Ու երրորդ անգամ ֆորումում թեմա բացենք այս ունիկալ երգչի վերաբերյալ
Մարտի 3-ը Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է:
Մեսչյանի ներդրումը դժվար է գերագնահատել մեր գիտակցության մեջ: Թող նա ապրի երկար, ու պինդ:
Իսկ մենք..
Թող օրերի խորքից անցյալը ոգեկոչելու փոխարեն ցնծանք ներկայով, թող վերածնվող մեր տեսակը հաղթի Բելին, թող մեր բախտի այլոց բախտի ու ճակատագրի հետ համընկնմանը չսպասենք, թող տարիների մաղված նյութը լուսավոր լինի, թող արևի տակ ծիրանի ու կանչի դեմ ծիածանի միշտ հնչի սիրո զանգը, թող ոտքի կոխան հասկը կռանա լոկ ծանրությունից ու ոչ տրորելուց, թող աճուրդը մերժող չորրորդը չդառնա նոր աճուրդի սպասավոր, թող չլլկվի ու չլալկվի նա, ով հանելու է պարանոցներից մաշված պարանը: Ու վերջին անգամ փոխենք դեպի կարմիր լույս ուղղված սլաքի ուղղությունը:
Նրա արվեստն էն կարևորն է, որ պետք է վերցնել տապան մտնելիս:
Աղասի Միքայելյանի ֆեյսբուքյան էջից
Էջանիշներ