Բուլիինգի են ենթարկվում այն երեխաներն ովքեր ունեն ներքին, կամ արտաքին առանձնահատկություն:
Ներքին - ազնիվ են, ունեն մաքուր բառապաշատ, կրթված են, մնացածից մի գլուխ խելացի, կամ ունեն ուրիշ կերպ արտահայտվող տարբերություն:
Արտաքին - բոյով են, գեր, սև, սեռային պատկանելությանը ոչ հատուկ արտաքի գծեր և այլն:
Փաստերը հերթական անգամ տանում են մեզ այնտեղ՝ որտեղ մեր մենթալիտետի ամբողջ դժբախտությունն է. այլատյացություն: Խումբը տանել չի կարողանում այն անհատին, որն ինչ - որ կերպով տարբերվում է խմբից: Եթե դու չես խոսում խմբի նման, չես ապրում նրանց նման, և արտաքնապես նման չես ուրեմն թիրախի տակ ես գտնվում:
Բուլիինգը ոչ միայն երեխայի տեսակից է կախված, այլև ընտանիքից: Ու չեմ կարծում թե խնդիրն այն է, որ ծնողը պետք է երեխային ասի «բուլիինգ չանես իյա»: Ընտանիքի տեսակը, ներքին փոխհարաբերությունները (օրինակ հոր ու մոր), այսպես ասած մակարդակը ինքնին որոշում է՝ երեխան կմիանա՞ խմբին թե ոչ:
Իրականում բուլիինգի չենթարկվող երեխային դժվար է բուլիինգ չանելը: Այդպիսով չես միանա խմբին ու դու էլ կմտնես թիրախի տակ: Այդ իսկ պատճառով խմբի մեջ կա ինչ - որ տոկոս (հարաբերականորեն 30 տոկոս), որը ներքին վախից է միանում խմբին, իսկ հետագայում մեծանալու ու կայանալու դեպքում դուրս է գալիս այդպիսի խմբերից:
Կարծում եմ խնդիրը գալիս է մեծապես ընտանիքից:
հ.գ. կարծիքս ընդամենը անձնական դիտարկում է:
հ.գ. իմիջի այլոց բուլիինգի ենթարկող նախկին երեխաները հիմա՝ նախընտրական շրջանում լուրջ գործի վրա են![]()
Էջանիշներ