StrangeLittleGirl-ի խոսքերից
Մի քիչ իմ սեփական փորձից պատմեմ: Բուլիինգի ենթարկվել եմ տասներորդ դասարանում դասարանի տղաների կողմից: Էդ որ ասվում ա՝ աղջիկներինն ավելի վատ հետևանքների կարա բերի, մի քիչ չեմ պատկերացնում ոնց ու ինչու են տենց ասում: Նենց չի, որ աղջիկներն ինձ պաշտում էին, բայց իրանց արածներն ու վերաբերմունքը մանկական խաղ էր տղաների արածի համեմատ:
Իսկ տղաները, երբ մտնում էի դասարան, շվացնում էին: Ինչ անուն ասես չէին կպցնում: Իսկ ամենաահավորն էն էր, որ կավիճոտ բարձիկով մի անգամ հարձակվել էին վրաս ու դեմքիս սեղմել, համարյա ուշագնաց էի էղել:
Հետո նաև համալսարանում նման փորձեր եղան, բայց էդքան էլ չէր ստացվում, որովհետև ամեն ինչից բացի ինձնից ահավոր վախենում էին համակուրսեցիներս: Դրա համար պոտենցիալ բուլիինգն ուղղակի վերածվեց իրանց «համակիրների» շրջանում ինձ անուններ կպցնելու:
Էջանիշներ