User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 59 համարի արդյունքները՝ ընդհանուր 59 հատից

Թեմա: Օսկար 2017

  1. #46
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,698
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Յոհաննես-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգանքներս իրան։
    Բայց սաղ հեչ Լենդի մեջ էն աստղադիտարանի մասը բացել էր
    Հա լսի, էն որ սկսեցին օդ բարձրանալ, ես մի հռհռոց էի կապել: Էն որ խնդում ես ոչ թե որտև խնդալու ա, այլ որտև էնքան դեբիլ ա, որ չես կարա չխնդաս:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (01.03.2017)

  3. #47
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    27
    Գրառումներ
    4,705
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Once-ի դերասանները դաժե դերասան էլ չէն է Աստղադիտարանի մասն էլ շատ սիրուն էր, հենց էդա սաղ պրոբլեմը, որ ինչ-որ տարօրինակ տեսանկյունից եք նայում կինոն ))

  4. #48
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,698
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Yellow Raven-ի խոսքերից Նայել գրառումը
    Once-ի դերասանները դաժե դերասան էլ չէն է Աստղադիտարանի մասն էլ շատ սիրուն էր, հենց էդա սաղ պրոբլեմը, որ ինչ-որ տարօրինակ տեսանկյունից եք նայում կինոն ))
    Մենակ էն փաստը, որ պրոֆեսիոնալ դերասաններ չեն, չի արժեզրկում իրանց կատարումը: Հակառակը՝ շատերը դա առաջ են մղում քննադատելու համար, բայց իրականում իրանք իրանց առաջ դրված առաջադրանքը շատ ավելի լավ են կատարում, քան Էմմա Սթոունն ու Ռայան Գոսլինգը:

  5. #49
    Մանանեխ ծխած Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,493
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա լսի, էն որ սկսեցին օդ բարձրանալ, ես մի հռհռոց էի կապել: Էն որ խնդում ես ոչ թե որտև խնդալու ա, այլ որտև էնքան դեբիլ ա, որ չես կարա չխնդաս:
    Չնայած այդ ժանրի շատ մեծ սիրահար չեմ, բայց կարծում եմ մի քիչ պարզունակ հայացքով եք այս ֆիլմին նայում։ Ամբողջությամբ ֆիլմը չեմ տեսել, որևհետև Գոսլինգի (Էմմա Սթոունի էլ) «դերասանական» խաղին չեմ կարողանում երկար դիմանալ, բայց այդ աստղադիտարանի դրվագը ահագին սազում է ժանրին, իսկ օպերատորի գործը ուղղակի հանճարեղ է։

    Համաձայն եմ այս հոդվածի մեծ մասի հետ, ինչպես նաև Yellow Raven-ի հետ, որ այս ֆիլմը շատ ավելի երկար է հիշվելու, քան Moonlight-ը։

  6. #50
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,698
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը

    Հակառակը կասեի. ովքեր որ հիացած են, վաղուց մոռացել են, թե որակյալ մյուզիքըլը որակյալ երգերով ու կատարմամբ ինչ տեսակ ա լինում: Իսկ օդ բարձրանալը կնայվեր, եթե համապատասխաներ ֆիլմի կոնտեքստին, բայց ոնց որ արված լիներ ուղղակի արած լինելու համար, որ ասեր՝ տեսեք ինչեր կարանք անենք:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Յոհաննես (02.03.2017)

  8. #51
    Մանանեխ ծխած Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,493
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հակառակը կասեի. ովքեր որ հիացած են, վաղուց մոռացել են, թե որակյալ մյուզիքըլը որակյալ երգերով ու կատարմամբ ինչ տեսակ ա լինում: Իսկ օդ բարձրանալը կնայվեր, եթե համապատասխաներ ֆիլմի կոնտեքստին, բայց ոնց որ արված լիներ ուղղակի արած լինելու համար, որ ասեր՝ տեսեք ինչեր կարանք անենք:
    աչքիդ տակով անկացրու հղածս հոդվածը, թե ժամանակ ունենաս, այդ տեսարանի մասին էլ է խոսում․․․

    Որակյալ մյուզիքլներ սիրում եմ, չնայած որ «իմ» ժանրը չի․․․ Լա լա լենդը դժվար երբևէ ծայրից ծայր նայեմ՝ միմիայն դերասանների ճղճիմության պատճառով։ Բայց մի քանի տեսարաններ, որ տեսել եմ, ահագին էլ որակյալ են։

  9. #52
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,698
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    աչքիդ տակով անկացրու հղածս հոդվածը, թե ժամանակ ունենաս, այդ տեսարանի մասին էլ է խոսում․․․

    Որակյալ մյուզիքլներ սիրում եմ, չնայած որ «իմ» ժանրը չի․․․ Լա լա լենդը դժվար երբևէ ծայրից ծայր նայեմ՝ միմիայն դերասանների ճղճիմության պատճառով։ Բայց մի քանի տեսարաններ, որ տեսել եմ, ահագին էլ որակյալ են։
    Նայեցի հոդվածը։ Էս չի՞ էդ տեսարանի մասին.

    Finally, they go on a date to see “Rebel Without a Cause,” which ends with the two of them heading from the Rialto Theater to Griffith Observatory, where they enter the planetarium and are lofted, in the headiness of their romance, right up to the stars.

    That moment is the climax of an intoxicating journey into the sweetness of old-movie love, and it ends with an iris shot right out of a silent film: the image closing down into a tiny circle against the darkness.
    Ինձ համար համոզիչ չի սա, որովհետև իրանց սիրավեպը չի կառուցվել, չի հասել դրան, որ «օդերի մեջ» լինեն։ Ինչ խոսք, դերասանական վատ խաղով էլ ա պայմանավորված։ Բայց նաև պայմանավորված ա վատ սցենարով։ Ու ինչքան դերասաններն են ճղճիմ, էնքան էլ ֆիլմի երգերն ու պատմությունը։ Հատկապես դուրս չի գալիս ֆիլմի մեսիջը։

    Ինչ վերաբերում ա տեսարաններին, ապա Օսկարի ցավն էն ա, որ վերջին տարիներին բոլորի յանը տանում ա տեսարանների ու այլ զուտ տեխնիկական հարցերի վրա, ինչի արդյունքում ինչքան շատ փող ա թափած լինում ֆիլմի վրա, էնքան շանսերը մեծ են լինում հաղթելու։ Բայց ինձ համար ֆիլմն առաջին հերթին պատմություն ու կերպարներ են։ Եթե դրանք համոզիչ չեն, մնացածն աչքիս չի էրևում։

  10. #53
    Մանանեխ ծխած Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,493
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայեցի հոդվածը։ Էս չի՞ էդ տեսարանի մասին.

    Ինձ համար համոզիչ չի սա, որովհետև իրանց սիրավեպը չի կառուցվել, չի հասել դրան, որ «օդերի մեջ» լինեն։ Ինչ խոսք, դերասանական վատ խաղով էլ ա պայմանավորված։ Բայց նաև պայմանավորված ա վատ սցենարով։ Ու ինչքան դերասաններն են ճղճիմ, էնքան էլ ֆիլմի երգերն ու պատմությունը։ Հատկապես դուրս չի գալիս ֆիլմի մեսիջը։

    Ինչ վերաբերում ա տեսարաններին, ապա Օսկարի ցավն էն ա, որ վերջին տարիներին բոլորի յանը տանում ա տեսարանների ու այլ զուտ տեխնիկական հարցերի վրա, ինչի արդյունքում ինչքան շատ փող ա թափած լինում ֆիլմի վրա, էնքան շանսերը մեծ են լինում հաղթելու։ Բայց ինձ համար ֆիլմն առաջին հերթին պատմություն ու կերպարներ են։ Եթե դրանք համոզիչ չեն, մնացածն աչքիս չի էրևում։
    Ոչ միայն դա, այլ ընդհանուր այդ տեսարանի դերը ֆիլմի հետագա զարգացման մեջ։

    Ախր մյուզիքլը հենց տեսարանների հաջարդականություն է, ու մյուզիքլում պետք է հենց տեսարանները որակյալ լինեն։ Ու որոկյալ ոչ թե տեխնիկականը ի նկատի ունեի, այլ «story telling»-ը, կամերայի «պարը», լուսավորության մասնակցությունը տեսարաններին և այլն։

    Եթե ֆիլմը քեզ համար առաջին հերթին պատմություն ու կերպարներ են, ապա այս ֆիլմը «քոնը» չի, լինի այն որակյալ, թե՝ չէ։ Հենց ինքը անունը արդեն պիտի ցույց տա, որ սա «oversized» թատերականություն ա, «Լա Լա»-ն էլ Լոսի (LA-ի) հակասականությունն է ընդգծում՝ մի տեղ որտեղ երազանքները ի կատար են գալիս, բայց այդ երազանքներին հետևելը ցնորք է․․․ որտեղ դերասան ու երաժիշտ դառնալու համար տասնյակ հազարներ են գալիս, բայց ինչը մեծ մասամբ նպաստում է միայն նրան, որ կաֆե-ռեստորաններում մատուցողները հոլիվուդյան արտաքին ունենան ու ամենաչմո բառում էլ ցնդելու որակի կենդանի երաժշտություն կհանդիպես։ Այս ֆիլմի ամենաուժեղ կերպարը ինձ համար հենց Լոսն ա, ոչ թե Սեբաստիանն ու Միան․․․

    Ու այդ նույն ռոմանտիկան էլ է ֆիլմում «oversized» ու թատերական, ու պատմությունը ոչ թե պիտի համոզիչ լինի, այլ նոստոլգիկ հույզեր արթնացնող և միևնույն ժամանակ՝ արդիականություն բերող այդ ժանրին։ Լիքը սիմվոլներ ու ակնարկներ կան ֆիլմի տեսարաններում։ Հենց այդ նույն «Rebel Without a Cause» ֆիլմը նայելուց հետո աստղադիտարան գնալը, ու լիքը-լիքը այլ ակնարկներ ոսկե դարի մյուզիքլներին․․․ երաժշտությունն էլ է լավը ֆիլմի։ Եթե Գոսլինգը չլիներ (Սթոունին մի կերպ կդիմանամ, չնայած հե՜չ տպավորված չեմ), այս ֆիլմը շատ հաջողված կհամարեի․․․ բայց Գոսլինգը իմ համար Կիանու Ռիվզի ու Նիքոլաս Քեյջի կարգի դերասան ա ու ամբողջ տպավորությունը ավիրում ա․․․ բայց ինքը ֆիլմը լավն ա․․․ համենայն դեպս նրա համար ինչ փորձում ա լինել․․․

  11. #54
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,698
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ միայն դա, այլ ընդհանուր այդ տեսարանի դերը ֆիլմի հետագա զարգացման մեջ։

    Ախր մյուզիքլը հենց տեսարանների հաջարդականություն է, ու մյուզիքլում պետք է հենց տեսարանները որակյալ լինեն։ Ու որոկյալ ոչ թե տեխնիկականը ի նկատի ունեի, այլ «story telling»-ը, կամերայի «պարը», լուսավորության մասնակցությունը տեսարաններին և այլն։

    Եթե ֆիլմը քեզ համար առաջին հերթին պատմություն ու կերպարներ են, ապա այս ֆիլմը «քոնը» չի, լինի այն որակյալ, թե՝ չէ։ Հենց ինքը անունը արդեն պիտի ցույց տա, որ սա «oversized» թատերականություն ա, «Լա Լա»-ն էլ Լոսի (LA-ի) հակասականությունն է ընդգծում՝ մի տեղ որտեղ երազանքները ի կատար են գալիս, բայց այդ երազանքներին հետևելը ցնորք է․․․ որտեղ դերասան ու երաժիշտ դառնալու համար տասնյակ հազարներ են գալիս, բայց ինչը մեծ մասամբ նպաստում է միայն նրան, որ կաֆե-ռեստորաններում մատուցողները հոլիվուդյան արտաքին ունենան ու ամենաչմո բառում էլ ցնդելու որակի կենդանի երաժշտություն կհանդիպես։ Այս ֆիլմի ամենաուժեղ կերպարը ինձ համար հենց Լոսն ա, ոչ թե Սեբաստիանն ու Միան․․․

    Ու այդ նույն ռոմանտիկան էլ է ֆիլմում «oversized» ու թատերական, ու պատմությունը ոչ թե պիտի համոզիչ լինի, այլ նոստոլգիկ հույզեր արթնացնող և միևնույն ժամանակ՝ արդիականություն բերող այդ ժանրին։ Լիքը սիմվոլներ ու ակնարկներ կան ֆիլմի տեսարաններում։ Հենց այդ նույն «Rebel Without a Cause» ֆիլմը նայելուց հետո աստղադիտարան գնալը, ու լիքը-լիքը այլ ակնարկներ ոսկե դարի մյուզիքլներին․․․ երաժշտությունն էլ է լավը ֆիլմի։ Եթե Գոսլինգը չլիներ (Սթոունին մի կերպ կդիմանամ, չնայած հե՜չ տպավորված չեմ), այս ֆիլմը շատ հաջողված կհամարեի․․․ բայց Գոսլինգը իմ համար Կիանու Ռիվզի ու Նիքոլաս Քեյջի կարգի դերասան ա ու ամբողջ տպավորությունը ավիրում ա․․․ բայց ինքը ֆիլմը լավն ա․․․ համենայն դեպս նրա համար ինչ փորձում ա լինել․․․
    Ամբողջ խնդիրն էն ա, որ որպես մյուզիքըլ էլ մյուզիքըլ չի: Սաղ ֆիլմում էղած-չեղած չորս երգ ա, մեկը մեկից ախմախ երգեր են: Ու էդ չմո բարում էլ ոչ թե ինչ-որ հրաշալի երաժշտություն ես լսում, այլ Գոսլինգի սիրողականից էլ վատ որակի նվագածը:
    Երազանքների թեմայով տենց կինոներ շատ-շատ են նկարահանվել: Բայց մեջները կայծ կա, ձգողականություն կար: Էս մեկում չկա, ոչ մի նոստալգիկ զգացողություն չի առաջացնում: Այլ հակառակը. անընդհատ ուզում ես ծիծաղել, էդ կարգի ամեն ինչ իրար չի կպնում: Ֆիլմն ի վերջո ասում ա, որ երազանքներին հասնելու համար պետք ա զոհողությունների գնալ, ինչպիսին օրինակ սերը թողնելն ա: Բայց էս ֆիլմում նախ չես տեսնում էդ սերը, որը թողնվում ա երազանքների հասնելու համար: Երկրորդ, կերպարների թուլամորթությունն ա ջղայնացնում: Հա՞, դու գնում ես Փարիզ, ես էլ մնում եմ ԱՄՆ-ում: Արի բաժանվենք: Ու պըրծ: Հարցը տենց լուծվում ա:

    Համեմատության համար էլի պիտի Once-ի օրինակը բերեմ: Նույն երազանքներին հասնելու թեմայով ա, որ երկու հոգի օգնում են իրար հասնել երազանքներին: Ու մյուզիքըլոտ ա: Էդ կինոն նայելուց հետո ես մի այլ կարգի էի ազդված: Ու շարունակում եմ ազդված մնալ: Ինչու՞ նույն թեմայով մի ֆիլմ ինձ մենակ կարողանում ա ծիծաղացնի, իսկ մյուսը տենց ներսս խառնում ա իրար: Լա լա լանդը կեղծ ա շատ ու ամեն ինչ կեղծ ա ներկայացնում, իսկ Once-ը բնական ա, երգերն էլ են լավը:

  12. #55
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,698
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզում եմ նաև Once-ից էս տեսարան-երգը դնել: Էս երգն էլ ա Օսկար ստացել, ի դեպ:

    Նմանատիպ տեսարան Լա լա լանդում էլ կա, բայց էնքան անհաջող ա, էնքան անհամոզիչ, երգն էլ էնքան վատն ա: Ընդհանուր առմամբ, ես ահավոր շատ եմ սիրում, երբ մշակութային այլ գործերի հղումներ են լինում նոր գործերում: Բայց Լա լա լանդը դա վատ ա արել, արել ա դա ինքնանպատակ:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (25.03.2017)

  14. #56
    Մանանեխ ծխած Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,493
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամբողջ խնդիրն էն ա, որ որպես մյուզիքըլ էլ մյուզիքըլ չի: Սաղ ֆիլմում էղած-չեղած չորս երգ ա, մեկը մեկից ախմախ երգեր են: Ու էդ չմո բարում էլ ոչ թե ինչ-որ հրաշալի երաժշտություն ես լսում, այլ Գոսլինգի սիրողականից էլ վատ որակի նվագածը:
    Երազանքների թեմայով տենց կինոներ շատ-շատ են նկարահանվել: Բայց մեջները կայծ կա, ձգողականություն կար: Էս մեկում չկա, ոչ մի նոստալգիկ զգացողություն չի առաջացնում: Այլ հակառակը. անընդհատ ուզում ես ծիծաղել, էդ կարգի ամեն ինչ իրար չի կպնում: Ֆիլմն ի վերջո ասում ա, որ երազանքներին հասնելու համար պետք ա զոհողությունների գնալ, ինչպիսին օրինակ սերը թողնելն ա: Բայց էս ֆիլմում նախ չես տեսնում էդ սերը, որը թողնվում ա երազանքների հասնելու համար: Երկրորդ, կերպարների թուլամորթությունն ա ջղայնացնում: Հա՞, դու գնում ես Փարիզ, ես էլ մնում եմ ԱՄՆ-ում: Արի բաժանվենք: Ու պըրծ: Հարցը տենց լուծվում ա:

    Համեմատության համար էլի պիտի Once-ի օրինակը բերեմ: Նույն երազանքներին հասնելու թեմայով ա, որ երկու հոգի օգնում են իրար հասնել երազանքներին: Ու մյուզիքըլոտ ա: Էդ կինոն նայելուց հետո ես մի այլ կարգի էի ազդված: Ու շարունակում եմ ազդված մնալ: Ինչու՞ նույն թեմայով մի ֆիլմ ինձ մենակ կարողանում ա ծիծաղացնի, իսկ մյուսը տենց ներսս խառնում ա իրար: Լա լա լանդը կեղծ ա շատ ու ամեն ինչ կեղծ ա ներկայացնում, իսկ Once-ը բնական ա, երգերն էլ են լավը:
    Այ Բյուր ջան, ախր համ մեխին ես խփում, համ էլ նալին։ Հիմա սեր կա՞, թե՞ չէ։ Բա եթե չկա, էլ ինչո՞ւ ես զարմանում, որ սերը մի կողմ գցեցին ու մարդ ա իր ճանապարհով գնաց․․․

    Կարծում եմ սխալ մեսիջներ ես ֆիլմում փնտրում։ Իմ համար միակ մեսիջը ֆիլմի «they don't make them like they used to in LA»-ն էր։ Եվ մյուզիքլի տեսանկյունից, և սիրո, և հանգուցալուծման։ Ու ինչ-որ չափով դերասանների պարելու ու երգելու թերություններն էլ են ֆիլմի մեսիջին նպաստում։ Այսինքն այն ոսկի դարի մյուզիքլի ժանրն էլ է կորել, որևհետև մեր առաջատար դերասանները չեն կարում երգեն ու պարեն։ Լոսն (Հոլիվուդը) ա այս ֆիլմը գլխավոր հերոսը, ոչ թե տափակ կերպարներն ու տափակ սերը։ Այդ տափակ կերպարներն էլ իրենց տափակ սերով նպաստում են հենց Լոսի կերպարին։ Բոլոր ոսկի դարի մյուզիքլներում սերը հոլիվուդյան ավարտ ունի (ու շատ դեպքերում կնոջ զոհողության հաշվին)։ Իսկ այստեղ ժամանակը փոխվել ա, «oversized» ռոմանտիկայի համար ոչ ոք իր երազանքներից չի հրաժարվում այս դարում, ինչքան էլ որ ցնորալի չլինեն այդ երազանքները․․․ Նորից ասեմ, այս ֆիլմը աչքիս լույսը չի, բայց կարծում եմ սխալ եք դրան նայում։

    Once-ն էլ չէի տեսել մինչև այս թեմայում չհիշատակցվեց։ Նայեցի։ Երգերը լավն են, կերպարներ ու պատմությունը՝ ոչ այնքան, իսկ ֆիլմ այդտեղ ուղղակի չկա։ Հա, հասկանում եմ, որ այդ երաժշտական ժանրին շատ սազող ա ամեն ինչ, և սիրողական երգեցողությունը, և կերպարների կենսական անփութությունը, բայց դե մեկ ա․․․ ոչ դերասաններ կան (երաժշտական տեսարաններից դուրս՝ զգացվում ա, որ այդ մարդիկ երաժշտությամբ են ապրում), ոչ ռեժիսորի լավ աշխատանք․․․ իսկ կինեմատոգրաֆիան զրո էլ չի, այլ դրանից պակաս։ Հա, Yellow Raven-ի նշած նույն ռեժիսորի Sing Street-ը համարում եմ գլուխգործոց։ Իսկ Once-ի նման, բայց անհամեմատ ավելի լավ ֆիլմ է Jackie & Ryan-ը։

  15. #57
    Մանանեխ ծխած Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    2,493
    Mentioned
    42 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հա, ու մոռացա Once-ի մասին ամենամեծ աղեխիթս ասել․ իրար օգնելուց հետո մարդ ա իր ճանապարհով գնալը լավն էր, բայց այդ ճանապարհները իրենց անցյալի ձախողություններով պայմանավորելը բեսամթ անկապոտ էր․․․ չեմ հավատում, որ մասնագիտական վերելք ապրած մարդը այդպես է շարունակում։ Ու նաև ոչինչ ֆիլմում չասեց նրա մասին, որ իրենց այդ անցյալի մարդիկ երկրորդ հնարավորության են արժանացել։ Ու այդ կոնտեքստում «second chances» նշանակում ա «you couldn't do better», ինչը նվաստացնում ա բոլորին։ Սրանով Once-ի ավարտը լրիվ թյուրիմացություն էր իմ համար, ինչքան էլ որ մարդ ա իր ճանապարհով գնալը հիմնական կերպարների հարաբերությունների հետաքրքիր հանգուցալուծում չլիներ։

    Հա, ու Once-ն ու La la land-ը լրիվ տարբեր ժանրերից են, թեկուզ երկուսն էլ մյուզիքլոտ լինեն։

  16. #58
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,698
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    24 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ Բյուր ջան, ախր համ մեխին ես խփում, համ էլ նալին։ Հիմա սեր կա՞, թե՞ չէ։ Բա եթե չկա, էլ ինչո՞ւ ես զարմանում, որ սերը մի կողմ գցեցին ու մարդ ա իր ճանապարհով գնաց․․․
    Ըստ ռեժիսորի, սեր կա։ Ինքը փորձում ա դա ցույց տալ, բայց թե՛ վատ դերասանական խաղի, թե՛ վատ սցենարի պատճառով դա չի էրևում։
    Կարծում եմ սխալ մեսիջներ ես ֆիլմում փնտրում։ Իմ համար միակ մեսիջը ֆիլմի «they don't make them like they used to in LA»-ն էր։ Եվ մյուզիքլի տեսանկյունից, և սիրո, և հանգուցալուծման։ Ու ինչ-որ չափով դերասանների պարելու ու երգելու թերություններն էլ են ֆիլմի մեսիջին նպաստում։ Այսինքն այն ոսկի դարի մյուզիքլի ժանրն էլ է կորել, որևհետև մեր առաջատար դերասանները չեն կարում երգեն ու պարեն։ Լոսն (Հոլիվուդը) ա այս ֆիլմը գլխավոր հերոսը, ոչ թե տափակ կերպարներն ու տափակ սերը։ Այդ տափակ կերպարներն էլ իրենց տափակ սերով նպաստում են հենց Լոսի կերպարին։ Բոլոր ոսկի դարի մյուզիքլներում սերը հոլիվուդյան ավարտ ունի (ու շատ դեպքերում կնոջ զոհողության հաշվին)։ Իսկ այստեղ ժամանակը փոխվել ա, «oversized» ռոմանտիկայի համար ոչ ոք իր երազանքներից չի հրաժարվում այս դարում, ինչքան էլ որ ցնորալի չլինեն այդ երազանքները․․․ Նորից ասեմ, այս ֆիլմը աչքիս լույսը չի, բայց կարծում եմ սխալ եք դրան նայում։
    Ես չեմ կարծում, թե ռեժիսորը հատուկ ա ընտրել վատ կոմպոզիտորի ու երգել չիմացող դերասանների։ Ինքը փորձել ա ոսկե դարի մյուզիքըլ ստեղծել, ինչը իրան ուղղակի չի հաջողվել։ Տափակ կերպարներն էլ ռեժիսորի տափակ մտածելակերպի արդյունք են, ոչ թե էն, որ հատուկ Լոսի տափակ դեմքեր ա ընտրել։ Ռեժիսորի աշխարհում իրանք տափակ չեն։ Ու հենց իրա աշխարհի մարդիկ էլ հիացած են էդ ֆիլմով։

    Once-ն էլ չէի տեսել մինչև այս թեմայում չհիշատակցվեց։ Նայեցի։ Երգերը լավն են, կերպարներ ու պատմությունը՝ ոչ այնքան, իսկ ֆիլմ այդտեղ ուղղակի չկա։ Հա, հասկանում եմ, որ այդ երաժշտական ժանրին շատ սազող ա ամեն ինչ, և սիրողական երգեցողությունը, և կերպարների կենսական անփութությունը, բայց դե մեկ ա․․․ ոչ դերասաններ կան (երաժշտական տեսարաններից դուրս՝ զգացվում ա, որ այդ մարդիկ երաժշտությամբ են ապրում), ոչ ռեժիսորի լավ աշխատանք․․․ իսկ կինեմատոգրաֆիան զրո էլ չի, այլ դրանից պակաս։ Հա, Yellow Raven-ի նշած նույն ռեժիսորի Sing Street-ը համարում եմ գլուխգործոց։ Իսկ Once-ի նման, բայց անհամեմատ ավելի լավ ֆիլմ է Jackie & Ryan-ը։
    Հենց էդ ա ամբողջ հարցը, որ Once–ի դերասանները պրոֆեսիոնալ երաժիշտներ են, դրա համար իրանց խաղը բնական ա ստացվում: Ու եթե նայես, թե Once-ն ինչ բյուջեով ա ստեղծվել, հասկանալի կդառնա, թե ինչքան հզոր գործ ա տենց փոքր փողերի հետ աշխատելիս։ Ու համեմատի Լա լա լանդի բյուջեի հետ։ Էդ ֆիլմն իրա հսկայական բյուջեով հանդերձ չի կարացել Ռունի Մարայի պես դերասանուհուն համոզել, որ էդ ֆիլմում նկարահանվի։ Էդ էլ ա լիքը բան ասում որակի մասին։

    Մեջբերում Ծլնգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ու մոռացա Once-ի մասին ամենամեծ աղեխիթս ասել․ իրար օգնելուց հետո մարդ ա իր ճանապարհով գնալը լավն էր, բայց այդ ճանապարհները իրենց անցյալի ձախողություններով պայմանավորելը բեսամթ անկապոտ էր․․․ չեմ հավատում, որ մասնագիտական վերելք ապրած մարդը այդպես է շարունակում։ Ու նաև ոչինչ ֆիլմում չասեց նրա մասին, որ իրենց այդ անցյալի մարդիկ երկրորդ հնարավորության են արժանացել։ Ու այդ կոնտեքստում «second chances» նշանակում ա «you couldn't do better», ինչը նվաստացնում ա բոլորին։ Սրանով Once-ի ավարտը լրիվ թյուրիմացություն էր իմ համար, ինչքան էլ որ մարդ ա իր ճանապարհով գնալը հիմնական կերպարների հարաբերությունների հետաքրքիր հանգուցալուծում չլիներ։
    Once-ի ամբողջ իմաստը կոնկրետ պահի մեջ ստեղծագործելն էր, որ մարդիկ հայտնվեցին միմյանց կյանքում, սիրեցին իրար, էդ սերը ստեղծագործություն սարքեցին, հեռացան, վերադարձան էն հարաբերությանը, որը ավելի մնայուն ա, ավելի շատ արժե պահպանել: Ու էլ էական չի՝ էդ ձայնագրված ալբոմը հաջողություն կունենար, թե չէ:

    Մի հոդված էլ իմ կողմից Լա լա լանդի մասին: Էս հոդվածի տեսակետը ես էլ եմ կիսում, ու իրոք ուրախ եմ, որ չհաղթեց:

  17. #59
    Պատվավոր անդամ
    Շինարար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,391
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վոլտերա-ի խոսքերից Նայել գրառումը
    Moonlight-ը, անկախ ամեն ինչից, ամենաշատն եմ հավանել բոլորի միջից՝ շատ խոցելի պատմություն, պատմելու մինիմալիստական ձևով՝ առանց ավելորդությունների, մելանխոլիկ տարրերով, երաժշտությունը՝ մի հրաշք: Եթե սևամորթ գեյերի մասին չլիներ՝ չէր կրի- հոմոֆոբ ծեծված տեքստը արդեն իրենն անում ա նյուզֆիդերում
    էս տարվա անվանակարգերից մեկում Jackie-ն էլ կար. Պորտմանին առանձնապես չեմ սիրում, բայց էս ֆիլմում կերպարը սարսափելի լավ էր ստացվել: Բացասական նստվածք թողնող ֆիլմերից էր (Քենեդիի կնոջ՝ Ժաքլինի մասին), ասենք ռիսկ չեմ անի երկրորդ անգամ նայել, բայց կուրախանայի, եթե մի բան ստանար էստեղ:
    Manchester by the Sea-ն էլ սիրեցի, որովհետև դժբախտության ու դրա հետևանքների մասին ահագին ռեալ ու առանց սենտիմենտների պատմություն էր, իսկ գլխավոր հերոսի պահվածքն ու ապրելու եղանակը էնքան արդարացված էր, չեք պատկերացնի: Սենց նայում ու մտածում էի՝ սենց դեպքերում երևի իրոք հենց սրա պես են մարդիկ վարվում, էսպիսին են դառնում:

    Գոհ եմ, ինչ խոսք
    Մունլայթը նայեցի։ Ինձ թվում ա՝ թատրոնի բեմին ավելի լավ կնայվեր։ Ես չեմ սիրում պիես հիշեցնող սցենարներ։ Էկրանից սովորաբար ձանձրալի եւ հոգնեցնող են։ Էս դեպքը բացառություն չէր։ Վերջն էլ հիասթափեցրեց, ավելի բուռն վերջաբանի սպասելիք ունեի, բայց դե քանի որ սա պիես էր, թատրոնի բեմից էդքան բուռն չէին կարա։
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 08.03.2017, 13:46: Պատճառ: Սպոյլերի հեռացում

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օսկար 2018
    Հեղինակ՝ Յոհաննես, բաժին` Կինո
    Գրառումներ: 93
    Վերջինը: 09.03.2018, 01:57
  2. Օսկար մրցանակաբաշխություն 2014
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Կինո
    Գրառումներ: 29
    Վերջինը: 03.03.2014, 11:17
  3. Օսկար 2013
    Հեղինակ՝ ivy, բաժին` Կինո
    Գրառումներ: 20
    Վերջինը: 02.04.2013, 11:30
  4. Օսկար 2010
    Հեղինակ՝ Tyler, բաժին` Կինո
    Գրառումներ: 16
    Վերջինը: 14.03.2010, 08:49
  5. Օսկար 2009
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 70
    Վերջինը: 08.08.2009, 13:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •