Հա, էն ղզիկ Lion-ն էլ էի հավանել պատճառներից մեկն էս ծիտն էր
Հա, էն ղզիկ Lion-ն էլ էի հավանել պատճառներից մեկն էս ծիտն էր
Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 27.02.2017, 19:36:
Blessed the poison which brings the end
Հա, հենց էդ ա, Ռունի Մարայի կերպարը լրիվ ավելորդ էր: Ու նույնիսկ ինչ-որ տեղ կարաս էդ կերպարի էդ ձևով գոյությունը դիտարկես որպես սեքսիզմ։
Հենց էդ ա, ուշքն ու միտքը ընտանիքը գտնելն էր, բայց իրա ու իրա փոքր ժամանակվա միջև ոչ մի ընդհանուր բան չկար։ Էդ իրա հիստերիկաներն ընդհանրապես արդարացված չէին։ Էլի թող ուզի ընտանիքին գտնել, բայց հիստերիկան համոզիչ չի։
Վոլտերա (27.02.2017)
Վիդեոն էլ նայեցի: Ախր վերջն ա Ու սա հենց Լա լա լանդի հետ պիտի լիներ: Լրիվ պատմական պահ
աաաաաաաա.... ... բայց Ֆրեդ Բերգերի դեմքը լրիվ վերջն ա, նենց տարակույս ռոժով սկսում ա էս կողմ ու էն կողմ նայել, հետո մանթո ուրիշներին ա սկսում ասել, բայց մեկ ա գալիս ա իր շնորհակալությունները հայտնելու... աաաաաաա.... եքյա կոմեդիա ա էս օսկարը դու մի ասա Վորեն Բիթիին մի հատ արտահերթ օսկար ա պետք տալ... Սթիվ Հարվիին էլ հետը աաաա... մեռա ա, արա...
1947 թվականին բռնեցին best picture տվեցին The Best Years of Our Lives-ին, որը էլի շատ թույն կինոյա, բայց տարիներ անցան ու էսօր շատ քիչ մարդա նայում էդ կինոն, իսկ It's a wonderful life-ը շատ ու շատ մարդիկ ամեն նոր տարուց նոր տարի նայում են։ Ակադեմիկները պետքա սովորեն ուղղակի մի քիչ հեռատես լինել, Moonlight-ը մի 3 տարուց էլ ոչ մեկ չի հիշելու։
P.S․ Էս թեմայի պոստերն էլ կարդալուց մոտս տպավորություն ստեղծվեց, որ «Սաղ կինոները զիբիլ են, ոչ մի նորմալ կինո չկա համարյա, մեջներից մաքսիմում մեկը միիի քիչ նորմալ կինո կոչվելուն ձգեր»։ Էմմա Սթոունը աչքիս լույսը չի, բայց քիչ մը օբյեկտիվ եղեք մեկ-մեկ
Է քեզ թվում ա մի 3 տարի հետո Լա լա լանդը հիշող լինելու՞ ա:
Ինչ վերաբերում ա օբյեկտիվ լինելուն, Elle-ը տեսե՞լ ես: Տեսե՞լ ես Իզաբել Հյուպերտի խաղը: Ինչ ա թե ֆրանսա-հոլանդական ֆիլմ ա, ու մեջը նույն միլիոնները ներդրած չեն, Իզաբել Հյուպերտի խաղը տենց էլ պիտի ստվերում մնա: Ասենք, էդ ֆիլմն իմ աչքի լույսը չի, բայց լավ դերասանական խաղն էնտեղ ա, ոչ թե Լա լա լանդում: Կամ տեսե՞լ ես Once կինոն: Նույն Լա լա լանդի թեմաներով ա, բայց անհամեմատ ավելի փոքր բյուջեով, անհամեմատ ավելի լավ երգերով ու անհամեմատ ավելի լավ դերասանական խաղով:
Ինձ էս օսկարներից ամենաշատը ներվայնացնում ա էն, որ արվեստի մասին չի: Քաղաքականության մասին ա, փողի մասին ա, բայց արվեստի մասին չի: Ու էդ շատ տխուր ա: 2016-ին լիքը լավ ֆիլմեր են էղել, որոնք սկի նոմինացված էլ չէին օսկարի կամ էլ շատ քիչ անվանակարգերում էին ներկայացված: Եթե իմանայինք՝ էղածներից հազիվ էսքանն են ընտրել, լավ: Բայց չէ, կային ավելի արժանանիները, որ տենց էլ մնացին բորդյուրին: Լավ ա գոնե Կաննի փառատոնը կա, էդ ֆիլմերին բանի տեղ դրել ա:
Ոչ թե թվումա, այլ համոզված եմ։ 30 տարի հետո էլ ))
Տեսել եմ, շատ լավ էր խաղում ինչ խոսք: Չնայած, ինչ-որ առումներով կրկնվում էր՝ նմանատիպ դեր ինքը «Դաշնակահարուհին» ֆիլմի մեջ էլա ունեցել։ Պորտմանն էլ էր աժանի ու Պորտմանին ես ահավոր շատ եմ սիրում ու եթե սուբյեկտիվ նայեմ հարցին, պետքա ասեմ, որ ինքը պետքա հաղթեր։ 3-ն էլ ուժեղ էին, բայց Սթոունն ու Պորտմանը մի քիչ ավելի արժանի էին։ Չեմ բացառում, որ Սթոունը էլ երբեք նորմալ դեր չխաղա, շատ հնարավորա։
Լու՞րջ Ավելի լավ դերասանական խաղո՞վ։ Լավ էլի Once-ը թույն կինոյա, երգերն էլ, սյուժեն շաատ ավելի ռեալիստիկա, քան Լա լա լենդում (տարբեր կինոներ են իրանք ի)։ Էդ նույն Once-ի ռեժիսյորի Sing Street-ը էս տարվա էն կինոներիցա, որ Ակադեմիան լրիվ արհամարհեց ու ես ահագին ջղայնացած եմ իրանց վրա դրա համար։ Բայց ավելի լավ դերասանական խաղո՞վ։ No way...
Լրիվ համաձայն եմ, որոշ ընտիր կինոներ արհամարհվեցին, որոշ կինոյի ձեռից էլ արժանի best picture-ը տարան
Arpine (25.03.2017)
Լա Լա Լենդը երկար կհիշվի,ես էլ սաղ կյանքս կհիշեմ,բայց որպես տղմարագույն կինո։
Հենց էս պահին քիչ մը չէ,լավ էլի օբեկտիվ եմ,բան չփոխվեց։Էմման դախ դերսանուհի է ու ամեն ֆիլմում էդ ապացուցում է։Իսկ Լա Լա Լենդում իրա կերպարը ով ասես կարար մարմնավորեր,ախր պարզագույն կերպար էր։
Յոհաննեսն ասեց արդեն Էդ ֆիլմի ի՞նչն ա լավ, կարա՞ս բացատրես: Ի՞նչ ունի էդ ֆիլմը, որ մինչև հիմա էղած նմանատիպ ֆիլմերն ավելի լավ չեն արել:
Ջեքին չեմ տեսել, բայց հավատում եմ, որ Պորտմանն էլ արժանի կլիներ: Թեկնածուներից մյուսն էլ Մերիլ Սթրիփն էր, որ դե միշտ ա լավ խաղում: Իսկ հինգերորդն էլ Ռութ Նիգան էր, որ էլի ընտիր էր խաղում, ու ավելի արժանի էր Օսկարի: Ուղղակի հենց Հյուպերտին եմ նշում բոլորից, որովհետև ինքն օբյեկտիվորեն իրոք լավն էր բոլորից: Լրիվ կերտել էր կերպարը տեղը տեղին: Ինչ խոսք, Էմմա Սթոունն էլ երևի կերպարը կերտելու հարցում կատարել էր առաջադրանքը, բայց էդտեղ ցավն էն ա, որ կերպար չկար:Տեսել եմ, շատ լավ էր խաղում ինչ խոսք: Չնայած, ինչ-որ առումներով կրկնվում էր՝ նմանատիպ դեր ինքը «Դաշնակահարուհին» ֆիլմի մեջ էլա ունեցել։ Պորտմանն էլ էր աժանի ու Պորտմանին ես ահավոր շատ եմ սիրում ու եթե սուբյեկտիվ նայեմ հարցին, պետքա ասեմ, որ ինքը պետքա հաղթեր։ 3-ն էլ ուժեղ էին, բայց Սթոունն ու Պորտմանը մի քիչ ավելի արժանի էին։ Չեմ բացառում, որ Սթոունը էլ երբեք նորմալ դեր չխաղա, շատ հնարավորա։
Հա, ավելի լավ դերասանական խաղով, որովհետև էնտեղ կերպարները համոզիչ են, էնտեղ դու տեսնում ես, որ էդ երկու հոգին իրար սիրում են: Լա լա լանդում դա չկա: Լրիվ կեղծ ա: Կեղծ ա էն պահը, որ կինոթատրոնում իրար ձեռ են բռնում: Կեղծ են համբուրվելու պահերը: Կեղծ ա իրանց բաժանումը: Ոչ մի էմոցիա չկա, ոչ մի կերպ կերպարին չես ընկալում: Բայց էնտեղ կերպար էլ չկա: Ոչ մի բան չկա:Լու՞րջ Ավելի լավ դերասանական խաղո՞վ։ Լավ էլի Once-ը թույն կինոյա, երգերն էլ, սյուժեն շաատ ավելի ռեալիստիկա, քան Լա լա լենդում (տարբեր կինոներ են իրանք ի)։ Էդ նույն Once-ի ռեժիսյորի Sing Street-ը էս տարվա էն կինոներիցա, որ Ակադեմիան լրիվ արհամարհեց ու ես ահագին ջղայնացած եմ իրանց վրա դրա համար։ Բայց ավելի լավ դերասանական խաղո՞վ։ No way...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ