Ոչ միայն դա, այլ ընդհանուր այդ տեսարանի դերը ֆիլմի հետագա զարգացման մեջ։
Ախր մյուզիքլը հենց տեսարանների հաջարդականություն է, ու մյուզիքլում պետք է հենց տեսարանները որակյալ լինեն։ Ու որոկյալ ոչ թե տեխնիկականը ի նկատի ունեի, այլ «story telling»-ը, կամերայի «պարը», լուսավորության մասնակցությունը տեսարաններին և այլն։
Եթե ֆիլմը քեզ համար առաջին հերթին պատմություն ու կերպարներ են, ապա այս ֆիլմը «քոնը» չի, լինի այն որակյալ, թե՝ չէ։ Հենց ինքը անունը արդեն պիտի ցույց տա, որ սա «oversized» թատերականություն ա, «Լա Լա»-ն էլ Լոսի (LA-ի) հակասականությունն է ընդգծում՝ մի տեղ որտեղ երազանքները ի կատար են գալիս, բայց այդ երազանքներին հետևելը ցնորք է․․․ որտեղ դերասան ու երաժիշտ դառնալու համար տասնյակ հազարներ են գալիս, բայց ինչը մեծ մասամբ նպաստում է միայն նրան, որ կաֆե-ռեստորաններում մատուցողները հոլիվուդյան արտաքին ունենան ու ամենաչմո բառում էլ ցնդելու որակի կենդանի երաժշտություն կհանդիպես։ Այս ֆիլմի ամենաուժեղ կերպարը ինձ համար հենց Լոսն ա, ոչ թե Սեբաստիանն ու Միան․․․
Ու այդ նույն ռոմանտիկան էլ է ֆիլմում «oversized» ու թատերական, ու պատմությունը ոչ թե պիտի համոզիչ լինի, այլ նոստոլգիկ հույզեր արթնացնող և միևնույն ժամանակ՝ արդիականություն բերող այդ ժանրին։ Լիքը սիմվոլներ ու ակնարկներ կան ֆիլմի տեսարաններում։ Հենց այդ նույն «Rebel Without a Cause» ֆիլմը նայելուց հետո աստղադիտարան գնալը, ու լիքը-լիքը այլ ակնարկներ ոսկե դարի մյուզիքլներին․․․ երաժշտությունն էլ է լավը ֆիլմի։ Եթե Գոսլինգը չլիներ (Սթոունին մի կերպ կդիմանամ, չնայած հե՜չ տպավորված չեմ), այս ֆիլմը շատ հաջողված կհամարեի․․․ բայց Գոսլինգը իմ համար Կիանու Ռիվզի ու Նիքոլաս Քեյջի կարգի դերասան ա ու ամբողջ տպավորությունը ավիրում ա․․․ բայց ինքը ֆիլմը լավն ա․․․ համենայն դեպս նրա համար ինչ փորձում ա լինել․․․
Էջանիշներ