզ, որ էսքան բան գիտես նախնիներիդ մասին:
    ՈՒղղակի հիացած եմ...
    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  4. #18
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,057
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր երանի քեզ, որ էսքան բան գիտես նախնիներիդ մասին:
    ՈՒղղակի հիացած եմ...
    Դե նախնիներս էլ ամեն ինչ արել են, որ իմանանք։ ։)) Հիմա էլ ընտանիքս ամեն մեկը մի ճյուղով զբաղվում ա: Բայց ես էնպիսի զգացողություն ունեմ, որ դեռ շատ բան չգիտեմ: Հատկապես ուզում եմ Կեսարիայի ճյուղը մի լավ փորփրել, մանավանդ որ էդ ճյուղով զբաղվող չկա: Ավելին՝ ուզում եմ նույնիսկ գենետիկ անալիզ անել: Ուղղակի ըստ իմ տեղեկությունների, մի քանի հարյուր տարի շարունակ բոլոր նախնիներս հայ են: Ինձ հետաքրքրում ա՝ իրո՞ք տենց ա:
    Ի դեպ, եթե որևէ մեկի հետաքրքրում ա, էս կայքը առաջարկում ա գենետիկ հետազոտություն: Ես դեռ կամուկացի մեջ եմ՝ անեմ, թե չէ:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (05.03.2017)

  6. #19
    Պատվավոր անդամ Արէա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,540
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հորական կողմս Խոյի Սալմաստից ա։
    Արևելյան Հայաստան են տեղափոխվել 19-րդ դարի վերջերին։
    Սրիկաներ են եղել իմ հասկանալով։
    Պապս ոգևորված պատմում էր, որ իր պապերը Րաֆֆու պատմած խաչագողերն են եղել։ Ես էլ դպրոցում էի պատմում դրա մասին, ինչից ուսուցիչներս, ի զարմանս ինձ, բնավ էլ պապիս նման չէին ոգևորվում
    Ցեղի մեջ մի, քիչ թե շատ խելքը գլխին, մարդ ա եղել՝ քահանա Սիմոնը, ում անունով էլ կոչվում ա մեր ցեղը, ու ում պապս կատարյալ հարիֆ էր համարում։

    Մորական կողմս Մշից ա (Տրիբունի ինադու)։
    Սրանք էլ գյուղացի, աղքատ ժողովուրդ են եղել։
    Եղեռնի ժամանակ փախել են Արևելյան Հայաստան։

    3-4 սերնդից առաջվա ոչ մի տեղեկություն չունեմ։

  7. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.03.2017), Գաղթական (05.03.2017), Ծլնգ (05.03.2017), Հարդ (06.03.2017), Նաիրուհի (05.03.2017), Շինարար (05.03.2017), Ուլուանա (05.03.2017), Ռուֆուս (08.03.2017), Վիշապ (05.03.2017), Տրիբուն (05.03.2017)

  8. #20
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,504
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ մայրական պապս իրոք մշեցի ա, նենց որ, երբ առիթ ա լինում՝ ես էլ հպարտորեն նշում եմ, որ մշեցու թոռ եմ հետո իրանք դե փախեփախի ժամանակ գաղթել են Լիբանան, էնտեղից էլ միամտաբար եկել են Խորհրդային Հայաստան:

    Մայրական տատս Լոռվա Կուրթան գյուղից ա, բայց իրենց նախնիները Ղարաքիլիսայից են տեղափոխվել էնտեղ:

    Հայրական տատս Ղարաքիլիսեցի ա (այժմ՝ Վանաձոր):

    Հայրական պապս Ստեփանավանից ա, իր ապուպապերը եկել են կարծեմ Նոյեմբերյանի կողմերից՝ երկու եղբայր՝ ավագը Մանուչար՝ հաստատվել ա Ջալալօղլի (Ստեփանավան), կրտսերը՝ Վարդան՝ շրջակա գյուղերից մեկում ու իր սերունդները Վարդանյան են, բայց իրանք մինչև գալը արդեն Մանուչարանց ընտանիքից են եղել, ինչքան գիտեմ նոյմբերյանի էդ ընտանիքն էլ գալիս ա Ղարաբաղից: Վարդան ու Մանուչար անունները ահագին տարածված են ընտանիքում: Ոչ մեկ գրի չի առել, ուղղակի սերնդե սերունդ ասում են, ենթադրում, ծաղկացնում ես որ փոքր էի, հավես արի տենց ծառ նկարեցի՝ զուտ Ստեփանավանի ճյուղը, ու ահագին ուրախացել էի, որ ես մինչև եսիմքանի սերունդ սկսած Մանուչարից՝ ավագ որդու ավագ որդու ավագ որդի եմ, թե յանի ինչ կա ուրախանալու: Եվ ինձնով կավարտվի այս փառապանծ ճյուղը Վատ բան չի իմանալը, որ մեկ էլ իմ ազգանունով մարդիկ եմ հանդիպում, արդեն անմիջապես իմանում եմ, որ իմ ազգականն ա, ասենք՝ քրեական խրոնիկա կարդալիս Էն ֆուտբոլիստն էլ ա Ստեփանավանի իմ ազգից սերում կարծեմ:

    բոլոր կողմերից նախնիներս արհեստավորներ են կամ գյուղացիներ, հայրական գծով նախնիներիս ազգականներիս մեջ խմող մարդիկ շատ կան, մորական պապս հպարտորեն ասում էր, որ իր պապը, թե հայրը Բեյրութի, թե Մուշի (մանրամասները լավ չեմ հիշում) ամենաաղքատ մարդն ա եղել


    Խառնում եմ, թե որ տատս էր ասում՝ իր նախնիները անեցի են:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 05.03.2017, 16:42:

  9. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.03.2017), LisBeth (08.03.2017), Արէա (05.03.2017), Գաղթական (05.03.2017), Ծլնգ (05.03.2017), Հարդ (06.03.2017), Ուլուանա (05.03.2017), Ռուֆուս (08.03.2017), Վիշապ (05.03.2017), Տրիբուն (05.03.2017)

  10. #21
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,089
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    28 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ հավաքվել ենք, ես էլ ասեմ, բայց կարճ կկապեմ։ Քանի որ պապի-տատիից առաջ ինչ կա կիսալեգենդ վիճակներ ա։

    Հորական պապս․ մուշուսասուն վիճակներ։ Գաղթել են, հաստատվել են Շիրակի դաշտավայրում, դարձել են գյումրեցի։ Պապս որբ ա մեծացել, բայց լավ կրթություն ա ստացել։ Պատերազմին մասնակցելուց հետո Երևանի պոլիտեխնիկ, հետո Մոկսվայի Բաուման։ Դարձել ա ՍՄԿԿ անդամ, ու էտ կրթությունով ու կոմունիստական հավատքով դարձել ա նոմենկլատուրշիկ։ Լիքը պաշտոններ, պադավատ, մասկվա, լենինգռադ վիճակներ։ Փիս գրագետ, կարդացած, քֆուրչի, մի քիչ էլ խմելու հետ սեր ունեցող մարդ էր։ Ասում են, որ ես իրան եմ շատ նման, համ արտաքինով, համ բնավորությամբ։ Ինձ շատ էր սիրում, քանի որ առաջին թոռն էի: Լիքը ման էր տալիս, մասկվա-լինինգռադ: Թանգարաններ էր միշտ տանում լիքը, ու լիքը գիրք էր տալիս ձեռս:

    Հորական տատս. Բնիկ անեցի։ 21 թվին սահմանը գծելուց հետո անցել են Ախուրյան գետը ու հաստատվել էս կողմում: Հայոցի դասատու էր: Գրագետ ու հավասարակշռված կին էր: Վաբշե մեր սաղ ցեղում ինքը միակ նորմալ մարդն ա եղել, Աստված հոգին լուսավորի: Մնացած սաղի յանը, ամեն մեկինը մի ձև, տարած էր(ա)։ Տաս տարեկանիս ինձ նվիրել ա իմ առաջին 12 հատորյա հանրագիտարանը։

    Մորական պապս. Պոլսեցի ոսկերիչ: 40-ականների ծառայել ա թուրքական բանակում։ Բա, սենց էլ ա լինում։ Փախել ա բանակից ու սահմանն անցել ա Սիրիա։ Փախնել օգնել են Թուրքիայից հեռացող վերջին ասորիները։ Լավ որկերիչ ա եղել: Եթե ձեր մեծերը հիշում են Ամիրյանի վրայի ոսկերիչի բուտկեն 60-70-ականներին, էտ իմ պապին ա եղել:

    Մորական տատս․ Ուրֆայի ասորի։ Անցել են Սիրիա Թուրքիան լքող վերջին քրիստոնյաների հետ։ Արդեն երևի պարզ ա, թե պապուս հետ Հալեպում ոնց են ծանոթացել ու պսակվել։ Ծխող, խմող, կառտոյժնիկ, ղումարբազոտ տատիի էր։ Տենց էլ մինչև մեռնելը թոշակի փողով լոտո էր առնում, թոռներին նվեր էր տալիս, որ շահեն։ Ծխելը թարգեց 85 տարեկանում, ու մի տաս տարի էլ վրից խփեց։

    Տեղափոխվել են մայր հայրենիք մեծ հայրենադարձության տարիներին։ Տոշնի թիվը չգիտեմ, բայց 40-ակենների վերջ, երևի էլի։

    Ես մի տաս սերունդ բնիկ Երևանցի եմ
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 05.03.2017, 17:38:

  11. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.03.2017), LisBeth (08.03.2017), Գաղթական (05.03.2017), Ծլնգ (05.03.2017), Հարդ (06.03.2017), Շինարար (05.03.2017), Ուլուանա (05.03.2017), Ռուֆուս (06.03.2017), Վիշապ (05.03.2017)

  12. #22
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,504
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ մայրական պապս իրոք մշեցի ա, նենց որ, երբ առիթ ա լինում՝ ես էլ հպարտորեն նշում եմ, որ մշեցու թոռ եմ հետո իրանք դե փախեփախի ժամանակ գաղթել են Լիբանան, էնտեղից էլ միամտաբար եկել են Խորհրդային Հայաստան:

    Մայրական տատս Լոռվա Կուրթան գյուղից ա, բայց իրենց նախնիները Ղարաքիլիսայից են տեղափոխվել էնտեղ:

    Հայրական տատս Ղարաքիլիսեցի ա (այժմ՝ Վանաձոր):

    Հայրական պապս Ստեփանավանից ա, իր ապուպապերը եկել են կարծեմ Նոյեմբերյանի կողմերից՝ երկու եղբայր՝ ավագը Մանուչար՝ հաստատվել ա Ջալալօղլի (Ստեփանավան), կրտսերը՝ Վարդան՝ շրջակա գյուղերից մեկում ու իր սերունդները Վարդանյան են, բայց իրանք մինչև գալը արդեն Մանուչարանց ընտանիքից են եղել, ինչքան գիտեմ նոյմբերյանի էդ ընտանիքն էլ գալիս ա Ղարաբաղից: Վարդան ու Մանուչար անունները ահագին տարածված են ընտանիքում: Ոչ մեկ գրի չի առել, ուղղակի սերնդե սերունդ ասում են, ենթադրում, ծաղկացնում ես որ փոքր էի, հավես արի տենց ծառ նկարեցի՝ զուտ Ստեփանավանի ճյուղը, ու ահագին ուրախացել էի, որ ես մինչև եսիմքանի սերունդ սկսած Մանուչարից՝ ավագ որդու ավագ որդու ավագ որդի եմ, թե յանի ինչ կա ուրախանալու: Եվ ինձնով կավարտվի այս փառապանծ ճյուղը Վատ բան չի իմանալը, որ մեկ էլ իմ ազգանունով մարդիկ եմ հանդիպում, արդեն անմիջապես իմանում եմ, որ իմ ազգականն ա, ասենք՝ քրեական խրոնիկա կարդալիս Էն ֆուտբոլիստն էլ ա Ստեփանավանի իմ ազգից սերում կարծեմ:

    բոլոր կողմերից նախնիներս արհեստավորներ են կամ գյուղացիներ, հայրական գծով նախնիներիս ազգականներիս մեջ խմող մարդիկ շատ կան, մորական պապս հպարտորեն ասում էր, որ իր պապը, թե հայրը Բեյրութի, թե Մուշի (մանրամասները լավ չեմ հիշում) ամենաաղքատ մարդն ա եղել


    Խառնում եմ, թե որ տատս էր ասում՝ իր նախնիները անեցի են:
    հորիցս ճշտեցի՝ հայրական տատիս նախնիները Խոյից են:

  13. #23
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,057
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլ եղբորս ֆիլմը մեր նախնիների մասին


  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Srtik (06.03.2017), Գաղթական (06.03.2017)

  15. #24
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,437
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ տոհմածառում վայթե այդպես նշանակալից դեմքեր չկան, հետևաբար ազգուտակով պարծենալու բան չունեմ:
    Շատ շատ կարող եմ ասել՝ «ես հայ եմ և հպարտ եմ, որ հայ եմ», մոտավորապես՝ «ես այսօր այստեղ եմ ձեր կողքին կանգնած և ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ ձեր կողքին» :Ճ

    Մի երկու ոչ ֆորմալ պատմություն, էն ինչ որ կարող է հետաքրքիր թվալ:

    Հորական կողմս գաղթել է Մուշից Մարտունի (Գեղարքունիք), պապիս պապն էլ Մխո անունով, որից որ առաջացել է իմ ազգանունը, վայթե եղել է հովիվ, դե չոբան էլի :Ճ
    Ասում են, որ քուրդ չի եղել, անունը Մխիթար է եղել, կարճ Մխո են ասել:
    Հորական պապս էլ տռակտորի շոֆեր էր ու շատ ներվային, ասում են մի անգամ տրակտորով շուռ է եկել ու դրանից սկսվել են իր ներվային պրոբլեմները, որոնք հետո խորացան վատ վերջաբանով:
    Հորական տատս դինջ կնիկ էր, երևի աշխարհի ամենադինջ կանանցից մեկը: Իրենց ցեղից շատ տեղյակ չեմ:
    Այսինքն հորական կողմս Արքունիքի ու Գեղեցիկի հետ վայթե շատ կապ չեն ունեցել:

    Մորական կողմս գաղթել է Ալաշկերտից Լոռվա Շահնազար (Մեծավան) գյուղ:
    Ամենավառ բանը որ գիտեմ.
    Պապս Հայրենական պատերազմի ժամանակ զինվոր է եղել, գերի է ընկել, գերմանացիները լավ տանջել են, ձմռանը ամբողջ գիշեր սառը ջրի տակ են պահել, հետո պապս մի ձև հաջողացրել է փախչել
    բայց դրանից հետո սկսել է տառապել լուսնոտությամբ, հաճախ քնած տեղը լուսամուտից փորձում էր դուրս գալ:
    Պապիս շատ են զզվեցրել չեկիստները, մտածելով որ գերմանական ճամբարից փախած գերին հնարավոր է, որ չի փախել, այլ բաց են թողել լրտեսության նպատակով:
    Այսինքն եկել տնից տարել են լիքը տականք ու անիմաստ հարցազրույցների:
    Բայց դե մորական գեղս աշխարհի ծերին, չոլերի մեջ, ու խեղճ պապս ինչ լրտեսություն պիտի աներ ու դեռ գերմանացիներին էլ լուր հասցներ, ես չեմ պատկերացնում:
    Էդ պապս ինձ գիրկն էր առնում (երևի մի 2-3 տարեկան էի), դանակով քաղցր ձմերուկ էր կտոր-կտոր անում ու կերակրում՝ քթի տակ ինչ-որ ալաշկերտյան երգ դնդնալով:
    Մորական տատս աշխարհի ամենաաշխատասեր տատերից էր, առավոտ ժամը 4-ից մինչև գիշերվա 1-ը ոտի վրա, անդադար փնթփնփթան ու անհանգիստ:

    Սենց:

    Մտածում եմ, որ ես հանգիստ կարող էի ավազակների կամ ստրուկների ցեղից սերած լինել, վայթե շատ բան փոխված չլիներ, ի՞նչ իմանամ:
    Իսկ այ եթե տոհմածառումս թագավորներ ու թագուհիներ լինեին, ես հիմա առնվազն կոմս կլինեի և մնացածդ ինձ կվճարեիք տուրքեր, բա :Ճ
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  16. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.03.2017), LisBeth (08.03.2017), Աթեիստ (06.03.2017), Բարեկամ (13.03.2017), Գաղթական (06.03.2017), Ծլնգ (08.03.2017), Հարդ (06.03.2017), Նաիրուհի (06.03.2017), Շինարար (06.03.2017), Ուլուանա (06.03.2017), Ռուֆուս (08.03.2017), Տրիբուն (06.03.2017)

  17. #25
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ա) ինչպե՞ս է քո ազգանունը
    Տիրատուրյան, այսինքն Տիրոջ նվերը

    բ) ինչպե՞ս է այն ձևավորվել
    Կիսալեգենդար պատմություն կա, որ մի ընտանեկան զույգ երեխա չի ունենում, մի անգամ ղոնախ (հյուր) են ունենում ու ղոնախին շատ լավ են նայում, հյուրասիրում, գնալուց առաջ ղոնախն ասում է, թե աստված ձեզ նվեր կանի։ Շուտով երեխա են ունենում ու անունը դնում Տիրատուր ու Տիրատուրի զավակները դառնում են Տիրատուրյաններ։

    գ) ինչպե՞ս է անվանվել քո ցեղը/ազգը հնում/այսօր
    Նույն ձևի

    դ) ինչպիսի՞ն է նրա պատմությունը
    Մինչև 19-րդ դարի սկիզբը Տիրատուրյանների պատմության մասին շատ տեղեկություններ չկան։ Մենակ էն ա հայտնի, որ Էրզրումում ձիթհանք են ունեցել ու 1828-1829թ-ի ռուս-թուրքական պատերազմից հետո Տիրատուրյանների ցեղում 4 եղբայր են եղել ու երկուսը ընտանիքով գաղթել են Արևելյան Հայաստան ու հաստատվել Ալեքսանդրապոլում, իսկ մյուս երկուսը մնացել են Էրզրումում։ Էրզրումում մնացածների հետագա ճակատագրի մասին ոչ մի բան չգիտենք, իսկ Ալեքսանդրապոլ գաղթածների բոլոր հետագա սերունդները նշված են տոհմածառում։

    ե) Հայոց աշխարհի դեպի ո՞ր շրջան են ձգվում արմատներդ
    Հայրական կողմս՝ Կարին/Էրզրում, իսկ մայրական կողմս բնիկ գյումրեցիներ են։

    զ) ի՞նչ հայտնի մարդիկ են եղել նախնիներիդ մեջ, որոնց մասին դու գիտես
    Երևի թե ամենահայտնի մարդը նկարիչ Կարապետ Տիրատուրյանն է, «Հայոց Գիրը» գրքի հեղինակ, ով նաև հայտնի է բազմաթիվ գրքերի նկարազարդումներով ու հարյուրավոր հայերեն տառատեսակների հեղինակ է։

    է) ունե՞ք այսօր կամ ունեցե՞լ եք դուք ընտանեկան ծառ: եթե այո՝ ումի՞ց է այն սկիզբ առնում և ինչու: ո՞վ է այսօր դա պահպանում ու լրացնում: (Ընտանեկան ծառի տեղադրումը ողջունվում է)
    Տոհմածառ ունենք, մեծ հորաքույրս է կազմել 70-80-ական թվականներին, Մատենադարանում լիքը ձեռագրեր է ուսումնասիրել, Բուլղարիա ու Ռումինիա էր գնացել, որ էնտեղ գտնվող բարեկամներից տվյալներ հավաքի ու ինչքան տեղեկություններ կարողացել է հավաքել, բոլորը լրացրել է տոհմածառում։ Մոտ երկու հարյուր տարվա պատմություն կա տոհմածառում, ու ափսոս, որ իր մահից հետո ոչ մեկ չուզեցավ էդ գործով զբաղվի ու տենց էլ կիսատ մնացել ա։ Համենայն դեպս իմ ազգանունն ունեցող բոլոր մարդիկ ինձ բարեկամ են, արդեն երկու դեպք է եղել, երբ Երևանում բնակվող Տիրատուրյաններ եմ հայտնաբերել
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 08.03.2017, 14:37:
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (08.03.2017), LisBeth (08.03.2017), Գաղթական (08.03.2017), Ծլնգ (08.03.2017), Նաիրուհի (09.03.2017), Շինարար (21.03.2017), Ուլուանա (09.03.2017), Վիշապ (09.03.2017), Տրիբուն (08.03.2017)

  19. #26
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    33
    Գրառումներ
    24,057
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  20. #27
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, իրեն հատուկ չնշեցի, որովհետև էդքան էլ վստահ չեմ, որ բարեկամներ ենք ։)) Իր հետ որ խոսեցի, պարզվեց իր նախնիները էրզրումցի չէին, այլ Վանի մոտերից էին, ազգանունն էլ մի քիչ տարբեր ա։ Նենց որ մեր ազգակցական կապերը դեռ 100% ապացուցված չեն ։ՃՃ
    I may be paranoid but no android!

  21. #28
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2018
    Գրառումներ
    110
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր Քյանդարյան ,,Խոռխոռունի,, Տոհմի պատմությունը :

    Պապս Կարեն Ալեքսանդրովիչը պատմում էր որ մեր Քյանդարյան Տոհմը ծագել է Բիթլիսի Խոռխոռունիներից:
    Եվ ազգանունը փոխվեց հետեվյալ պատճառով,արդ որ օսմանյան կայսրության ժամանակ կախաղանից ,,Քյանդարից,, փրկեց մի Հայի մի Խոռխոռունի Դյուցազուն ու դրանից հետո կոչվեցին այդ Դյուցազնի սերունդները Քյանդարներ:
    Պապս պատմում է որ մի այլ Քյանդարյան էլ կար Գյումրիում Հակոբ անունով ,որը տներ էր կառուցում:
    Պապուս Պապը՝ Հարություն Տեր Քյանդարյանը Էրիվանի ,,Պողոս-Պետրոս,, եկեղեցու քահանա էր ,ներկայիս ,,Կինոմոսկվայի,, տեղը:Եվ իր 16 զավակներով ապրում էր ներկայիս ,,Հանրապետության Հրապարակի,, Մետրոի տեղը :
    Պապուս Հայրը Ալեքսանդրը փրկեց Արեվմտյան Հայաստանիս գաղթողներին,ինքը Կովկասյան Ցարական Բանակի Վիրաբուժ էր,որին Ստալինը աքսորեց:
    Պապս ու Հայրս եվս բժիշկներ են:
    Հայրս Ալեքսանդրը ծանոթացավ մորս հետ դեռ դպրոցական տարիքում շախմատի մրցաշարի ժամանակ:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (13.11.2018)

  23. #29
    Անմոռուկ Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    4,051
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գիտունիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Պապս պատմում է որ մի այլ Քյանդարյան էլ կար Գյումրիում Հակոբ անունով ,որը տներ էր կառուցում:
    Էդ Գյումրու Քյանդարյանների հետ դուք ազգակցական կապ ունեցել ե՞ք:

    Ես Գյումրիում տատու պապ եմ ունեցել՝ Քյանդարով ազգանունով, որ տիկնիկային թատրոնի տնօրեննա եղել:
    Look around you..
    How many people do you think are settling?
    Probably a hell of a lot..
    People settle into okay relations, okay jobs, okay friends and an okay life.
    Why?
    Because okay is comfortable.
    Okay pays the bills and provides a warm bed at night.
    Some people are fine with okay.
    And guess what?
    That's okay!!
    But okay is not thrilling, it isn't passion, it's not life-changing or unforgettable.
    Okay is not the reason you risk absolutely everything you've got for the smallest chance that something absolutely amazing could happen...

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գիտունիկ (13.11.2018)

  25. #30
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.02.2018
    Գրառումներ
    110
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ Գյումրու Քյանդարյանների հետ դուք ազգակցական կապ ունեցել ե՞ք:

    Ես Գյումրիում տատու պապ եմ ունեցել՝ Քյանդարով ազգանունով, որ տիկնիկային թատրոնի տնօրեննա եղել:

    Հա Պապիկիս դվոյրոդնի ախպերն Գյումրու Քյանդարյաններից էր,որի ծոռի դուստրը Տաթեվ Քյանդարյանն է,



    Բարեկամս ,կարող ես դոբավիտ լինել դրուզեքումս ,չէի մտածում որ Ակումբում բարեկամ էլ կունենամ
    Վերջին խմբագրող՝ Գիտունիկ: 13.11.2018, 21:53:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (13.11.2018)

Էջ 2 3-ից ԱռաջինԱռաջին 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կա՞ արդյոք ընտանեկան կյանք առանց սեքսի
    Հեղինակ՝ Մինա, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 41
    Վերջինը: 09.12.2016, 16:24
  2. Ընտանեկան անեկդոտներ
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 177
    Վերջինը: 25.07.2016, 13:27
  3. Ընտանեկան իրավունք
    Հեղինակ՝ Dragon, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 20.08.2010, 22:06
  4. Մեր կարծիքը ընտանեկան փոխհարաբերությունների մասին
    Հեղինակ՝ E-la Via, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 21.07.2009, 12:58
  5. «Ընտանեկան իրավիճակներ» | Ձեր կարծիքը հաղորդման վերաբերյալ
    Հեղինակ՝ Universe, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 05.10.2007, 01:28

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •