User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 37 համարի արդյունքները՝ ընդհանուր 37 հատից

Թեմա: Իոսիֆ Բրոդսկի

  1. #31
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի ապշում եմ, անկեղծ։ Գոնե ծննդյան օրը թողնեին ու հետո ջնջեին։ Դա ոչ մեկի կյանքին վտանգ չէր սպառնում, կենսական կարևորություն ունեցող հարց չէր.... Հասկանում եմ, որ օրենքով պետք է թույլտվություն հարցնեին հետո անեին։ Բայց օրինակ ինձ որ էդ պատի «տերերի» տեղն եմ դնում ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ուղեղումս ինչ պիտի կատարվի որ տենց հրատապ ջնջել տամ ((( Միակ արդարացումը որ էս պահին գլխումս կա դա այն է, որ գուցե իրենց պետությունը դրա համար տուգանի կամ դատական գործ բացի։ Էդ դեպքում ուրիշ բան.... Բայց չեմ կարծում։
    Չեմ կարծում, Ժառ ջան... Հաստատ տեղացի չի էդ ուսմասվարը, տեղացիների համար Բրոդսկին համարյա սրբություն է: Նկարողն էլ ասաց, որ օրենքից դուրս ոչինչ չեն արել: Համ էլ քռչոտ պատն էին վերանորոգել հավանաբար մինչև նկարելը... Մի խոսքուվ, էդ ժողովուրդը շարունակում է քայլել Պուտինի ցույց տված ուղղությամբ, այսինքն՝ հետ...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (27.05.2020)

  3. #32
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱՏՎԱԾ

    Sad man jokes his own way

    Ես փիլիսոփա չեմ: Ոչ, ես չեմ ստում:
    Մեծահասակ մարդ եմ, այլ ոչ փիլիսոփա,
    չնայած և չունեմ ես համարձակություն
    որոշ խելագար հարցերի չտալ պատասխան:
    Ես տխուր մարդ եմ, և նույնիսկ իմ կատակում
    յուրօրինակ եմ, մասնավորապես նման
    կողպեքի: Ընդ որում, նմանվել բանալու
    չեն թույլատրում ինձ խիղճս և գլուխս ճաղատ:
    Այն ճշմարտախույզները, որոնք որ այստեղ
    իրենց հորանջոցները զսպել չեն կարող,
    թող ամեն մեկը մի թութակ ձեռք բերեն
    գռեհիկ և բռի զվարճապատումներ քամող:
    Ճիշտ այնպես, ասես թե մերկ զբոսանքի դուրս գաս,
    այո, այո՛, - և ասում եմ սա առանց կատակի, -
    հաստատ, մի ինչ-որ նախամարդկային բան կա,
    երբ ուրախանում ես սեփական արձագանքից:
    Լրջությունը, ցավոք, առավելություն չէ:
    Բայց եթե ես նրա վրա արհամարհաբար թքեմ,
    ընդամենը կապացուցեմ դրանով, որ ես
    երիտասարդություն վերադառնալու որևէ ձգտում չունեմ:
    Այդպես տեսարանը, աչքերիս հաճելի,
    ներբաններս գարշ ցեխին են տանում-հասցնում:
    Թող գոնե դիալեկտիկայի օգուտն է տեսանելի
    հետահայացության այս հարմարավետությունում:

    Ոչ զավակ, ոչ հայր լինելու պիտանի չեմ:
    Եվ չունեմ ես նաև զարմուհի կամ եղբայր:
    Սկիզբներն ու վերջերն իրար միացնելը
    զբաղմունք է ավելի շուտ ակրոբատի համար:
    Ինչ-որ տեղ մեջտեղում չեմ, ես դրսում եմ հիմա:
    Սակայն ջանում եմ, կատակին հանուն,
    չնայած իրականում ես մի կողմ եմ կանգնած,
    պնդել, որ "ոչ, գտնվում եմ կենտրոնում"...

    1964
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (02.06.2020)

  5. #33
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՏԻԵԶԵՐՔԻ ՅՈՒՐԱՑՈՒՄԸ

    Ձեղնահարկի պատուհանը բաց է:
    Ես պատուհանից դուրս եմ նայում:
    Լուսամուտագոգը փորումս խրված է:
    Աղավնին է երկնքում պտտվում:
    Ամպերից վեր կապույտ երկինքը բաց է,
    բայց ոչ թե տանիք, այլ սառցածակ է թվում:

    Շողում էր արևը: Հափրուկի հոտ էր գալիս:
    Այծկիթի պես հողմացույցն էր ծղրտում:
    Տունն իր ստվերն էր գցել: Ցանկապատը հին,
    ստվեր գցել էր, բայց վագրաձի էր թվում,
    և պատկերն այդ այլանդակել էր բակը թեթևակի:
    Կալատեղերն էին ճկռել հողին հեռվում:

    Թխսի վրա անկարգացել էր հարևան աքլորը:
    տեսնելով այդ, իր թախիծը ծղրտաց
    աքլորը մեր, պատռելով սեփական որկորը:
    Այդ դրաման մերժեցի ես արհամարհանքով,
    ռադիոընդունիչը միացրի ու թեք ընկա:
    Եվ Բաբելոնն իմ այդ մարտկոցավոր

    հայտնեց, որ տիեզերք է թռել մի մարդ:
    Իսկ ես պառկել, կոպերս եմ փակել,
    այս բազմադեմ աշխարհից եմ միտք անում:
    Դատում եմ. հորանջիր թե նկատի առ,
    բայց մեկ է. թե փոքր և թե մեծ հարցերում
    եթե տեղեկանում ենք, ուրեմն միայն պատահաբար:

    1966
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Smokie (24.08.2020)

  7. #34
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Գրաֆինի միջի կոնյակը՝ սաթի գույն ունի,
    ինչն, ընդհանրապես, Լիտվայի համար, հատկանշանական է:
    Կոնյակը փոխակերպում է ձեզ խռովարարի,
    Ինչը պրակտիկ չէ: Այո: Բայց ռոմանտիկ է:
    Այն հզոր հարվածով կտրում է խարիսխները
    ամենի, ինչն էականորեն անշարժ և ստատիկ է:

    Սեզոնի վերջն է: Սեղանները տակն ի վեր:
    Եղևնակոներից կուշտ, սկյուռներն են հրճվում:
    Բուֆետում խռմփացնում է ռուս երկրաբանը,
    ինչպես ճամփաբաժանին ընտելացած մի ծուռ:
    Շատրվանը կարկաչում է, և պահուհանի տակ
    Յուրատեն ու Կաստիտիսը սիրահետում են իրար:

    Դատարկ լողափները կենդանի են ճայերով:
    Արևի տակ չորանում են գույնզգույն խցիկները:
    Ավազաբլուրների հետևում տրանսպորտներն են ոռնում
    և հազում են կուռլյանդական շոգ բուխարիները:
    Խորշոմապատ ջրփոսերում շագանակներն են լողում՝
    համարյա թե իսկական գալվանական ականներ են:

    Ինչի հանդեպ ամբողջ մետրոպոլիան խուլ է՝
    ընդօրինակել են մի երկու տասնյակ գավառներ:
    Ետևառաջ ոտանավորի առաքյալը երգում է
    իր անհասկանալի խառնաշփոթ ամսագրում:
    Եվ առաջնային մեղքի ծեփակերտ պատճենն էլ
    իր պատկերն է տիրաժավորում եթերում:

    Երկի՜ր, դարաշրջա՜ն, - թքիր և լղոզի՛ր:
    Ալիքներին պարում է սահմանապահ նավակը:
    Երբ ժամացույցը ցույց է տալիս "տասնիհինգ",
    լսվում է, դեբարկադերից էլ այն կողմ, կոչնակը
    կաթոլիկ եկեղեցու: Իսկ եկեղեցու ներսում
    Աստվածամայրը Որդու տանջանքներն է դիտում:

    Եվ եթե ապրես այն կյանքով, որտեղ ուղիները
    իրոք, բաժանվում են, որտեղ մատնահատվածները,
    լրբորեն մերկանալով մինչև ոսկորները,
    երկար զրույց են սկսել բումերանգի մասին,
    ուրեմն աշխարհի ամենալավ տեղն է
    Պալանգան, բոլորից լքված, աշնանային:

    Ոչ հրեաներ կան, ոչ ռուսներ: Ամբողջ հսկայական
    լողափով հնեաբանը երկու տարեկան,
    ամփոփված գոռոզամտության մեջ սեփական,
    թափառում է, ձեռքին հաղճապակու կտորը:
    Եվ եթե այստեղ պատռվի սիրտդ հանակարծ,
    կմնա լիտվերեն գրված մի դամբանական,

    ոչ ավելի մեծ, քան պիտակն այն տուփի,
    որտեղ չրխկում են մնացած մի քանի լուցկին:
    Եվ արևը, գնդահացի նման,
    կմտնի, երաշտահավին ի զարմանս
    մի վայրկյան, կուտակ-կուտակ ամպերի հետևը,
    սգալու, իսկ միգուցե, ուղղակի ըստ սովորության:

    Միայն ծովն է շառաչելու, ողբալով
    անդեմ՝ ինչպես դերասանների դերերում:
    Իսկ Պալանգան էլ, ֆսֆսալով, հազալով,
    ականջ է դնելու այն անսանձ քամուն
    և ուղեկցելու է հայացքով լռաձայն
    հեծանվորդներին հանրապետական:


    աշուն 1967
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. #35
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Մազերը՝ մատների միջից
    քունքի հետև են վազում
    ինչպես ալիքներ շեղակի,
    շուրթերն էլ չեն երևում,
    մնացել են հեռու ափին
    դեմքեր, աչքեր գոցված,
    վազքի մեջ քարացածների,
    հոսանքին հակառակ: Ան-

    ջատ դիմագծերի աշխարհ,
    որ ոչնչով չես կպցնի:
    Ամբողջ գիշեր մի հետք,
    ուղեցույց թել մեն մի,
    փնտրում են լեզու, հայացք,
    արագավազ շան նման,
    հենված անկաշկանդվածությանը,
    արցունքներով ճեղքված:

    Հոսանքով վեր, հետո վար՝
    ես եմ: Նայիր ինձ,
    փակ կոպերդ չբացած.
    այնտեղ, վերում հոսանքի,
    ի՞նչ կար արդյոք, տեսա՞ր:
    (Բայց աչքերդ մի լարիր:)
    Նույնը չէ՞ արդյոք, ինչ հիմա
    բռնել եմ ես իմ ձեռքին:

    Դաստակի աշխարհ: Գիշերվա
    կտրվածք: Եվ աշխարհ կոպերի:
    Սրանցից երկուսն էլ առանց
    տեսանելի սահմանների:
    Եվ իմ ու քո խոսքերը,
    մտադրություննրը, գործերը
    անծայրածիր են, ինչպես
    հրեշտակի երկու թևերը:

    1967
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Quyr Qery (06.12.2020)

  10. #36
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    ............................................................Լ.Վ.Լիֆշիցին

    Ես միշտ պնդել եմ, որ ճակատագիրը՝ խաղ է։
    Որ ինչների՞ս է ձուկը, երբ կա ձկան խավիարը։
    Որ գոթական ոճը կհաղթի որպես դպրոց,
    որպես ցցվելու ունակություն, առանց սրսկոց։
    .... Նստած եմ պատուհանի մոտ։ Դրսում՝ կաղամախին է։
    .... Ես քչերին եմ սիրել։ Բայց սիրել եմ ուժեղ։

    Ես կարծում էի, որ անտառը՝ կոճղի պռունկն է։
    Որ էլ ու՞մ է պետք կինը, երբ կա նրա ծունկը։
    Որ, հոգնելով փոշուց, թարթիչի բարձրացրած,
    էստոնական տանիքի վրա ռըսի աչքը կհանգստանա։
    .... Նստած եմ պատուհանի մոտ։ Ամանեղենը լվացել եմ։
    .... Ես երջանիկ եմ եղել այստեղ։ Բայց այլևս չեմ։

    Ես գրել եմ, որ լամպի մեջ՝ սարսափն է հատակի։
    Որ սեքսը, որպես գործողություն, զուրկ է բայից։
    Որ չգիտեր Էվկլիդեսը, որ, ձգտելով կոնաձև դառնալ,
    իրը հասնում է ոչ թե զրոյի, այլ դառնում է ժամանակ։
    .... Նստած լուսամուտի մոտ, հիշում եմ ջահելությունս։
    .... Երբեմն ժպտում եմ, երբեմն, թու՜հ, թքում եմ։

    Ես ասացի, որ տերևը բողբոջ է քայքայում։
    Եվ որ սերմը, երբ վատ հողի մեջ է ընկնում,
    չի տալիս ծիլեր. և որ բացատն անտառում՝
    ձեռնաշարժության օրինակ է, որ Բնությանն է տրվում։
    .... Նստել եմ լուսամոտի մոտ, գրկել եմ ծնկներս,
    .... սեփական ծանրաշարժ ստվերս է ընկերս։

    Երգըս մեղեդուց միշտ զուրկ է եղել,
    Փոխարենն այն երգչախումբը երբեք չի երգել։
    Պարզ չէ՞, որ այսպիսի ճառերիս համար
    ոչ ոք չի էլ փորձել ուսերիս բարձրանալ։
    .... Նստած եմ լուսամուտի մոտ. իսկ մթում
    .... ծովն է շառաչում վարագույրի հետևում։

    Որպես երկրորդ կարգի դարաշրջանի քաղաքացի,
    մտքերս էլ ընդունում եմ որպես ապրանք երկրորդ կարգի
    և նվիրում եմ դրանք գալիք օրերին,
    որպես փորձ շնչահեղձության հետ պայքարի։
    .... Ես նստած եմ մթի մեջ։ Եվ մութը ներսում
    .... ավելի վատը չէ, քան մութը դրսում։


    1971
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  11. #37
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,595
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    * * *

    Վայրի գազանի փոխարեն ես նրա վանդակն եմ մտել,
    ժամկետս և կեղծանունս դաջել եմ բանտախցի պատին,
    ապրել եմ ծովափին, կյանքս խաղասեղանի վրա եմ դրել,
    ճաշել եմ ֆրակ հագած… ում հե՞տ, - սատանան գիտի։
    Սառցաբեկորի գագաթից նայել եմ աշխարհի կեսին,
    երեք անգամ խեղդվել եմ, երկու՝ դանակահարվել։
    Լքել եմ այն երկիրը, որը սնուցել է ինձ։
    Ինձ մոռացածների թվով կարելի է քաղաք կառուցել։
    Թափառել եմ տափաստանում, որ հիշում է հոների կոծը,
    հագել եմ այն, ինչը կրկին նորաձևություն է դարձել,
    ցանել եմ գարի, սև տոլով կալատեղեր եմ ծածկել
    և չխմածս միակ բանը եղել է մաքուր ջուրը։
    Պահակի արնջած աչքը երազներիս մեջ եմ թաղել,
    լափել եմ աքսորի հացը և չոր փշուր էլ չեմ թողել։
    Ձայնալարերս արձակել են ամեն ձայն, բացի ոռնոցը։
    Հետո շշնջոցի եմ անցել։ Այժմ տարիքս է քառասուն։
    Ի՞նչ ասեմ կյանքի մասին։ Պարզվեց, որ երկար էր։
    Հա, վշտի հետ է միայն, որ համերաշխություն եմ զգում։
    Բայց քանի դեռ ինչ-որ մեկը բերանս կավով չի ծեփել,
    այնտեղից կհնչի միայն երախտագիտություն։


    24 մայիս 1980
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    enna (19.03.2023)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Իոսիֆ Ստալին
    Հեղինակ՝ Էդգար, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 20.04.2008, 13:40

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •