Նոմինացիաներն այստեղ
Թեմայում քննարկում ենք ով ա ստանալու, ով չի ստանալու, ով ա արժանի, ով չէ ու ընդհանրապես ամեն ինչ կապված էս տարվա օսկարների հետ:
Նոմինացիաներն այստեղ
Թեմայում քննարկում ենք ով ա ստանալու, ով չի ստանալու, ով ա արժանի, ով չէ ու ընդհանրապես ամեն ինչ կապված էս տարվա օսկարների հետ:
Ֆիլմերից իմ աչքին ամենալավերն են Hell or High Water ու Fences, բայց չեմ սպասում թե սրանցից որևէ մեկին կտան։
Դերասաններից՝ Viggo Mortensen միանշանակ (կասկածանքներ ունեմ, որ այս տարի Քեյսի Աֆլեկի տարի են սարքելու)
Դերասանուհիներ՝ ոչ ոք
Մնացածներին ծանոթ չեմ ու չեն էլ հետաքրքրում... 20th century women-ը դեբիլ ձանձրալի ֆիլմ ա
Անվերնագիր (27.02.2017)
Էս տարվա օսկարին շատ երկար եմ պատրաստվել, համարյա բոլոր անվանակարգերի ֆիլմերը նայել եմ. ֆավորիտներս`
Լավագույն ֆիլմ- Moonlight ու Manchester by the Sea
Լավագույն դերասան- Casey Affleck
Լավագույն դերասանուհի- Isabelle Huppert
Լավագույն անիմացիա- My Life as a Zucchini
Լավագույն օտարալեզու ֆիլմ- Land of Mine ու Toni Erdman
Լավագույն օրիգինալ սցենար- The Lobster
և այլն:
Հիմնականում անհաջող ֆիլմեր էին ընտրվել, չհաշված օտարալեզուները, որոնցից մենակ մեկը էդքան չեմ հավանել (The salesman-ը): Մենակ մի հույս ունեմ, որ Լա Լա Լենդ կոչվածը իրեն առաջ չի գցի:
Առավոտն էլ շուտ զարթնելու եմ, որ նայեմ
Վերջին խմբագրող՝ Հայկօ: 27.02.2017, 03:11:
Blessed the poison which brings the end
Լոբստերն ադապտացված չի, օրիգինալ սցենար ա ։)) Դերասանուհիներից Իզաբել Հյուբերտն իրոք արժանի ա, մեկ էլ Ռութ Նեգան, բայց ահագին հավանական ա, որ էդ տուֆտա Էմմա Սթոունին տան:
Հա, գիտեմ, Բյուր: Անվանակարգի անունն էի սխալ գրել
Blessed the poison which brings the end
Ցավոք, Լա Լա Լենդի տուֆտա կողմը Էմմա Սթոունով չէր սահմանափակվում
Blessed the poison which brings the end
Mr. Annoying (27.02.2017)
ԵՐկու տարվա դադարից հետո պիտի Օսկար նայեի,բայց դե իմաստ չկա:
Լավագույն ֆիլմի անվանակարգում նայել եմ.
La La Land-սպասում եմ,որ մեկը կգա ու կբացատրի էս ֆիլմը:Զարմանում եմ էլի,թե՞ ոնց կարա էս ֆիլմը սենց բարձր վարկանիշ ունենա:3մետրի ու Նոթբուքի մյուզիքլ տարբերակն է:
Hacksaw Ridge-Դե Գիբսոնին շատ եմ սիրում,բայց շատ ախմախ կինո էր ստացվել:Գաղափարը ուժեղ էր,բայց վատ էին ներկայացրել:
Arrival-էս կինոյի մասին շատ է խոսվել,թույն միտք ուներ,բայց էլի մատուցումը հիմարություն էր:
Hidden Figures-նայեցինք,անցավ գնաց,բայց դե տիպիկ ամերիկյան է ու նորմալ է,որ նոմինացված է:
Manchester by the Sea-էսօր նայեցի ու նայածներիծս քիչ թե շատ միակ նորմալ ֆիլմը էս էր:
մնացած ֆիլմերը չեմ նայել ու դժվար էլ նայեմ
Լավագույն դերասան.
1.Casey Affleck-արժանի է,կերպարը զգում էր ու շատ լավ էր ներկայացնում:Զարմանալի է,որ դախ Բենոյի ախպերն է:
2.Andrew Garfield-նախ իրա կերպարը հեչ չսիրեցի,հետո էլ հլը խակա Իսկարի համար:Հուսամ Silence-ում չի հիասթափեցնի:
3.Ryan Gosling-իմ ամենացավոտ թեմաներից,ախր ինքը Drive-ում հանճարեղ է խաղում ու իրոք կուզեի Օկար ստանար,բայց դե հաստատ ոչ էս կերպարի համար:
4.Viggo Mortensen- եթե Օսկարը նայեմ,ապա էս տղու խաթր,իմ համար էս Օսկարի եզակի դրական կողմերից:Միանշանակ արժանի է:
լավագույն դերասանուհի.
1.Isabelle Huppert-ֆիլմը չեմ նայել,բայց դե La Pianiste-ը հերիք է,որ իրան երկրպագեմ:
2.Emma Stone-այ քեզ բան,էս ո՞վ էր
լավագույն ռեժիսոր
1.Denis Villeneuve-հուսամ ինքը դեռ Օսկար կստանա,բայց ոչ Arrival-ի համար:Իրոք հզոր դեմք է ու ապագայում հլը շատ ուժեղ գործեր կնկարի:
2.Mel Gibson-ես որ իրան շատ եմ սիրում,բայց դե անկեղծ էս ֆիլմով արժանի չի:
3.Damien Chazelle -գնդակահարել
4.Kenneth Lonergan-ես իրան որպես Gangs of New York-ի սցենարիս գիտեի,բայց դե լավ էլ կինո է նկարել ու էս անվանակարգում իրան եմ երկրպագելու:
Լավագույն սցենար
Ստեղ երկու կարծիք չկա,միանշանակ The Lobster-ի կողմից եմ:
Էս Օսկարում հիասթափությունս չափ ու սահման չունի:Ամենազավեշտալին էլ ինձ համար էն էր,որ Noctural Animals-ը ոչ մի անվանակարգում նոմինացված չի:
Լա լա լանդում հասկանալու բան չկա, պրիմտիվ դեբիլ կինո ա էն մասին, որ հանուն երազանքներին հասնելու հաճախ մարդիկ սերը զոհում են։ Թեման ինքնին հետաքրքիր ա, բայց կատարումը սարսափելի վատ։ Դերասաններն ահավոր են խաղում, ոտից գլուխ կեղծ։ Երգերը միջակություն են։ Սիրային պատմությունը մակերեսային ու ոչ համոզիչ։ Մի խոսքով, դեբիլ կինո, որն էս գիշեր լիքը Օսկար ա տանելու, ցավոք սրտի։
Բայց Moonlight-ը նայի, հավանաբար էդ ա լավագույն ֆիլմը ստանալու։ Ես չկարողացա մինչև վերջ նայել, ձանձրույթից մեռա։
Այո՜ դանիացուն:4.Viggo Mortensen- եթե Օսկարը նայեմ,ապա էս տղու խաթր,իմ համար էս Օսկարի եզակի դրական կողմերից:Միանշանակ արժանի է:
Իզաբել Հյուպերտն ընտիր ա խաղում Elle-ում: Ու ընդհանրապես, նայի էդ ֆիլմը: Ես ահագին վատացել էի, որտև չեմ սիրում տենց ֆիլմեր, բայց յարանիս ահագին դուր էր էկել: Կայֆ կլնի, եթե ինքը կրի:լավագույն դերասանուհի.
1.Isabelle Huppert-ֆիլմը չեմ նայել,բայց դե La Pianiste-ը հերիք է,որ իրան երկրպագեմ:
2.Emma Stone-այ քեզ բան,էս ո՞վ էր
Եթե Լոբստերը կրի, ուրախությունից պար կգամ: Բայց դժվար կրի։Լավագույն սցենար
Ստեղ երկու կարծիք չկա,միանշանակ The Lobster-ի կողմից եմ:
Փաստորեն իրոք մեջը ինչ որ հանճարեղ բան չկար,ես էլ մտածում էի խնդիրը իմ մեջ է:Դժվար էսօր հասցնեմ,բայց եթե կրի մյուս օրը կինոթատրոնում կնայեմ:
Ինքը հանճարեղ է,ֆիլմը իրա խաթր կնայեմ:Իզաբել Հյուպերտն ընտիր ա խաղում Elle-ում: Ու ընդհանրապես, նայի էդ ֆիլմը: Ես ահագին վատացել էի, որտև չեմ սիրում տենց ֆիլմեր, բայց յարանիս ահագին դուր էր էկել: Կայֆ կլնի, եթե ինքը կրի:
+1Եթե Լոբստերը կրի, ուրախությունից պար կգամ: Բայց դժվար կրի։
Ու ֆսյո ժը Noctural Animals-ը խի՞ լավագույն սցենար անվանակարգում անգամ նոմինացված չի
Չէ, արխային, ես դեռ չեմ տեսել խելքը գլխին մարդու, որ հավանած լինի: Ու կինոթատրոնում գիտե՞ս ոնց էր: Մեծ դահլիճում ցույց տվեցին, սաղ ահավոր հիասթափված դուրս էկան: Համեմատության համար ասեմ, որ դրանից մի շաբաթ առաջ 20th Century Women-ին մարդիկ ծափ էին տալիս: Մի բան, որ հազվադեպ ա լինում ռեգուլյար ցուցադրությունների համար:
Էդ ֆիլմում էլ ա ինքը հանճարեղԻնքը հանճարեղ է,ֆիլմը իրա խաթր կնայեմ:
Ախր շատ դեբիլ կինո աՈւ ֆսյո ժը Noctural Animals-ը խի՞ լավագույն սցենար անվանակարգում անգամ նոմինացված չի
Վոլտերա (27.02.2017)
Դե ես պարելով եմ դուր եկել,բայց մեկա հիմարություն է
Մեկ ուզում եմ գրեմ,մեկ էլ ախր շատ երկար կլինի է ավելի լավ է ֆբ-ի գրածս դեղադրեմ.Ախր շատ դեբիլ կինո ա
Գնում ես մի հատ տաշիզմի ոճի նկարներից մեկի մոզայկան գնելու,գալիս ես տուն,սկսում ես հավաքել,մանր-մունր պատկերներից երևակայում ես ու ավելի խառնում,խճճվում ես էդ մտքերի մեջ,բայց հետո,երբ հավաքում վերջացնում ես,տեսնում ես,որ էս տաշիզմի հետ ոչ մի կապ չունի,էս ամենառեալ պատկերան է:
Ֆիլմի սկիզբը ահագին ձանրձրալի էր,ընթացքում սկսում է հետաքրքրանալ ու արդեն սկսում ես երևակայությանդ զոռ տալ ու գտնել բանալին,բայց չէ էլի,Ֆորդը լրիվ ուրիշ ուղությամբ է տանում:Վերջում արդեն ամեն ինչ պարզ է դառնում,ամեն մի արտահայտած միտք ու գործողություն իրանց իմաստն են ձեռք բերում:Իսկ դու տեսնում ես գեղեցկության հետևում թաքնված աղբը,որը լիքն է մեր կյանքում:Էս հարցին նման ձևով մատենալը,էսպես ներկայացնելը ու էսպիսի հանգուցալուծում տալը մենակ ծափահարությունների է արժանի:
Դե առանձին կերպարների ու դետալների մասին շատ երկար արժի գրել,բայց էսօր Օսկարի համար ենք հավաքվել
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ