User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Բուլիինգ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բուլիինգ

    Երեխաների հանդեպ բռնության մասին թրեյնինգ էի անում Վարդենիսի գյուղերից մեկում, դրան զուգահեռ պատուհանից տեսա, թե ոնց են մի խումբ տղաներ մի հոգու քաշքշում, ուսուցիչներն էլ տեսան ու ասում էին, որ դա սովորական երևույթ է, «տղա են, պետք ա կռիվ էլ անեն»: Հիմնավորեցին, որ եթե մեծերը միջամտեն, հետո ավելի են հալածելու:

    Կա՞ն ակումբցիներ, որ դպրոցում ենթարկել/ենթարկվել են բուլլինգի: Կա՞ն, որ ուղղակի վկա են եղել բուլլինգի դրսևորումների, միջամտե՞լ են, թե՞ ոչ:
    Պատմեք մի փոքր երևույթի մասին մեր իրականությունում:

    Doctors.am-ից էս նյութը վերցրեցի, կարելի է դեռ լրամշակել.

    Երեխայի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական տեռորը խմբի կողմից, որը հասցնում է զոհին ֆիզիկական և էմոցիոնալ վնաս, անվանվում է Բուլլինգ: Ընդ որում, հոգեբանները պնդում են, որ աղջիկների կողմից բուլլինգի արտահայտումը անհամեմատ վտանգավոր է:

    Անգլալեզու գրականության մեջ "Բուլլինգ" տերմինը ստացել է լայն տարածում՝ դրանով նկարագրում են համադասարանցիների խմբի կողմից երեխայի նկատմամբ կիրառվող ֆիզիկական կամ հոգեբանական տեռորը:

    Բուլլինգը կարող է լինել`

    1. ֆիզիկական (հրել, մազերից քաշել, ծեծել)

    2. վերբալ (ձեռք առնել, ծաղրել)

    3. սոցիալական (բոյկոտ):

    Ամեն տասերորդը՝ զոհ է:

    Ամենուր, որտեղ հավաքվում են երեխաները՝ սովորելու կամ ուրախանալու, հնարավոր է վիրավորական վերաբերմունք երեխաների խմբի կողմից մի ինչ-որ երեխայի նկատմամբ: Տվյալներ, թե ինչքան է տարածված բուլլինգը ռուսական կամ հայկական դպրոցներում չկա, իսկ ամերիկացիները հաշվել են, որ երեխաների 11 տոկոսը, որիշ երեխաների կողմից ճնշման են ենթարկվում, իսկ 13 տոկոսը, իրենք են այդպիսի ճնշում իրականացնում:

    Հաճախ կարելի է լսել, որ բուլլինգը, ուղղակի հասունացման բնական գործընթաց է՝ տարիքի հետ կանցնի: Սակայն ինչպես վկայում են մասնագետները, այն երեխաները, ովքեր լինում են բուլլինգի նախաձեռնողներ, շարունակում են իրենց ագրեսսիան ցուցադրել նաև մեծ հասակում՝ հաճախ նրանք կանգնում են կրիմինալ ճանապարհի վրա: Որոշ բուլլինգի զոհերի մոտ, ովքեր զգացել են վիրավորանքի դառնությունը, հաճախ ոչ միայն դա է պահպանվում բավականին երկար, այլև առաջանում է վրեժի ցանկություն:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (03.03.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բուլիինգ դպրոցում․ ինչ անել
    Հեղինակ՝ ivy, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 82
    Վերջինը: 26.01.2018, 15:05

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •