User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Բուլիինգ

  1. #1
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բուլիինգ

    Երեխաների հանդեպ բռնության մասին թրեյնինգ էի անում Վարդենիսի գյուղերից մեկում, դրան զուգահեռ պատուհանից տեսա, թե ոնց են մի խումբ տղաներ մի հոգու քաշքշում, ուսուցիչներն էլ տեսան ու ասում էին, որ դա սովորական երևույթ է, «տղա են, պետք ա կռիվ էլ անեն»: Հիմնավորեցին, որ եթե մեծերը միջամտեն, հետո ավելի են հալածելու:

    Կա՞ն ակումբցիներ, որ դպրոցում ենթարկել/ենթարկվել են բուլլինգի: Կա՞ն, որ ուղղակի վկա են եղել բուլլինգի դրսևորումների, միջամտե՞լ են, թե՞ ոչ:
    Պատմեք մի փոքր երևույթի մասին մեր իրականությունում:

    Doctors.am-ից էս նյութը վերցրեցի, կարելի է դեռ լրամշակել.

    Երեխայի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական տեռորը խմբի կողմից, որը հասցնում է զոհին ֆիզիկական և էմոցիոնալ վնաս, անվանվում է Բուլլինգ: Ընդ որում, հոգեբանները պնդում են, որ աղջիկների կողմից բուլլինգի արտահայտումը անհամեմատ վտանգավոր է:

    Անգլալեզու գրականության մեջ "Բուլլինգ" տերմինը ստացել է լայն տարածում՝ դրանով նկարագրում են համադասարանցիների խմբի կողմից երեխայի նկատմամբ կիրառվող ֆիզիկական կամ հոգեբանական տեռորը:

    Բուլլինգը կարող է լինել`

    1. ֆիզիկական (հրել, մազերից քաշել, ծեծել)

    2. վերբալ (ձեռք առնել, ծաղրել)

    3. սոցիալական (բոյկոտ):

    Ամեն տասերորդը՝ զոհ է:

    Ամենուր, որտեղ հավաքվում են երեխաները՝ սովորելու կամ ուրախանալու, հնարավոր է վիրավորական վերաբերմունք երեխաների խմբի կողմից մի ինչ-որ երեխայի նկատմամբ: Տվյալներ, թե ինչքան է տարածված բուլլինգը ռուսական կամ հայկական դպրոցներում չկա, իսկ ամերիկացիները հաշվել են, որ երեխաների 11 տոկոսը, որիշ երեխաների կողմից ճնշման են ենթարկվում, իսկ 13 տոկոսը, իրենք են այդպիսի ճնշում իրականացնում:

    Հաճախ կարելի է լսել, որ բուլլինգը, ուղղակի հասունացման բնական գործընթաց է՝ տարիքի հետ կանցնի: Սակայն ինչպես վկայում են մասնագետները, այն երեխաները, ովքեր լինում են բուլլինգի նախաձեռնողներ, շարունակում են իրենց ագրեսսիան ցուցադրել նաև մեծ հասակում՝ հաճախ նրանք կանգնում են կրիմինալ ճանապարհի վրա: Որոշ բուլլինգի զոհերի մոտ, ովքեր զգացել են վիրավորանքի դառնությունը, հաճախ ոչ միայն դա է պահպանվում բավականին երկար, այլև առաջանում է վրեժի ցանկություն:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (03.03.2017)

  3. #2
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ փոքրիկ ուղղում, ոչ թե բուլլինգ, այլ բուլիինգ երկու ի-ով, առաջինը երկար ա, երկրորդը կարճ

    Sent from my Nexus 6P using Tapatalk
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.03.2017), Ruby Rue (03.03.2017)

  5. #3
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հատ փոքրիկ ուղղում, ոչ թե բուլլինգ, այլ բուլիինգ երկու ի-ով, առաջինը երկար ա, երկրորդը կարճ

    Sent from my Nexus 6P using Tapatalk
    հա, էլի, Ռուֆ, դու մոդեր ես, ուղղի, էլի

  6. #4
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    հա, էլի, Ռուֆ, դու մոդեր ես, ուղղի, էլի
    Վարդ ջան, մի 3-4 տարի ա մոդերատոր չեմ

    Sent from my Nexus 6P using Tapatalk
    I may be paranoid but no android!

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (03.03.2017)

  8. #5
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրելի մոդերատորներ, խնդրում եմ ուղղել, ես էլ doctors.am-ին գրեմ, թող ուղղեն ))

  9. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ իմ սեփական փորձից պատմեմ: Բուլիինգի ենթարկվել եմ տասներորդ դասարանում դասարանի տղաների կողմից: Էդ որ ասվում ա՝ աղջիկներինն ավելի վատ հետևանքների կարա բերի, մի քիչ չեմ պատկերացնում ոնց ու ինչու են տենց ասում: Նենց չի, որ աղջիկներն ինձ պաշտում էին, բայց իրանց արածներն ու վերաբերմունքը մանկական խաղ էր տղաների արածի համեմատ:

    Իսկ տղաները, երբ մտնում էի դասարան, շվացնում էին: Ինչ անուն ասես չէին կպցնում: Իսկ ամենաահավորն էն էր, որ կավիճոտ բարձիկով մի անգամ հարձակվել էին վրաս ու դեմքիս սեղմել, համարյա ուշագնաց էի էղել:

    Հետո նաև համալսարանում նման փորձեր եղան, բայց էդքան էլ չէր ստացվում, որովհետև ամեն ինչից բացի ինձնից ահավոր վախենում էին համակուրսեցիներս: Դրա համար պոտենցիալ բուլիինգն ուղղակի վերածվեց իրանց «համակիրների» շրջանում ինձ անուններ կպցնելու:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.03.2017), Շինարար (04.03.2017)

  11. #7
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխաների հանդեպ բռնության մասին թրեյնինգ էի անում Վարդենիսի գյուղերից մեկում, դրան զուգահեռ պատուհանից տեսա, թե ոնց են մի խումբ տղաներ մի հոգու քաշքշում, ուսուցիչներն էլ տեսան ու ասում էին, որ դա սովորական երևույթ է, «տղա են, պետք ա կռիվ էլ անեն»: Հիմնավորեցին, որ եթե մեծերը միջամտեն, հետո ավելի են հալածելու:
    Կարծում եմ արժի տարբերակել rough-and-tumble (horseplay, roughhousing) խաղերը բուլիինգից։ Ռաֆհաուզինգի օգտակարությունը լավ հետազոտված է, ու այդպիսի խաղերը, կարելի է ասել, անհրաժեշտ են առողջ սոցիալ հասունացման համար, մանավանդ՝ տղաների մոտ։ Իսկ բուլիինգը ենթադրում է դիտավորյալ վնաս պատճառելու նպատակով կրկնվող ագրեսիվ վերաբերմունք ուժեղ (ֆիզիկապես կամ սոցիալապես) անձանց կողմից թույլի նկատմամբ։ Եվ կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ մեծերը, մանավանդ կանայաք, ու մանավանդ այն կանայք որոնք չեն մեծացել եղբայրների հետ հաճախ խաղալով, դժվարությամբ են ռաֆհաուզինգի խաղային ագրեսիան իրական ագրեսիայից տարբերում։ Ու շատ ժամանակ այս մեծ կանայք իրար հետ հրմշտոցի մեջ գտնվող տղաներին «իրար չվնասեք» հրամաններով խոչընդոտում են այդ ռաֆհաուզինգի նպաստավորությանը հուզական ու սոցիալ հասունության վրա։

    Իսկ բուլիինգը Հայաստանում, ինչպես և գրեթե ամենուր, սիսթեմիկ խնդիր է։ Ու ցավալին այն է, որ բուլիինգի կանխարգելելը, ինչպես նաև բուլիինգի զոհերին գտնելն ու օգնություն տրամադրելը ահավոր բարդ է մի հասարակության մեջ, որտեղ տղաներին փոքրուց խրախուսում են «հլը մի հատ գնա նրան քացով տո՛ւր» պահվածքի, ու այժմյան բանակում տղամարդկանալը համարվում է տղաներին հարիր։

    Կոնկրետ այս թեմայի իմաստն այնքան էլ չեմ հասկանում․ նստում ենք մեր անձնական փորձն ենք պատմո՞ւմ։ Ասենք թե տղաների 80% ասեց՝ հա, դա համատարած ա, աղջիկների 80% ասեց՝ կյանքում չեմ տեսել տենց բան, ի՞նչ ենք իմանալու դրանից։ Դժվար թե հասարակության մեջ քյառթուական արժեհամակարգը դրանից նվազի, կամ մարդիկ ավելի քիչ մտածեն, թե տղամարդ դառնալու համար այդ հալածումներին դիմակայելու փորձն էլ է պետք։

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (04.03.2017)

  13. #8
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ արժի տարբերակել rough-and-tumble (horseplay, roughhousing) խաղերը բուլիինգից։ Ռաֆհաուզինգի օգտակարությունը լավ հետազոտված է, ու այդպիսի խաղերը, կարելի է ասել, անհրաժեշտ են առողջ սոցիալ հասունացման համար, մանավանդ՝ տղաների մոտ։ Իսկ բուլիինգը ենթադրում է դիտավորյալ վնաս պատճառելու նպատակով կրկնվող ագրեսիվ վերաբերմունք ուժեղ (ֆիզիկապես կամ սոցիալապես) անձանց կողմից թույլի նկատմամբ։ Եվ կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ մեծերը, մանավանդ կանայաք, ու մանավանդ այն կանայք որոնք չեն մեծացել եղբայրների հետ հաճախ խաղալով, դժվարությամբ են ռաֆհաուզինգի խաղային ագրեսիան իրական ագրեսիայից տարբերում։ Ու շատ ժամանակ այս մեծ կանայք իրար հետ հրմշտոցի մեջ գտնվող տղաներին «իրար չվնասեք» հրամաններով խոչընդոտում են այդ ռաֆհաուզինգի նպաստավորությանը հուզական ու սոցիալ հասունության վրա։
    Էս ինչ ասել ասիր?
    Ինադու նենց ա գրում, որ կամ գուգլից օգտվենք կամ էլ հայերեն-ծլնգերեն բառարանից։ճճ

  14. #9
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի քիչ իմ սեփական փորձից պատմեմ: Բուլիինգի ենթարկվել եմ տասներորդ դասարանում դասարանի տղաների կողմից: Էդ որ ասվում ա՝ աղջիկներինն ավելի վատ հետևանքների կարա բերի, մի քիչ չեմ պատկերացնում ոնց ու ինչու են տենց ասում: Նենց չի, որ աղջիկներն ինձ պաշտում էին, բայց իրանց արածներն ու վերաբերմունքը մանկական խաղ էր տղաների արածի համեմատ:

    Իսկ տղաները, երբ մտնում էի դասարան, շվացնում էին: Ինչ անուն ասես չէին կպցնում: Իսկ ամենաահավորն էն էր, որ կավիճոտ բարձիկով մի անգամ հարձակվել էին վրաս ու դեմքիս սեղմել, համարյա ուշագնաց էի էղել:

    Հետո նաև համալսարանում նման փորձեր եղան, բայց էդքան էլ չէր ստացվում, որովհետև ամեն ինչից բացի ինձնից ահավոր վախենում էին համակուրսեցիներս: Դրա համար պոտենցիալ բուլիինգն ուղղակի վերածվեց իրանց «համակիրների» շրջանում ինձ անուններ կպցնելու:
    Սիրտս լցվեց։
    Հիմա ով ինչքան ուժ ունի պիտի սրտաճմլիկ պատմություն պատմի?

  15. #10
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ինչ ասել ասիր?
    Ինադու նենց ա գրում, որ կամ գուգլից օգտվենք կամ էլ հայերեն-ծլնգերեն բառարանից։ճճ
    Լավ ա Մեֆի նման չասիր ուղեղիս փոխարեն գուգլը սըրչ ա դրած․․․

    Գայլ ջան, թեմայով ասելիք ունե՞ս։ Եթե գրածներս էլ հասկանալ ես ուզում, հարցեր տուր․․․ սիրով կպատասխանեմ։

    Հ․Գ․
    իսկ եզրերը անգլերեն եմ գրել, որևհետև դրանց համարժեքները հայերենում չգիտեմ, և այս բնագավառի գրականության հետ մեծ մասամբ անգլերեն լեզվով եմ ծանոթ։ Եթե հայերեն այդ եզրը գիտեք ոնց է, խնդրում եմ լուսավորեք՝ մեծ սիրով դրան կանցնեմ։
    Վերջին խմբագրող՝ Ծլնգ: 03.03.2017, 23:57:

  16. #11
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ ա Մեֆի նման չասիր ուղեղիս փոխարեն գուգլը սըրչ ա դրած․․․

    Գայլ ջան, թեմայով ասելիք ունե՞ս։ Եթե գրածներս էլ հասկանալ ես ուզում, հարցեր տուր․․․ սիրով կպատասխանեմ։
    Ծլնգ ջան հենց ասելիք ունենամ հաստատ կարտայտվեմ։ Ամաչկոտ չեմ։
    Չէ լավա պետք չի թարգմանես։ճճճ

  17. #12
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում

    Բուլիինգի են ենթարկվում այն երեխաներն ովքեր ունեն ներքին, կամ արտաքին առանձնահատկություն:
    Ներքին - ազնիվ են, ունեն մաքուր բառապաշատ, կրթված են, մնացածից մի գլուխ խելացի, կամ ունեն ուրիշ կերպ արտահայտվող տարբերություն:
    Արտաքին - բոյով են, գեր, սև, սեռային պատկանելությանը ոչ հատուկ արտաքի գծեր և այլն:
    Փաստերը հերթական անգամ տանում են մեզ այնտեղ՝ որտեղ մեր մենթալիտետի ամբողջ դժբախտությունն է. այլատյացություն: Խումբը տանել չի կարողանում այն անհատին, որն ինչ - որ կերպով տարբերվում է խմբից: Եթե դու չես խոսում խմբի նման, չես ապրում նրանց նման, և արտաքնապես նման չես ուրեմն թիրախի տակ ես գտնվում:
    Բուլիինգը ոչ միայն երեխայի տեսակից է կախված, այլև ընտանիքից: Ու չեմ կարծում թե խնդիրն այն է, որ ծնողը պետք է երեխային ասի «բուլիինգ չանես իյա»: Ընտանիքի տեսակը, ներքին փոխհարաբերությունները (օրինակ հոր ու մոր), այսպես ասած մակարդակը ինքնին որոշում է՝ երեխան կմիանա՞ խմբին թե ոչ:
    Իրականում բուլիինգի չենթարկվող երեխային դժվար է բուլիինգ չանելը: Այդպիսով չես միանա խմբին ու դու էլ կմտնես թիրախի տակ: Այդ իսկ պատճառով խմբի մեջ կա ինչ - որ տոկոս (հարաբերականորեն 30 տոկոս), որը ներքին վախից է միանում խմբին, իսկ հետագայում մեծանալու ու կայանալու դեպքում դուրս է գալիս այդպիսի խմբերից:
    Կարծում եմ խնդիրը գալիս է մեծապես ընտանիքից:


    հ.գ. կարծիքս ընդամենը անձնական դիտարկում է:
    հ.գ. իմիջի այլոց բուլիինգի ենթարկող նախկին երեխաները հիմա՝ նախընտրական շրջանում լուրջ գործի վրա են

  18. #13
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2016
    Գրառումներ
    478
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեխայի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական տեռորը խմբի կողմից, որը հասցնում է զոհին ֆիզիկական և էմոցիոնալ վնաս, անվանվում է Բուլլինգ:
    Իսկ ինչ է, աշխարհում կա մի մարդ, որը ապրելով սոցիումի մեջ, առնվազն երեխա ժամանակ բուլինգի /Երեխայի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական տեռորը խմբի կողմից/ չի ենթարկվել՞՞՞

    Կարծում եմ այդ մարդը չկա:

    Խնդիրը որ թե ճնշումի ենթարկվելն է, այն այդ ճնշուման "տակից դուրս գալը":
    Այ դրան պետք է սովորացնել երեխային:

    Որ մի կողմից- չճկվի խմբի ճնշման տակ
    Մյուս կողմից- խմբի հետ մտնի կոմպրոմիսային հարաբերությունների մեջ, հնարավորինս չդավաճանելով իր Եսին:

    Էսպես ասած "մանկական դիվանագիտությունը" շատ լուրջ ուսուցանվող առարկա պետք է դառնա ծնողների կողմից, ու դա երեխաները պետք է սովորեն առաջին հերթին իրենց ծնողների վարքից:

    Չկա մարդկային խումբ, որի հետ առանց արժանապատվությունը գետնով տալու -լեզու գտնել հնարավոր չլինի: Դա կլինի երեխայի համար նաև մեծ կյանքի դպրոց:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բուլիինգ դպրոցում․ ինչ անել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 82
    Վերջինը: 26.01.2018, 15:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •