Վերջերս տպագրված հետազոտության համաձայն ԱՄՆ-ում հետերոսեքսուլ կանայք սեռական ակտից օրգազմ են ստանում 65% դեպքերում, այն ինչ հետերո տղամարդիկ օրգազմ են ապրում սեռական ակտերի 95% դեպքերում։ Ապշեցուցիչ բացակ է, սակայն, կարծում եմ, ահագին սպասելի, մանավանդ հայ հասարակության տեսանկյունից։
Տպագրված հոդվածը նաև մատնանշում է, որ ավելի հաճախ օրգազմի հասնող կանայք ավելի շատ օրալ սեքս են ստանում, ավելի երկար ակտեր են ունենում, ավելի բավարարված են հարաբերություններով, ակտիվորեն հայցում են իրենց ուզածը անկողնում, պարտներին շնորհակալություն են հայտնում անկողնային գործողությունների համար, զանգում ու էլ-հաղորդակցում են սեռական թեմաներով և սեր են արտահայտում սեքսի ընթացքում։ Նաև կանայք վերջին ակտի ժամանակ ավելի մեծ հավանականությամբ են օրգազմել, եթե ակտի ընթացքում խորը համբուրվել են, եղել է սեռական օրգանի ձեռքով ստիմուլյացիա և/կամ հեշտանքային սեքսի(ց) փոխարեն (բացի) ունեցել են օրալ սեքս։
Հետազոտությունը լայն արձագանք է ստացել նաև ԶԼՄ-ներում, օրինակ այստեղ։
Եկեք քննարկենք․ խնդիր է սա արդյո՞ք, և եթե այո, ապա ինչպե՞ս կրթենք հետերոներին (և՛ տղամարդկանց, և՛ կանանց), որ այս օրգազմային բացակը փակվի։
Էջանիշներ