Հայկական IP -ներից հնարավոր ա ինետով նայել
Ժող, ո՞վ ինձ կբացատրի` էս ֆեյսբուքահայությունը խի՞ ա էսքան դժգոհ Օսկարի արդյունքներից
enna (27.02.2017)
Moonlight-ը չեմ նայել, բայց լա լա լենդը էն տիպի չէի հավանել, որ ինչ կինո էլ ստանար ահագին ուրախանալու էի։ Էսօր որ ֆեյսբուքում մասսայական հիստերիան տեսա, միանգամից ջոկեցի, որ լա լա լենդին չեն տվել։
Ուրախ եմ, կայֆ ա, եթե Էմմա սթոունն էլ չստանար դախության համար օսկար, ավելի ուրախ կլինեի։
Մեկ էլ, ընդհանրապես չեմ ջոկում, թե ինչի են մարդիկ ամեն տարի սենց հիստերիկանում օսկարի հաջորդ օրը, մեկ ա ամեն տարի էլ օսկարը չի հասնում արժանիներին, այլ հասնում ա նրանց, ում «պետք ա»։
Բայց էս տարվանը վերջն ա եղել։
Վերջին խմբագրող՝ մարիօ: 27.02.2017, 17:12:
i wanted to destroy something beautiful
Էս նկարն էլ,էս տարվա Օսկարի ամենաթույն պահն էր:Ճիշտ է Գոսլինգը աչքիս լույսն է,բայց դե ոչ Լա լա լենդ
Սաղ հեչ, բոյֆրենդս հիմա բանից բեխաբար տանը Օսկար ա նայում: Անհամբեր սպասում եմ, թե երբ ա էս ուրախ լուրին հասնելու: Առավոտը տեսավ, որ լուրերը կարդում ու ղժժում էի, չէր ջոկում ինչ ա կատարվել:
Յոհաննես (27.02.2017)
Moonlight-ը, անկախ ամեն ինչից, ամենաշատն եմ հավանել բոլորի միջից՝ շատ խոցելի պատմություն, պատմելու մինիմալիստական ձևով՝ առանց ավելորդությունների, մելանխոլիկ տարրերով, երաժշտությունը՝ մի հրաշք: Եթե սևամորթ գեյերի մասին չլիներ՝ չէր կրի- հոմոֆոբ ծեծված տեքստը արդեն իրենն անում ա նյուզֆիդերում
էս տարվա անվանակարգերից մեկում Jackie-ն էլ կար. Պորտմանին առանձնապես չեմ սիրում, բայց էս ֆիլմում կերպարը սարսափելի լավ էր ստացվել: Բացասական նստվածք թողնող ֆիլմերից էր (Քենեդիի կնոջ՝ Ժաքլինի մասին), ասենք ռիսկ չեմ անի երկրորդ անգամ նայել, բայց կուրախանայի, եթե մի բան ստանար էստեղ:
Manchester by the Sea-ն էլ սիրեցի, որովհետև դժբախտության ու դրա հետևանքների մասին ահագին ռեալ ու առանց սենտիմենտների պատմություն էր, իսկ գլխավոր հերոսի պահվածքն ու ապրելու եղանակը էնքան արդարացված էր, չեք պատկերացնի: Սենց նայում ու մտածում էի՝ սենց դեպքերում երևի իրոք հենց սրա պես են մարդիկ վարվում, էսպիսին են դառնում:
Գոհ եմ, ինչ խոսք
Blessed the poison which brings the end
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ