Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
Ոչ միայն դա, այլ ընդհանուր այդ տեսարանի դերը ֆիլմի հետագա զարգացման մեջ։

Ախր մյուզիքլը հենց տեսարանների հաջարդականություն է, ու մյուզիքլում պետք է հենց տեսարանները որակյալ լինեն։ Ու որոկյալ ոչ թե տեխնիկականը ի նկատի ունեի, այլ «story telling»-ը, կամերայի «պարը», լուսավորության մասնակցությունը տեսարաններին և այլն։

Եթե ֆիլմը քեզ համար առաջին հերթին պատմություն ու կերպարներ են, ապա այս ֆիլմը «քոնը» չի, լինի այն որակյալ, թե՝ չէ։ Հենց ինքը անունը արդեն պիտի ցույց տա, որ սա «oversized» թատերականություն ա, «Լա Լա»-ն էլ Լոսի (LA-ի) հակասականությունն է ընդգծում՝ մի տեղ որտեղ երազանքները ի կատար են գալիս, բայց այդ երազանքներին հետևելը ցնորք է․․․ որտեղ դերասան ու երաժիշտ դառնալու համար տասնյակ հազարներ են գալիս, բայց ինչը մեծ մասամբ նպաստում է միայն նրան, որ կաֆե-ռեստորաններում մատուցողները հոլիվուդյան արտաքին ունենան ու ամենաչմո բառում էլ ցնդելու որակի կենդանի երաժշտություն կհանդիպես։ Այս ֆիլմի ամենաուժեղ կերպարը ինձ համար հենց Լոսն ա, ոչ թե Սեբաստիանն ու Միան․․․

Ու այդ նույն ռոմանտիկան էլ է ֆիլմում «oversized» ու թատերական, ու պատմությունը ոչ թե պիտի համոզիչ լինի, այլ նոստոլգիկ հույզեր արթնացնող և միևնույն ժամանակ՝ արդիականություն բերող այդ ժանրին։ Լիքը սիմվոլներ ու ակնարկներ կան ֆիլմի տեսարաններում։ Հենց այդ նույն «Rebel Without a Cause» ֆիլմը նայելուց հետո աստղադիտարան գնալը, ու լիքը-լիքը այլ ակնարկներ ոսկե դարի մյուզիքլներին․․․ երաժշտությունն էլ է լավը ֆիլմի։ Եթե Գոսլինգը չլիներ (Սթոունին մի կերպ կդիմանամ, չնայած հե՜չ տպավորված չեմ), այս ֆիլմը շատ հաջողված կհամարեի․․․ բայց Գոսլինգը իմ համար Կիանու Ռիվզի ու Նիքոլաս Քեյջի կարգի դերասան ա ու ամբողջ տպավորությունը ավիրում ա․․․ բայց ինքը ֆիլմը լավն ա․․․ համենայն դեպս նրա համար ինչ փորձում ա լինել․․․
Ամբողջ խնդիրն էն ա, որ որպես մյուզիքըլ էլ մյուզիքըլ չի: Սաղ ֆիլմում էղած-չեղած չորս երգ ա, մեկը մեկից ախմախ երգեր են: Ու էդ չմո բարում էլ ոչ թե ինչ-որ հրաշալի երաժշտություն ես լսում, այլ Գոսլինգի սիրողականից էլ վատ որակի նվագածը:
Երազանքների թեմայով տենց կինոներ շատ-շատ են նկարահանվել: Բայց մեջները կայծ կա, ձգողականություն կար: Էս մեկում չկա, ոչ մի նոստալգիկ զգացողություն չի առաջացնում: Այլ հակառակը. անընդհատ ուզում ես ծիծաղել, էդ կարգի ամեն ինչ իրար չի կպնում: Ֆիլմն ի վերջո ասում ա, որ երազանքներին հասնելու համար պետք ա զոհողությունների գնալ, ինչպիսին օրինակ սերը թողնելն ա: Բայց էս ֆիլմում նախ չես տեսնում էդ սերը, որը թողնվում ա երազանքների հասնելու համար: Երկրորդ, կերպարների թուլամորթությունն ա ջղայնացնում: Հա՞, դու գնում ես Փարիզ, ես էլ մնում եմ ԱՄՆ-ում: Արի բաժանվենք: Ու պըրծ: Հարցը տենց լուծվում ա:

Համեմատության համար էլի պիտի Once-ի օրինակը բերեմ: Նույն երազանքներին հասնելու թեմայով ա, որ երկու հոգի օգնում են իրար հասնել երազանքներին: Ու մյուզիքըլոտ ա: Էդ կինոն նայելուց հետո ես մի այլ կարգի էի ազդված: Ու շարունակում եմ ազդված մնալ: Ինչու՞ նույն թեմայով մի ֆիլմ ինձ մենակ կարողանում ա ծիծաղացնի, իսկ մյուսը տենց ներսս խառնում ա իրար: Լա լա լանդը կեղծ ա շատ ու ամեն ինչ կեղծ ա ներկայացնում, իսկ Once-ը բնական ա, երգերն էլ են լավը: