Իմ շատ սիրելի հայ
եթե ուզում ես իմ և քո երկրում նորմալ ընտրություններ լինեն, ապա մինչ այդ ես, դու, մեր համախոհները պիտի համախմբված լինեինք այն աստիճան, որ ունենայինք անկախ դատարան:
Եթե մենք չունենք այդ դատարանը, ապա ընտրություններ հնարավոր չեն, քանի որ հնարավոր չի լինի օրինախախտին պատժել:

Իմ շատ սիրելի հայ
եթե ուզում ես իմ և քո երկրում նորմալ ընտրություններ լինեն, ապա մինչ այդ ես, դու, մեր համախոհները պիտի համախմբված լինեինք այն աստիճան, որ մեզանում գոնե փոքր-մոքր օրենքները գործեին:
Եթե մեր մոտ անգամ փոքր օրենքները չեն գործում, ապա ընտրություններ հնարավոր չեն, քանի որ հնարավոր չի լինի այդ մեծ հարցում օրենքի ուժին դիմել:

Իմ շատ սիրելի հայ
եթե ուզում ես իմ և քո երկրում նորմալ ընտրություններ լինեն, ապա մինչ այդ ես, դու, մեր համախոհները պիտի համախմբված լինեինք այն աստիճան, որ ունենայինք օրենքով առաջնորդվող ոստիկանություն:
Եթե չունենք այդ ոստիկանությունը, ապա ընտրություններ հնարավոր չեն, քանի որ չի լինի ընտրախախտի ձեռքը բռնող:

Իմ շատ սիրելի հայ
եթե ուզում ես իմ և քո երկրում նորմալ ընտրություններ լինեն, ապա մինչ այդ ես, դու, մեր համախոհները պիտի համախմբված լինեինք այն աստիճան, որ ունենայինք ազգի շահը գիտակցող քաղաքացի:
Եթե չունենք այդ քաղաքացին, ապա ընտրություններ հնարավոր չեն, քանի որ չի լինի թացը չորից ջոկող մարդ:

Իմ շատ սիրելի հայ
քանի որ այդ ամենը մենք չենք ստեղծել, ապա անիմաստ է ընտրություններից խոսել:
Այնպես որ դադարիր որոնումներդ, թե որտեղ որքան խաբեցին իշխանությունները: Քանի դեռ ես, դու, մեր համախոհները համախմբված չենք, ապա իշխանությունները թղթիկտոր քվեով չեն զիջելու իշխանությունը:

Դադարիր դատապարտել ժողովրդին. ախր նրան չէր կարելի տանել ընտրությունների վերը նշված պատճառներով:

Եկ խորհենք այն մասին, թե ինչպես անենք այն, ինչը չենք արել առ այսօր, որպեսզի իմ և քո երկրում նորմալ ընտրություններ լինեն:

Պեպանյան Արծրունի էջից