User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Բուլիինգ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #6
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Երեխաների հանդեպ բռնության մասին թրեյնինգ էի անում Վարդենիսի գյուղերից մեկում, դրան զուգահեռ պատուհանից տեսա, թե ոնց են մի խումբ տղաներ մի հոգու քաշքշում, ուսուցիչներն էլ տեսան ու ասում էին, որ դա սովորական երևույթ է, «տղա են, պետք ա կռիվ էլ անեն»: Հիմնավորեցին, որ եթե մեծերը միջամտեն, հետո ավելի են հալածելու:
    Կարծում եմ արժի տարբերակել rough-and-tumble (horseplay, roughhousing) խաղերը բուլիինգից։ Ռաֆհաուզինգի օգտակարությունը լավ հետազոտված է, ու այդպիսի խաղերը, կարելի է ասել, անհրաժեշտ են առողջ սոցիալ հասունացման համար, մանավանդ՝ տղաների մոտ։ Իսկ բուլիինգը ենթադրում է դիտավորյալ վնաս պատճառելու նպատակով կրկնվող ագրեսիվ վերաբերմունք ուժեղ (ֆիզիկապես կամ սոցիալապես) անձանց կողմից թույլի նկատմամբ։ Եվ կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ մեծերը, մանավանդ կանայաք, ու մանավանդ այն կանայք որոնք չեն մեծացել եղբայրների հետ հաճախ խաղալով, դժվարությամբ են ռաֆհաուզինգի խաղային ագրեսիան իրական ագրեսիայից տարբերում։ Ու շատ ժամանակ այս մեծ կանայք իրար հետ հրմշտոցի մեջ գտնվող տղաներին «իրար չվնասեք» հրամաններով խոչընդոտում են այդ ռաֆհաուզինգի նպաստավորությանը հուզական ու սոցիալ հասունության վրա։

    Իսկ բուլիինգը Հայաստանում, ինչպես և գրեթե ամենուր, սիսթեմիկ խնդիր է։ Ու ցավալին այն է, որ բուլիինգի կանխարգելելը, ինչպես նաև բուլիինգի զոհերին գտնելն ու օգնություն տրամադրելը ահավոր բարդ է մի հասարակության մեջ, որտեղ տղաներին փոքրուց խրախուսում են «հլը մի հատ գնա նրան քացով տո՛ւր» պահվածքի, ու այժմյան բանակում տղամարդկանալը համարվում է տղաներին հարիր։

    Կոնկրետ այս թեմայի իմաստն այնքան էլ չեմ հասկանում․ նստում ենք մեր անձնական փորձն ենք պատմո՞ւմ։ Ասենք թե տղաների 80% ասեց՝ հա, դա համատարած ա, աղջիկների 80% ասեց՝ կյանքում չեմ տեսել տենց բան, ի՞նչ ենք իմանալու դրանից։ Դժվար թե հասարակության մեջ քյառթուական արժեհամակարգը դրանից նվազի, կամ մարդիկ ավելի քիչ մտածեն, թե տղամարդ դառնալու համար այդ հալածումներին դիմակայելու փորձն էլ է պետք։

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (04.03.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բուլիինգ դպրոցում․ ինչ անել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 82
    Վերջինը: 26.01.2018, 15:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •